ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ճիշտն ասած՝ ինչ այս աշխատանքին եմ անցել, միջավայրումս ստերի եւ ստախոսների քանակը հազարապատկվել է, ուղղակի խեղդվում եմ։ Եւ որքան ցավալի է, որ դա մշակույթի ոլորտում է… Չեմ կարող չբարձրաձայնել մի փոքր դետալ։ Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի թեկնածությունը ոչ թե ընտրվել է հազարների միջից՝ Գրեմմիի մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, այլ ինքն է դիմել՝ մասնակցության համար։ Ես պաշտոնապես ստացել եմ այդ փաստաթուղթը՝ որպես հիմք՝ իր գործուղումը թույլատրելու համար, այն էլ՝ պահանջելով, որովհետեւ ի սկզբանե ոչինչ չէր ներկայացրել։Բայց բոլորին փորձում է այնպես ներկայացնել, թե իբր իրեն կանչում են մրցանակը ստանալու եւ ես թույլ չեմ տալիս…»
Ապրես։Լավ. Գործ եք անում։Օգնեք Օպերային թատրոնին։Մեկ մեկ էլ նայեք ներկայացումները։