Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ոչ մականունով կվախեցնեն, ոչ էլ անուն-ազգանունով». Մեսչյան

Հունվար 24,2019 15:55

Այսօր Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը խոսեց օպերայի երկրորդ գոտին նորից կանաչապատ դարձնելու մասին: Լրագրողները հարցրեցին՝ անարդար մոտեցում չկա՞, երբ որոշ սրճարաններ այդ ծրագրի շրջանակներում քանդվում են, որոշները, օրինակ, «Մեղեդին» մնում: Ի պատասխան՝ Մեսչյանն ասաց, որ չգիտի, թե ովքեր են սեփականատերերը. «Ճիշտ է, մի 10 հոգի եկել էին, ինչ-որ խնդիր էին ուզում ինձ հետ լուծեին, արդեն սկսվել է, էլի…Բայց թե ովքեր են կոնկրետ սեփականատերերը…շատ են, ինչքան ես գիտեմ: Սա դեռ գաղափար է, մինչեւ նախագիծը չլինի, մինչեւ ինձ չներկայացնեն ամբողջ ծրագիրը, իրացման հարցերը…Գլխավորը գաղափարն է՝ Օպերայի հրապարակին հպվող գոտին պետք է վերադարձվի օպերայի տարածքին՝ վե՛րջ: Հիմա ում շահերն ենք մենք պաշտպանում, ում շահերը չենք պաշտպանում, ինձ տվյալ դեպքում քաղաքի շահերն են հետաքրքրում: Ես չեմ ուզում երեխաները հեծանիվ քշեն, իսկ մեկը կես մետրի վրա նստած՝ գարեջուր խմի եւ ծխի: Ես իմ թոռանը չեմ ուզում տեսնեմ այդ իրավիճակում»:

Լրագրողները որոշ օլիգարխների անուններ տվեցին, որոնք այդ տարածքում սեփականատեր են: Մեսչյանն ասաց, որ անուն-ազգանուններով վաղուց չի հետաքրքրվում. «Ինձ ոչ մականունով կվախեցնեն, ոչ էլ անուն-ազգանունով: Իմ գլխին իմ ղեկավարը իմ քաղաքն է, ես ոչ մեկի առջեւ, բացի իմ քաղաքից, պատասխանատու չեմ: Անուն-ազգանուն, մականուն, էդ բոլորն ինձ համար ոչ մի նշանակություն չունեն, ով չի հավատում՝ թող գա ինձ փորձի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031