Օրերս ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել և բացատրություն տվել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը՝ Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, հիշեցնենք, հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ։
«Կոտայքի մարզպետարանն օրենքով սահմանված կարգով համապատասխան առաջարկությունն ուղարկել է կառավարություն», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի նախկին մարզպետն Կ. Շահգալդյանը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Aysor.am»-ի կայքում: