Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԿ նախագահ. «Ցանկություն ունենք, որ պաշտպանություններն առցանց հեռարձակվեն»

Հունվար 24,2019 15:47

ԿԳ նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը հունվարի 24-ին «Արմենպրեսում» կայացած ասուլիսում հայտնեց, որ այս տարվա սեպտեմբերից ներդնելու են պաշտպանությունների գործերի ընդունման եւ գործընթացի առցանց կազմակերպման համակարգ: «Արդեն աշխատանքները սկսել ենք, իմաստն այն է, որ հայցորդն իր փաստաթղթերը, դիմումը եւ ամեն ինչը կարողանա ԲՈԿ-ի հետ համագործակցությամբ իրականացնել»,-ասաց ԲՈԿ նախագահը:

Սմբատ Գոգյանն ընդգծեց, որ այդպիսով կապահովեն թափանցիկություն, կստեղծվի մի պլատֆորմ, որտեղ բոլոր գործընթացները կերեւան ամեն հայցորդի պրոֆայլում, անգամ իրենք ցանկություն ունեն, որ պաշտպանություններն առցանց հեռարձակվեն:

ԲՈԿ նախագահը հավելեց, որ ցանկացած գիտնական կարող է ատենախոսության ֆայլն ուսումնասիրելով գրագողության դեպքերի, աշխատանքի թերությունների մասին ԲՈԿ-ի կայքի միջոցով տեղյակ պահել, նաեւ պաշտպանության ընթացքում առցանց հարց ուղղել, որը ԲՈԿ-ը կփոխանցի հայցորդին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031