Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի դիտարկմամբ, Հայաստանում սուպերվարչապետությունը շարունակվում է

Հունվար 24,2019 17:07

«Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի դիտարկմամբ, Հայաստանում սուպերվարչապետությունը շարունակվում է: Ըստ նրա՝ դրա մասին է վկայում ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը վարչապետի վերահսկողության տակ մտցնելու որոշումը, նրա խոսքով, պետք է լիներ ԱԺ ենթակայության տակ: «ԱԺ-ն մի մարդու կառավարում չէ, եւ ժամանակին Նիկոլ Փաշինյանն էլ էր այդպես մտածում»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Անի Խաչատրյանը:

Slaq.am կայքի խմբագիր Մենուա Հարությունյանն էլ անդրադարձավ նախարարությունների օպտիմալացմանը՝ ասելով, որ սփյուռքի նախարարությունը մեզ պետք էր որպես առանձին կառույց. «Մենք ունենք խնդիր, այն մեծահարուստները, որոնք աջակցում են Արցախին ու Հայաստանին, նրանց երիտասարդ սերունդը հայրենիքի հետ կապ չունեն: Շատ կարեւոր կլիներ, որ սփյուռքի նախարարը լիներ երիտասարդ ու փորձեր նոր սերնդի մակարդակով ձեւավորեր այնպիսի հարաբերություններ, որ մեր սփյուռքի երիտասարդությունը կապվեր հայրենիքի հետ»:

Նրա խոսքով, ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով իշխանության է եկել ՀՀՇ-ն ու, սկսում ենք Լեւոն Տեր- Պետրոսյանի իշխանության տարիները վերապրել. «Ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին մանդատ ու առաքելություն է տվել, ասել է՝ գնա իմ կյանքը ավելի բարեկեցիկ դարձրու, որեւէ մեկը Նիկոլ Փաշինյանին մանդատ չի տվել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի տխրահռչակ իշխանությունը վերախմբագրի ու ներկայացնի այլ լույսի ներքո, որեւէ մեկը չի ասել, գնա Հ1-ի եթերով Լեւոն Տեր-Պետրոսյանի PR-ն արա… ժողովրդին խաբեցին, լեւոնական, ՀՀՇ-ական թիմը Նիկոլի դեմքով բերին իշխանության: Նիկոլ Փաշինյանը խոստացել է ավելի բարեկեցիկ կյանք, բայց գնում է պետական ապարատը օպտիմալացնելու ճանապարհով, երկրում ամեն ինչ թանկացել է, երկիրը գնում է սոցիալական խնդիրների դաշտ: Նիկոլ Փաշինյանը խոստացել է թայֆաբազության վերացում, ամբողջ քաղաքական համակարգն ու պետական ապարատը մտցրել է ավելի խորը թայֆաբազության մեջ՝ բարեկամ, ախպոր տղա, քավոր, ծանոթ, բարեկամ, խնամի խորհրդարանում, կառավարման համակարգում: Ուղիղ քաղաքական պատվերներ, վենդետաներ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, արդարադատության համակարգը գտնվում է անհասկանալի իրավիճակում. լինելով վարչապետ՝ նա դատավորներին հաթաթա է տալիս հրապարակից. մի կողմից Նիկոլը խոստացել է բարեկեցիկ կյանք, մյուս կողմից եկել է հակառակն է անում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝  shantnews.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031