Մի քանի րոպե առաջ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն տարածեց: Համայնքի ղեկավարը բնակիչներին հորդորում է անծանոթների առաջ չբացել տան դուռը: Հայտարարության մեջ Ասլանյանը նշել է, որ մարդահամար իրականացնելու պատրվակով՝ անհայտ անձիք քաղաքապետարանի անվան ներքո այցելում են բնակարաններ.
«Սիրելի համաքաղաքացիներ, քաղաքի տարբեր թաղամասերից տեղեկություններ եմ ստացել, որ անհայտ անձինք այցելում են բնակարաններ՝ ներկայանալով որպես Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներ, իբր թե մարդահամարի համար: Խնդրում եմ պահպանել զգոնություն, դուռը չբացել տարբեր պատրվակներով բնակարաններ այցելող, կասկածելի գործունեությամբ զբաղվող մարդկանց առջեւ: Վանաձորի քաղաքապետարանը նման գործողություն չի իրականացնում»,- գրել է Ասլանյանը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ