2019 թ. Յունուարի 24-ին, Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտում գումարուած Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր Ժողովը աւարտեց իր աշխատանքները։ Ժողովը մեկնարկել էր Յունուարի 16-ին։ Ժողովը սպառիչ կերպով քննարկելուց յետոյ իր օրակարգը (որը օրին ուղարկուել է մամուլին), ընտրեց կուսակցութեան բարձրագոյն գործադիր մարմին՝ Բիւրօ։
Հ.Յ.Դ. Բիւրօն իր անդրանիկ նիստում Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ ընտրեց Յակոբ Տէր-Խաչատուրեանին։
ՀՅԴ նորընտիր Բիւրոյի անդամներն են.
Արմէն Ռուսատմեան՝ նախագահ
Վիգէն Բաղումեան
Արամ Գալուստեան
Վիգէն Եագուպեան
Յակոբ Խաչերեան
Արսէն Համաբարձումեան
Կիրօ Մանոյեան
Բենիամին Պչաքճեան
Սպարտակ Սէյրանեան
Րաֆֆի Տօնապետեան
Յովսէփ Տէր-Գէորգեան
Մուրադ Փափազեան
Հ.Յ.Դ. Բիւրոյի Հանրային կապերի գրասենեակ
Ստեփանակերտ, Արցախի Հանրապետութիւն
24 Յունուար, 2019 թ.
սա նշանակում է թէ ոչ մի բան չէ փոխուած
անցեալ քսան տարիների միեւնոյն հոսանքն է, ղեկավարութեան մէջ, միայն առաջին դէմքը փոխարինած են ուրիշով մը
եթէ Մարգարյանը, ինք, ոչ չասէր, զինք ալ դարձեալ կ’ընտրէին
Արմատական փոփոխություններ չեն լինի ու կրկին կգործի նույն գործելավոճը: ՀՅԴ կարող է մեծ դերակատարություն ունենա մեր երկրում , եթե ենթարկվի արմատական փոփոխությունների, որը թույլ կտա վերացնել նրանց գործի և խոսքի միջև ձևավորված մեծ անդունդը: