Տավուշի մարզի Ազատամուտի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ էր հայտարարված: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը հայտնեց, որ Ազատամուտի դպրոցի տնօրենի հավակնորդները 3-ն են՝ այդ դպրոցի ուսմասվար Լիլիթ Ավետիսյանը, զինղեկ Արտակ Եգանյանը եւ պատմության ուսուցիչ Եփրեմ Սաֆարյանը:
Հունվարի 14-ի մրցույթին մասնակցել է Ազատամուտի դպրոցի կառավարման խորհրդի 5, հունվարի 18-ին՝ 4 անդամ: Եթե խորհրդի 8 անդամներից առնվազն 6-ը չեն ներկայանում մրցույթին, այն համարվում է կայացած, սակայն՝ ոչ իրավազոր: Վարչության պետի պաշտոնակատարին հարցրինք, թե դպրոցի կառավարման խորհրդում ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչը, Տավուշի մարզպետարանի 2 ներկայացուցիչը ներկայացե՞լ են հունվարի 14-ի եւ 18-ի մրցույթներին: Նա ասաց, որ մարզպետարանի 2 ներկայացուցիչները 2 մրցույթներին էլ ներկայացել են, իսկ նախարարության ներկայացուցիչը՝ ոչ:
Մ. Ղազումյանը հայտնեց, որ օրենքի համաձայն՝ դպրոցի տնօրենի 3 հավակնորդների ներկայացրած, դպրոցի կառավարման 5-ամյա ծրագրերը, նրանց անձնական գործերը ուղարկվել են ՀՀ փոխվարչապետին,ով կորոշի, թե ով է լինելու Ազատամուտի դպրոցի տնօրենը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ