Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս գիր­քը ծն­վել է ինձ հետ»

Հունվար 25,2019 13:00

 Անուշ Սարգս­յա­նը՝ «Սա­դի տա­կի շեն­քը» գր­քի, ման­կու­թյան թանկ հուշ­ե­րի ու գրա­կան ճաշ­ա­կի մա­սին

Օրերս Երեւ­ա­նի «Զան­գակ» գրա­տա­նը տե­ղի ու­նե­ցավ գրող, լրագ­րող Անուշ Սարգս­յա­նի «Սա­դի տա­կի շեն­քը» գր­քի շնոր­հան­դե­սը, որը կազ­մա­կեր­պել էր «Գրա­նիշ» գրա­կան հա­մայն­քը՝ հան­ձին խմ­բա­գիր, գրա­կա­նա­գետ Հաս­միկ Հա­կոբ­յա­նի։ Մաս­նակ­ցում էին ստեղ­ծա­գոր­ծող­ներ, լրագ­րող­ներ, ըն­թեր­ցող­ներ. շա­տե­րը վեպ­-էս­սե­ի մինչ հրա­տա­րակ­չա­կան տար­բե­րա­կին ար­դեն ծա­նոթ էին ֆեյս­բուք­յան հար­թա­կից, ու նրանց այդ­տեղ էր բե­րել ար­դեն ձեւ­ա­վոր­ված հա­մակ­րան­քը հե­ղի­նա­կի նկատ­մամբ։ Բաց­ման խոսք ասաց Հաս­միկ Հա­կոբ­յա­նը, ապա գր­քի մա­սին խո­սե­ցին դրա­մա­տուրգ, ՀՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Սամ­վել Խա­լա­թյա­նը, բա­նաս­տեղծ-­թարգ­մա­նիչ Խո­րեն Գաս­պար­յա­նը, «Հա­յեր» մե­դի­ա­հար­թա­կի հիմ­նա­դիր, խմ­բա­գիր Արա­յիկ Մա­նուկ­յա­նը: «Առա­վո­տը» զրու­ցել է Անուշ Սարգս­յա­նի հետ։

– Ինչ­պե՞ս ծն­վեց գիր­քը եւ ինչ­պես հրա­տա­րակ­վեց:

-Այս գիր­քը, պի­տի կրկ­նեմ, ծն­վել է ինձ հետ: Յու­րա­քանչ­յու­րը, ով գրիչ բռ­նե­լու հանդգ­նու­թյուն է դր­սեւ­ո­րում, գո­նե մեկ ան­գամ ու­նե­նում է ներ­քին ճն­շում՝ անդ­րա­դառ­նա­լու իր կեն­սագ­րու­թյա­նը։ Բայց­…ինչ­պե՞ս անդ­րա­դառ­նալ՝ չդառ­նա­լով սոսկ կեն­սա­գիր։ Ու երբ մի օր վերջ­նա­կա­նա­պես հաս­կա­ցա, որ գրե­լու եմ, հրճ­վանք էի ապ­րում. ես գտել էի ապա­գա գր­քիս վեր­նա­գի­րը՝ «Սա­դի տա­կի շեն­քը»։ Շենք, որը երկ­րաշ­ար­ժից հե­տո այ­լեւս գո­յու­թյուն չու­նի: Մի­ան­գա­մից մի քա­նի են­թի­մաստ բա­ցա­հայ­տող գա­ղա­փա­րի հիմք էր ինձ հա­մար, որ դե­ռեւս եր­կու տա­րի առաջ, առանց տա­րա­կու­սում­նե­րի, իրա­կա­նաց­րի։ Իմ ման­կու­թյան դե­ռա­հաս շր­ջանն ան­ցել է Վա­նա­ձո­րի կի­րո­վա­կան­յան փթ­թուն ժա­մա­նա­կի մի պար­տե­զում՝ Դի­մաց թա­ղա­մա­սի Սա­դի փեշ­ի տակ։ Այս իրո­ղու­թյու­նը մինչ օրս դրախ­տի զգա­ցո­ղու­թյուն է ինձ պար­գեւ­ում։ Մարդ­կու­թյան նա­խաս­տեղծ օր­վա­նից «այ­գին» մի­ջա­վայր է երա­զան­քի, կա­րո­տի, մեռ­նե­լու եւ վե­րածն­վե­լու հա­մար։ Ինչ­պե՞ս կա­րող էի չօգտ­վել այդ ան­մո­ռաց հուշ­ի մե­ղե­դի­նե­րից. ի սկզ­բա­նե երաժշ­տու­թյան պես ինձ երազ­ված հնչ­յուն­նե­րի վրա էլ սկ­սե­ցի «նվա­գել». ման­կու­թյունս, նրա ամե­նա­կա­րեւ­որ դր­վագ­նե­րը, ամ­բող­ջա­ցումն ու բո­վան­դա­կա­յին կուլ­մի­նա­ցի­ան… Յու­րա­քանչ­յուր հատ­ված գրում ու ան­մի­ջա­պես ներ­կա­յաց­նում էի Ֆեյս­բու­քի իմ էջում։ Ար­ձա­գանք­նե­րը ոգեւ­ո­րիչ էին։ Ձեռք բե­րե­ցի հա­վա­տա­րիմ ըն­թեր­ցող­ներ, որոնք մի քա­նի ան­գամ էին կար­դում ու պա­հան­ջում, որ նո­րից ու նո­րից տե­ղադ­րեմ։ Պա­տում­նե­րի շար­քում առա­ջի­նը գր­վա­ծը «Պադ­վա­լի Մա­րուսն» է, որը դեռ 2014-ին «Գրա­նիշ» գրա­կան հա­մայն­քի եւ «Ան­տա­րես» հրա­տա­րակ­չու­թյան հա­մա­տեղ կազ­մա­կեր­պած մր­ցույ­թում ընդգրկ­վել էր լա­վա­գույն պատմ­վածք­նե­րի քսան­յա­կում։ Վե­պը բաղ­կա­ցած է 21 պատմ­ված­քից, որոնք բխում են մե­կը մյու­սից. մի տար­բե­րու­թյամբ, որ պատ­մե­լու ըն­թաց­քում հե­ղի­նա­կը մա­նուկ հա­սա­կից աս­տի­ճա­նա­բար դուրս է գա­լիս, իսկ ավար­տին ար­դեն հա­սուն կին է, որին ման­կու­թյան հետ կա­պում է այն ճա­նա­պար­հը, որով նա ամեն ան­գամ վե­րա­դառ­նում է Վա­նա­ձոր՝ մայ­րի­կի տուն՝ տե­սու­թյան… Ու­րախ եմ, որ որոշ ժա­մա­նակ անց այն ուշ­ադ­րու­թյան ար­ժա­նա­ցավ, եւ Հաս­միկ Հա­կոբ­յա­նից առա­ջարկ ստա­ցա՝ տպագր­վե­լու «Գրա­նիշ» հրա­տա­րակ­չու­թյամբ։ Նրա օրհ­նա­բեր ձեռ­քով ու ճաշ­ա­կա­վոր խմ­բագր­մամբ էլ ամ­բող­ջա­ցավ գիրքս. ձեւ­ա­վոր­վեց ստեղ­ծա­գոր­ծա­կան թիմ, ու ման­կու­թյանս «Սա­դը»՝ նկա­րա­զարդ ու տպա­տառ, վեր­ջա­պես վե­րածն­վեց։ Նկա­րի­չը երի­տա­սարդ ձեւ­ա­վո­րող Սոֆ­յա Թա­դեւ­ոս­յանն է: Նա աշ­խա­տում է ջրա­ներ­կով, ու գու­ցե դա է պատ­ճա­ռը, որ այդ­քան հյու­թա­լի ու շն­չուն է ստաց­վել շա­պի­կի պատ­կե­րը։ Սոֆ­յա­յի նա­եւ գրա­ֆի­կա­կան աշ­խա­տանք­նե­րից ըն­թեր­ցո­ղը կգտ­նի գր­քի էջե­րում։ Զար­մա­նա­լի նմա­նու­թյուն ու հո­գե­վի­ճակ եմ գտել դրան­ցում։ Թե­րեւս, ոչինչ պա­տա­հա­կան չէ, քա­նի որ, երբ Հաս­միկ Հա­կոբ­յա­նը նրան առա­ջար­կել էր նկա­րել, չէր իմա­ցել, որ Սոֆ­յան նույն­պես վա­նա­ձոր­ցի է։ Ու եր­կու­սիս հա­մար էլ բա­ցա­հայ­տում էր Սոֆ­յա­յի ջերմ ոգեւ­ո­րու­թյու­նը՝ արթ­նաց­նե­լու փոք­րիկ, հա­րա­զատ քա­ղա­քի սիր­տը՝ նա­եւ իր մատ­նե­րի հպու­մով…­Սոֆ­յան հե­տո խոս­տո­վա­նեց, որ գր­քի ձեւ­ա­վոր­ման ըն­թաց­քում հասց­րել է կր­կին սի­րել քա­ղա­քը, որը մի ժա­մա­նակ աչ­քից գցել էր՝ ան­հե­ռան­կա­րա­յին լի­նե­լու պատ­ճա­ռով…­Հա­վա­տա­ցեք՝ առա­ջին ամե­նա­թանկ խոս­տո­վա­նու­թյունն է, որ առայժմ լսել եմ գր­քիս մա­սին։

– Որո՞նք են ձեր գրե­լու ազ­դակ­նե­րը:

– Երբ գրում ես, հե­ռու ես այն ար­ժեւ­ո­րու­մից, թե գրա­կա­նու­թյուն ես ստեղ­ծում։ Կան ստեղ­ծա­գոր­ծող­ներ, որոնք, հա­վա­նա­բար, իրենց գնա­հա­տում են ար­դեն որ­պես դա­սա­կա­նի եւ չա­փա­զանց վե­րա­պա­հում­նե­րով ու խան­դով են ըն­դու­նում այլ հե­ղի­նակ­նե­րի ծնուն­դը… (ժպ­տում է-Գ. Հ.)։ Ինձ դուր է գա­լիս, որ ինձ կար­դում են ու ար­ձա­գան­քում, եւ որ ես ուշ­ադ­րու­թյան եմ ար­ժա­նա­նում։ Մար­դիկ կար­դում են նույն չա­փով, թե­րեւս, ինչ խորհր­դա­յին ժա­մա­նակ­նե­րում, պար­զա­պես գիր­քը հի­մա դար­ձել է մատ­չե­լի, գրո­ղը՝ մատ­չե­լի։ Հա­մա­ցան­ցի շնոր­հիվ։ Ու տպագր­վե­լուն շատ ժա­մա­նակ հերթ չի հաս­նում, իսկ եթե հաս­նում է, իրա­ցումն ար­դեն դժ­վա­րա­նում է։ Ավան­դույթ է ձեւ­ա­վոր­վել ան­կա­խու­թյան շր­ջա­նում, որ գիր­քը պի­տի նվի­րել. այն գնե­լու հա­մար միշտ կամ փո­ղը չի հե­րի­քում, կամ ժա­մա­նա­կը… Ու դա տխուր իրո­ղու­թյուն է։ Գրո­ղին միշտ «պա­հող-խ­նա­մող» է հար­կա­վոր: Իմ գիր­քը, բա­րե­բախ­տա­բար, մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան աջակ­ցու­թյամբ է տպագր­վել, ու ես, առի­թից օգտ­վե­լով, նշեմ, որ առա­ջին երեւ­ան­յան բուք­ֆես­տի կազ­մա­կեր­պիչ­նե­րի, գր­քիս խմ­բագ­րի շնոր­հիվ է, որ այն որ­պես իրո­ղու­թյուն ար­դեն գո­յու­թյուն ու­նի։

– Հա­ճախ Ֆեյս­բու­քում նա­եւ փոք­րիկ թարգ­մա­նա­կան պա­տա­ռիկ­ներ եք դնում, հնա­րա­վո՞ր է որեւ­է գիրք թարգ­մա­նեք:

-Սի­րով, եթե պատ­վեր ստա­նամ…­ֆեյս­բուք­յան ամ­բողջ ըն­թաց­քում բա­վա­կան փորձ եմ ձեռք բե­րել։ Հա­մա­ցան­ցի ըն­թեր­ցողն ամե­նից տե­սո­ղա­կանն ու շար­ժունն է. նա հնա­րա­վո­րու­թյուն ու­նի ու գտ­նում է բնա­գիր տեքս­տը, հա­մե­մա­տում է փո­խադ­րածդ իր բե­րա­ծի հետ, խմ­բագ­րում քեզ։ Դու պի­տի կա­րո­ղա­նաս քո տար­բե­րա­կը պաշտ­պա­նել։ Ես այդ քն­նու­թյունն ան­ցել եմ, կար­ծես թե, աչ­քով չտամ (ժպ­տում է-Գ. Հ.): Կու­զե­նա­յի, որ փորձս չկորց­նեմ ու էլ ավե­լի ամ­րապն­դեմ։

– Գրե­լու հա­մար պար­տա­դի՞ր է բա­նա­սի­րա­կան կամ ժուռ­նա­լիս­տա­կան կր­թու­թյուն ու­նե­նա­լը:

-Ոչ՝ իհար­կե, բայց, ըստ իս, ցան­կա­լի է։ Քա­նի որ գրա­կան-­գե­ղար­վես­տա­կան սահ­ման­ներ կան, որոնք խախ­տելն ան­գամ իմա­ցու­թյուն ու ճաշ­ակ է պա­հան­ջում։ Իսկ առ­հա­սա­րակ, տա­ղան­դա­վորն ամեն ին­չում է տա­ղան­դա­վոր. որեւ­է կան­խա­կալ մո­տե­ցու­մը մո­լո­րու­թյուն է, իմ կար­ծի­քով։ Ի վեր­ջո, ամեն մե­կը գտ­նում է իր ըն­թեր­ցո­ղին եւ ունկնդ­րին. դա խոս­քի ու մտ­քի ազա­տու­թյան տի­րույ­թի հար­ցե­րից է, նա­եւ։

– Քա­նի որ դուք չեք սի­րում պա­րապ մնալ, վս­տահ եմ, որ մի քա­նի չտպ­ված գիրք էլ գլ­խում «ու­նեք»: Այս պա­հին ին­չի՞ վրա եք աշ­խա­տում:

-Կի­սատ մտահ­ղա­ցում­ներ շատ ու­նեմ, բայց դա գրա­կա­նու­թյան հա­մար բախ­տա­վոր պա­հե­րից է, լի­նել ինք­նաքն­նա­դատ ու գրե­լու պա­հան­ջը չդարձ­նել օրը հա­գեց­նե­լու կամ հար­թակ­նե­րին տի­րե­լու խն­դիր… Շա­տագ­րու­թյու­նը եր­բեք չեմ ող­ջու­նել… Հա­ջորդ գիրքս, վա­ղուց, պատ­րաստ է. մնում է՝ տպագր­վի։ Հու­սամ՝ այն նույն­պես կու­նե­նա իր ժամն ու ժա­մա­նա­կը։

– Ձեր կար­ծի­քով՝ ի՞նչ է պետք այ­սօր­վա ըն­թեր­ցո­ղին:

– Այ­սօր­վա ըն­թեր­ցո­ղին պետք է լավ գրա­կա­նու­թյուն ու լա­վը վա­տից զա­տե­լու ցան­կու­թյուն։ Իսկ դա հեշտ չէ։

Զրու­ցեց ԳՈ­ՀԱՐ ՀԱ­ԿՈԲ­ՅԱ­ՆԸ 

Լու­սան­կա­րը՝ Լի­լի­ան Գալստ­յա­նի:

«Առավոտ» օրաթերթ, 

24.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Անուշ ջան, ավելի լավ կստացվի Ձեզ մոտ, եթե զբաղվեք լրագրողությամբ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031