Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վիոլա ջուրը» վստահեցնում է, որ խնդիրը վերացված է, բնակիչներն այդ կարծիքին չեն

Հունվար 24,2019 17:30

Ինչպես տեղեկացրել էինք՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջի բակ տանող ճանապարհը վերածվել է սահադաշտի:

Պատճառն այն է, որ քոլեջից քիչ հեռու գտնվող ջրամբարից ջուրը հոսելով լցվում է ուսումնական հաստատության բակ տանող ճանապարհ, այն դարձնելով անանցանելի:

Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ «Վիոլա ջուր» ընկերությունից: Ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանն ասաց, որ տեղյակ են ստեղծված իրավիճակի մասին: Նա վստահեցրեց, որ տասը օր առաջ ընկերության աշխատակիցները խնդրին լուծում են տվել: Իսկ սառած ճանապարհը մինչ այդ եկած ջրի հետեւանքն է. «Նման դեպքեր մի քանի անգամ եղել է: Դա պայմանավորված է նրանով, որ բարձունքում գտնվում է Վանաձորի ջրամատակարարման համակարգի կառույցներից մեկը, որի մեջ ջուրը գալիս է, իր ճնշումը կոտրում է, հետո նոր գնում է ցանց: Երբ ջրի քանակը շատանում է, այնտեղ հատուկ տեղ կա, որպեսզի վնաս չպատճառի, ջուրը դուրս է թափում: Եվ մի քանի անգամ եղել է, որ ջուրը եկել է այդ տարածք: Բայց տեղամասի պետն ասաց, որ խնդիրը կարգավորված է, եւ պետք է այլեւս ջուրը չգա: Հուսով ենք, որ նման բան չի կրկնվի: Միջոցներ ձեռնարկվել են, այնտեղ փական է տեղադրված, փորձում են ճնշումը կառավարել, որ այլեւս նման բան չլինի: Խնդիրն այն չէ, որ թողտվություն կա, ոչ, պարզապես ինժեներական կառույց է, եւ երբ ջրի քանակը ավելանում է, դուրս է թափվում, որ չվնասի»:

Մինչ ընկերության ներկայացուցիչը վստահեցնում է, որ խնդիրը վերացված է, թաղամասի բնակիչներն ու քոլեջի դասախոսները պնդում են, որ ջուրը շարունակում է հոսել եւ լցվել շենքի բակ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031