Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոմպոզիտորը վստահ է, որ պետք է կոնսերվատորիական հիմքի վրա դնել կինոերաժշտությունը

Հունվար 25,2019 12:00

Հար­ցազ­րույց կոմ­պո­զի­տոր Մար­տին Ու­լի­խան­յա­նի հետ

– Ու­սա­նել եք Երեւ­ա­նի, Սան Ֆրան­ցիս­կո­յի կոն­սեր­վա­տո­րի­ա­նե­րում, հե­տո Կա­լի­ֆոռ­նի­ա­յի Լոս Ան­ջե­լե­սի (UCLA) հա­մալ­սա­րա­նում մաս­նա­գի­տա­ցել ֆիլ­մե­րի երաժշ­տու­թյան ժան­րում: Ասում են՝ ձեր նա­խընտ­րած ոլոր­տը կի­նո­ե­րաժշ­տու­թյունն է՝ նկա­տի ու­նե­նա­լով ձեր ստա­ցած՝ 2013թ. հա­յաս­տան­յան մի­ջազ­գա­յին «Նո­ֆի» կի­նո­փա­ռա­տո­նում «Լա­վա­գույն փոր­ձա­րա­րա­կան ֆիլմ», Ավստ­րի­ա­յում 2014-ին՝ Ջեր­րի Գոլդս­մի­թի ան­վան կի­նոմր­ցա­նակ­նե­րը եւ այլն: 

– Ամե­րի­կա­յում, օրի­նակ, ներ­կա­յաց­նե­լով հե­ղի­նա­կին, հայտ­նում են, որ նա ստեղ­ծում է հա­մեր­գա­յին երաժշ­տու­թյուն, որն իր մեջ նե­րա­ռում է դա­սա­կան երաժշ­տու­թյու­նից՝ գոր­ծի­քա­յին, վո­կալ, կա­մե­րա­յին, սիմ­ֆո­նիկ, մին­չեւ փոփ, ռոք, ջազ եւ այլն: Շուրջ եր­կու տա­րի Լոս Ան­ջե­լե­սի հա­մալ­սա­րա­նում խո­րա­ցել եմ կի­նո­ե­րաժշ­տու­թյան ոլոր­տում, ավե­լին՝ սո­վո­րե­լու ըն­թաց­քում եւ դրա­նից հե­տո նույ­նիսկ աշ­խա­տել: Կի­նո­ե­րաժշ­տու­թյուն եմ գրել ամե­րիկ­յան կար­ճա­մետ­րաժ, ինչ­պես նա­եւ հո­լի­վուդ­յան լի­ա­մետ­րաժ անի­մա­ցի­ոն ֆիլ­մե­րի հա­մար: Այս­տեղ եւ այն­տեղ աշ­խա­տա­ո­ճե­րը տար­բեր են: Կու­զե­ի առանձ­նաց­նել մեր հա­սա­րա­կու­թյա­նը հայտ­նի «Մի­նոն­ներ» ֆիլ­մը, որի երաժշ­տու­թյան աշ­խա­տանք­նե­րին մաս­նակ­ցում էր հրա­վիր­ված 15 կոմ­պո­զի­տոր: Յու­րա­քանչ­յու­րին հանձ­նա­րա­րու­թյուն էր տր­ված: Կոնկ­րետ ես, ար­դեն հա­մա­կարգ­չում եղած երաժշ­տու­թյու­նը վե­րա­ծում էի պար­տի­տու­րի, կարճ ասած՝ գոր­ծի­քա­վո­րում էի սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի հա­մար: Իսկ, օրի­նակ, Գոլդս­մի­թի ան­վան մր­ցա­նա­կին ար­ժա­նա­ցա որ­պես լա­վա­գույն ու­սա­նող- կոմ­պո­զի­տոր: Ֆիլ­մը նա­խա­պես տրա­մադ­րել էր ժյու­րին: «Նո­ֆի­ի» ար­ժա­նա­նա­լու հա­մար ներ­կա­յաց­րել էի եւ երաժշ­տու­թյու­նը, եւ անի­մա­ցի­ոն ֆիլ­մը, փաս­տո­րեն, հան­դի­սա­նում էի նա­եւ մուլ­տիպ­լի­կա­տոր: Ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րիս ցան­կում այ­սօր հաշվ­վում է կար­ճա­մետ­րաժ ֆիլ­մե­րի հա­մար գր­ված 15 գործ:

Մար­տին Ու­լի­խան­յա­նը՝ օս­կա­րա­կիր կի­նո­ռե­ժի­սոր Ռոբ Մին­կոֆ­ֆի հետ:

– Հե­տաքր­քիր է ձեր՝ որ­պես ու­սա­նող-­կոմ­պո­զի­տո­րի ստա­ցած մր­ցա­նա­կը: Թե­եւ Երեւ­ա­նի կոն­սեր­վա­տո­րի­ա­յի ու­սա­նող կոմ­պո­զի­տոր­նե­րը մաս­նակ­ցում են տե­ղա­կան եւ ար­տա­սահ­ման­յան մր­ցույթ­նե­րի, հա­մե­նայն­դեպս, եթե չենք սխալ­վում, կի­նո­ե­րաժշ­տու­թյան ոլոր­տում նման օրի­նակ չու­նենք:

– Ցան­կա­լի է, որ մեր կոն­սեր­վա­տո­րի­ա­յում էլ ստեղծ­վի կի­նո­ե­րաժշ­տու­թյան դա­սա­րան կամ դա­սըն­թաց: Օրերս հան­դի­պել եմ ռեկ­տոր, պրո­ֆե­սոր Սո­նա Հով­հան­նիս­յա­նին, որը ող­ջու­նեց առա­ջարկս: Նպա­տակս է նա­եւ, որ կոն­սեր­վա­տո­րի­ան հա­մա­գոր­ծակ­ցի թատ­րո­նի եւ կի­նո­յի ինս­տի­տու­տի հետ եւ ու­սա­նող­նե­րի նկա­րա­հա­նած ֆիլ­մե­րի հա­մար երաժշ­տու­թյուն կգ­րեն կոն­սեր­վա­տո­րի­ա­յի ու­սա­նող­նե­րը:

– Հա­յաս­տան­ցի կի­նո­ռե­ժի­սոր­նե­րի հետ հա­վա­նա­բար չեք հա­մա­գոր­ծակ­ցել: 

– ԱՄՆ­-ում եր­կու կար­ճա­մետ­րաժ ֆիլ­մե­րի երաժշ­տու­թյան հա­մար հա­մա­գոր­ծակ­ցել եմ մեր հայ­րե­նա­կից­ներ Ար­թուր Բար­խուդ­րի եւ Սեր­գեյ Ուս­տի­ա­նի հետ: Այս պա­հին ավարտ­վել են Ար­սեն Աղա­ջան­յա­նի ռուս-­հայ­կա­կան հա­մա­տեղ «Կն­վի­րեմ հաղ­թա­նակ» ֆիլ­մի աշ­խա­տանք­նե­րը, որի մոն­տա­ժի հա­մար Երեւ­ա­նում էր Կուս­տու­րի­ցա­յի ֆիլ­մե­րի մոն­տա­ժո­ղը՝ հան­րա­հայտ Մի­չա Սվետ­լո­ի­կը: 2016-ին հայ­րե­նիք վե­րա­դառ­նա­լուց հե­տո որ­պես գոր­ծի­քա­վո­րող հա­մա­գոր­ծակ­ցում եմ Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի ղե­կա­վար Սեր­գեյ Սմ­բատ­յա­նի հետ, իրա­կա­նաց­րել ենք «Խա­չատր­յան ջազ» նա­խա­գի­ծը, Սար­դա­րա­պա­տի, Ֆրան­կո­ֆո­նի­ա­յի մի­ջո­ցա­ռում­նե­րը: Այս պա­հին Սմ­բատ­յա­նի հետ պատ­րաստ­վում ենք հա­մեր­գի՝ նվիր­ված Մայքլ Ջեք­սո­նին, որի բո­լոր հի­թե­րը վե­րա­ծել եմ սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի հա­մար:

Օս­կա­րա­կիր կոմ­պո­զի­տոր Մայքլ Ջի­ա­կի­նո­յի հետ:

– Ժա­մա­նա­կին բուռն գոր­ծու­նե­ու­թյուն էր ծա­վա­լում «Ու­լի­խան­յան» ջազ կվին­տե­տը, որի հիմ­նա­դիր­նե­րից, եթե չենք սխալ­վում, նա­եւ դուք եք…

– Կվին­տե­տը հիմ­նադ­րել ենք 5 երա­ժիշտ­նե­րով՝ եղ­բայրս՝ Վար­դա­նը՝ դաշ­ն­ա­կա­հար, Դմիտ­րի Ար­զու­ման­յա­նը՝ սաք­սո­ֆոն, Էդ­գար Ավե­տիս­յա­նը՝ բաս կի­թառ, Ար­մեն Ավե­տիս­յա­նը՝ հար­վա­ծա­յին գոր­ծիք­ներ, ես՝ սաք­սո­ֆոն եւ գոր­ծի­քա­վո­րող (Մար­տին Ու­լի­խան­յա­նը Երեւ­ա­նի կոն­սեր­վա­տո­րի­ա­յում ու­սա­նել է կլար­նե­տի դա­սա­րա­նում): 2009-ին մաս­նակ­ցե­ցինք Կլայ­պե­դա­յում անց­կաց­վող հե­ղի­նա­կա­վոր ջազ փա­ռա­տո­նին… Հե­տո ջազ կվին­տե­տի գոր­ծու­նե­ու­թյու­նը դա­դա­րեց, 2011-ին մեկ­նե­ցի Հոր­դա­նան, կլար­նետ էի դա­սա­վան­դում ու մեկ տա­րի հե­տո տե­ղա­փոխ­վե­ցի ԱՄՆ:

– Ստաց­վում է՝ դուք ավե­լի շատ գոր­ծի­քա­վո­րում­նե­րի հե­ղի­նակ եք, քան սե­փա­կան երաժշ­տու­թյան…

– Ամեն ինչ պա­հան­ջար­կից է գա­լիս… Բայց այն­պես չէ, որ ինձ մի կողմ եմ դրել: Օրի­նակ, Լոս Ան­ջե­լե­սում անց­կաց­վող ար­դեն ճա­նա­չում ստա­ցած «Դի­լի­ջան» փա­ռա­տո­նի շր­ջա­նակ­նե­րում 5 տար­բեր ազ­գե­րի երա­ժիշտ­ներ հան­դես եկան իմ «Այգ 2015» ստեղ­ծա­գոր­ծու­թյան կա­տար­մամբ՝ գր­ված կա­մե­րա­յին ան­սամբ­լի եւ տե­սաշ­ա­րի հա­մար… Չէ, ան­կախ պա­հան­ջար­կից ու այլ հան­գա­ման­քից, չեմ կա­րող չս­տեղ­ծել ինչ­պես ասա­ցիք՝ սե­փա­կան երաժշ­տու­թյունս:

Զրու­ցեց ՍԱՄ­ՎԵԼ ԴԱ­ՆԻ­ԵԼ­ՅԱ­ՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 

24.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031