Այսօր կառավարության նիստից հետո անդրադառնալով Մանվել Գրիգորյանի՝ պետությանը տարածքներ նվիրաբերելու գործընթացին, Նարեկ Բաբայանն ասաց՝ պետությունը դեռ չի ընդունել նվիրատվությունը։
Առայժմ այս գործընթացը, ըստ Բաբայանի, կասեցված է, քանի որ դատախազությունն այդ առնչությամբ վերապահումներ է ներկայացրել։
Մանրամասն՝ տեսանյութում
Անդրադառնալով մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող «Գոլդեն փելըս» հյուրանոցի նվիրատվության գործընթացին, Բաբայանն ասաց, որ այս պահին տնօրինում են Ավետիսյանները, եւ թե հետո ինչ կլինի՝ կառավարության որոշմամբ է լինելու։ Նա հերքեց այն լուրերը, ըստ որոնց, հյուրանոցը տնօրինում է Սասուն Միքայելյանի որդին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ