Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում «Թուրքիայում ընդդիմադիր գործիչների նկատմամբ վատթարացող վերաբերմունքը. ի՞նչ կարող ենք անել ԵԽ անդամ երկրներում հիմնարար իրավունքների պաշտպանության համար» խորագրով հրատապ քննարկման ժամանակ, քիչ առաջ, երբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսեց Թուրքիայում Գարո Փալյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացից՝ պահանջելով Վեհաժողովից անհապաղ միջամտել եւ թույլ չտալ, որ թուրքական տխրահռչակ 301 հոդվածով լռեցնեն այլախոհներին, թուրք պատվիրակ Հիսյար Օզսոյը, արձագանքելով նրան, մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի հասցեին:
Նա, մասնավորապես հայտարարեց. «Ինձ զարմացնում է հայ պատգամավորի՝ Նաիրա Զոհրաբյանի ելույթը Թուրքիայում ժողովրդավարության և պատգամավորների հանդեպ ճնշումների մասին: Հիմա հարց եմ ուղղում՝ Դուք կարո՞ղ եք Թուրքիայի ժողովրդավարությունը ձեր երկրի ժողովրդավարության հետ համեմատել և արդյոք կարո՞ղ եք ցույց տալ ձեր երկրի խորհրդարանում մեկ թուրք պատգամավոր: Իսկ Թուրքիայի խորհրդարանում ունենք երեք հայ պատգամավոր»:
Իսկ երբ Նաիրա Զոհրաբյանը դուրս էր գալիս ԵԽԽՎ-ի նիստերի դահլիճից, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը ռեպլիկի կարգով նետեց. «Ինչքան Նաիրա Զոհրաբյանի արտաքինը գեղեցկանում է, բնավորությունն այնքան ավելի անտանելի է դառնում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
՛՛արդյոք կարո՞ղ եք ցույց տալ ձեր երկրի խորհրդարանում մեկ թուրք պատգամավոր: Իսկ Թուրքիայի խորհրդարանում ունենք երեք հայ պատգամավոր»:
Իսկ այդ փաթթոցաւոր թրքուհի պատգամաւորը որ Նայիրա Զ.ին ուղղած է այդ խօսքը միթէ չի գիտեր որ
պատգամաւորները ձմեռուկ չեն և չեն ներածուիր Թուրքիայէն – ուր ՞ է թուրք համայնք Հայաստանի մէջ ? որ ընտրէ իր պատգամաւորը ; Գողերը երբ դրամատուն մը կողոպտեն կը փորձեն սրնթաց հեռանալ -իսկ դուք մեր ամէն ինչը կողոպտեցիք չգիտցաք ինչպէս հեռանալ մեր հողերէն …և կը յանդգնիք բողոքել ? Դուք անտեղեակ կը ձեւանաք որ ձեր գրաւած մեր պապենական հողերուն վրայ տակաւին միլիոնաւոր հայեր կ՛ապրին- Չէք ՞ նկատեր որ այդ 3-ը նոյնիսկ ծիծաղելի թիւ է ;
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/01/24/1012606/
© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից պատգամաւորը
Հիսյար Օզսոյը-ը քուրդ է, և Քրդական կուսակցության ներկայացուցիչ, այսինք Գարո Փայլանի նույն կուսակցությունից է։ Մի քիչ զարմանալի է որ նման բաներ ասած լինի, մանավանդ երբ Զոհրաբյանը քննադատում էր Թուրքիայի ժողովրդավարության բացակայությունը և պաշտպանում Գարո Փայլանին։ Ուրիշ ոչ մի տեղ չգտա այս լուրը, կարող եք ձեր աղբյուրը հստակեցնե՞լ։