Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ գումարը, որ փոխանցվեց իմ հաշվի վրա, չի նշանակում, որ իմ 94թ.-ի մեքենան, որ ես քշում եմ, դարձավ «Մերսեդես». Մեսչյանը՝ պարգեւավճարի մասին

Հունվար 24,2019 16:22

Այսօր լրագրողները Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին հարցրեցին, թե որպես մտավորական, ինչպե՞ս է վերաբերվում քաղաքապետարանի, պետհիմնարկների այն խոշոր պարգեւավճարներին, որոնց շուրջ մեծ աղմուկ բարձրացավ:

Մեսչյանը պատասխանեց, որ հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել համենայնդեպս քաղաքապետարանում, իսկ դա նշանակում է, որ պաշտոնյաները «նստած են 100 տոկոսանոց իրենց աշխատավարձի վրա»: Նա ասաց, որ այս օրերին ծանր աշխատանք են իրականացրել, մինչեւ ժամը 10-ը նստած աշխատել, որովհետեւ աշխատանքի ծավալը մեծ է. «Եթե հնարավորություն կա 13-րդ աշխատավարձի պես Նոր տարվա շեմին այդ մարդկանց իսկապես նվիրված աշխատանքի դիմաց, երբ աշխատավարձերը շատ համեստ են, ստանան ինչ-որ պարգեւավճար, դրանում ինչ-որ վատ բան կա՞: Ես կարծում եմ՝ ոչ»:

Անդրադառնալով կոնկրետ իր ստացած պարգեւավճարին՝ Մեսչյանն ասաց, որ անգամ չգիտի ինչքան են փոխանցել քարտի վրա. «Ես գիտեմ մի բան՝ ինչ եմ արել դա: Ես ինչով եմ զբաղվում իմ կյանքով որպես բարեգործություն…զզվում եմ էդ բառից, ես չեմ խոսում դրա մասին: Տվյալ դեպքում էդ գումարը ոնց եկավ, այդպես էլ գնաց: Էդ գումարը, որ փոխանցվեց իմ հաշվի վրա, դա չի նշանակում, որ ես իմ 1 սենյականոց բնակարանից տեղափոխվելու եմ 4 սենյականոց բնակարան, էդ չի նշանակում, որ իմ 94թ.-ի մեքենան, որ ես քշում եմ, դարձավ «Մերսեդես», իմ սոցիալական կյանքը ոնց կար….հասկանո՞ւմ եք, ես փորձում եմ Երեւանում քիչ տեղ զբաղեցնեմ իմ մեքենայով, իմ տնով, ամեն ինչով: Այնպես որ, այդ գումարը, որ ես եմ ստացել, ես գիտեմ ինչ եմ արել այդ գումարը ու հանգիստ գիշերը քնում եմ: Միգուցե նույն կերպ վարվել են մյուս վարչության պետերը, չեմ կարող ասել: Մի բան կասեմ՝ այդ գումարը, որ ես ստացա, ոչ մի բարոյական բեռ իմ համար չեղավ, որովհետեւ ես այդ գումարի հետ վարվեցի այնպես, ինչպես պետական մրցանակի հետ, որ ստացա: Երկու օր հետո ուղարկեցի, որովհետեւ ինչ-ինչ՝ ես պետությունից փող չեմ ուզում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Պագևավճարներ տվողները հպարտանալու ավելի իրավունք ունեն,քան նրանք,ովքեր ասում են բյուջեի խնայողությունների մասին՝բյուջեն խնայելու համար չէ,այլ ժամ առաջ ծախսելու և նպաստելու տնտեսության աճին:Բյուջեի ծախսումը նույնքան կարևոր է,որքն նրա հավաքագրումը…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031