Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում 10 մարդ վարակվել է «խոզի գրիպով»

Հունվար 24,2019 18:10

H1N1 գրիպը, որն առավել հայտնի է որպես «խոզի գրիպ», հարեւան Վրաստանում հայտնաբերվելուց որոշ ժամանակ անց, հասավ նաեւ Հայաստան: Մեր երկրում հայտնաբերվել են գրիպի որոշ ենթատեսակներ:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի «Լոռի» մասնաճյուղի տվյալներով, մարզում հունվարի 24-ի դրությամբ գրանցվել է սուր շնչառական վարակներով հիվանդության 138 դեպք: Նրանցից 112-ը՝ 0-14 տարեկան երեխաներ են, 26-ը՝ 15 տարեկանից բարձր անձիք: Նրանցից 6-ը հոսպիտալացվել էն. «Ամեն օր դպրոցներում եւ մանկապարտեզերում իրականացնում ենք մոնիթորինգ, բացակայությունների թիվը նվազել է: Երեկ այդ թիվը կազմում էր 10.5 տոկոս, այսօր՝ 8.5 տոկոս: Սուր շնչառական վարակների թիվը եղել է 18 տոկոս, այսօր արդեն 13 տոկոս: Ունենք հոսպիտալացված 38 թոքաբորբով հիվանդ, որից 31-ը՝ 0-14 տարեկան են, 7-ը՝ 15-ից բարձր: Եվս 5 հիվանդ ստանում է ամբուլատոր բուժում»,- ասաց կենտրոնի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը (լուսանկարում)

Նա տեղեկացրեց նաեւ, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում մարզում հայտնաբերվել է H1N1 գրիպի ենթատեսակով հիվանդացած 10 անձ: Նրանցից 9-ը հոսպիտալացվել են, 1-ը ստացել է ամբուլատոր բուժում. «Հիվանդներից 4-ը՝ 0-14 տարեկան երեխաներ էին, 6-ը՝ 15-ից բարձր անձիք: Բոլորը բուժվել եւ դուրս են գրվել: Այս պահին H1N1-ով հիվանդ չունենք: H1N1-ը սովորական գրիպի վիրուս է, բայց եթե մարդն ունի այլ հիվանդություններ, կարող է բարդություններ առաջանան: «Խոզի գրիպ» անունն է վախեցնում բնակչությանը, բայց նույն մեր վիրուսն է, անհանգստանալու կարիք չկա, սակայն հայտնաբերման դեպքում խորհուրդ է տրվում չզբաղվել ինքնաբուժությամբ, եւ դիմել բժշկի»,-ասաց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի «Լոռի» մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը, եւ տեղեկացրեց, որ մարզում գրիպի դեմ պատվաստումները ռիսկային խմբերի մոտ կատարվել է 85 տոկոսով: Մի քանի օրվա ընթացքում ցուցանիշը կհասնի 100 տոկոսի:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031