Լրահոս
Օրվա լրահոսը

«Նի­կոլ Փաշ­ին­յանն ար­դեն իսկ ոտ­քը դրել է այն կար­միր գծի վրա, որը հենց ինքն էր ամ­ռա­նը քաշ­ել»

Հունվար 24,2019 16:00

«Առա­վո­տի» զրու­ցա­կիցն է ԼՂՀ նախ­կին արտ­գործ­նա­խա­րար Ար­ման Մե­լիք­յա­նը

– Ալի­եւ-­Փաշ­ին­յան դա­վոս­յան անակն­կալ հան­դի­պու­մը, որ մե­կու­կես ժամ տեւ­եց, ու ին­չի մա­սին մենք իմա­ցանք ռու­սա­կան մա­մու­լից, ի՞նչ մտո­րում­նե­րի տե­ղիք է տա­լիս: Մա­նա­վանդ, դրան նա­խոր­դել էր Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ար­տա­քին գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի մի քա­նի եր­կա­րա­տեւ հան­դի­պում, որոն­ցից տե­ղե­կատ­վու­թյու­նը բա­վա­կան սուղ է: Ձեր կար­ծի­քով՝ ին­չի՞ շուրջ կա­րող են այդ­քան եր­կար զրու­ցել ար­տա­քին քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նա­տու­նե­րը, հե­տո նա­խա­գահ­նե­րը, ինչ­պես Նի­կոլ Փաշ­ին­յանն ասաց՝ նա­խա­պես չպ­լա­նա­վոր­ված հան­դիպ­ման ժա­մա­նակ:

– Այս հա­մա­տեքս­տում, չա­սեմ՝ մտա­հո­գիչ, բայց հս­տակ պար­զա­բան­ման են­թա­կա մեկ հարց է ծա­գում՝ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը իրա­վունք ու­նեն ստա­նա­լու եւ պետք է վեր­ջա­պես ստա­նան այն հար­ցի պա­տաս­խա­նը, թե արդ­յոք հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման մա­սով մենք՝ հան­ձին վար­չա­պետ Նի­կոլ Փաշ­ին­յա­նի՝ որ­պես բա­նակ­ցո­ղի, Սերժ Սարգս­յա­նի գործն ու գի­ծը շա­րու­նա­կող հո­ղա­տու ժա­ռան­գո՞րդն ենք ստա­ցել, թե՞, այ­նու­ա­մե­նայ­նիվ, ՀՀ նոր ղե­կա­վա­րը պատ­րաստ է մեր կեն­սա­կան շա­հերն ապա­հո­վել եւ դուրս գալ մեզ հա­մար բա­ցա­ռա­պես կո­րուստ­ներ խոս­տա­ցող բա­նակ­ցա­յին ներ­կա­յիս թա­կար­դից: Ալիեւ-Փաշ­ին­յան հան­դի­պումն առայժմ այն բա­նի վկա­յու­թյունն է, որ Նի­կոլ Փաշ­ին­յանն ար­դեն իսկ ոտ­քը դրել է այն կար­միր գծի վրա, որը հենց ինքն էր ամ­ռա­նը քաշ­ել՝ ասե­լով, որ իրա­վա­սու չէ բա­նակ­ցել ար­ցա­խա­հա­յու­թյան անու­նից: Արդ­յոք կանց­նի՞ նա այդ գի­ծը, թե՞ ոչ՝ կերեւա առա­ջի­կա եր­կու-­ե­րեք ամիս­նե­րի ըն­թաց­քում: Իր որոշ­ու­մից եւ կոնկ­րետ հե­տա­գա գոր­ծո­ղու­թյուն­նե­րից կախ­ված կլի­նի առա­ջին հեր­թին իր իսկ անձ­նա­կան քա­ղա­քա­կան ճա­կա­տա­գի­րը:

– Վեր­ջին` փա­րիզ­յան հան­դի­պու­մից հե­տո տար­բեր քա­ղա­քա­կան եւ վեր­լու­ծա­կան շր­ջա­նակ­նե­րում վր­դով­մունք առա­ջա­ցավ: Պատ­ճա­ռը հան­դի­պու­մից հե­տո ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի հայ­տա­րա­րու­թյան մեջ տեղ գտած` «բնակ­չու­թյա­նը խա­ղա­ղու­թյա­նը նա­խա­պատ­րաս­տե­լուն ուղղ­ված» կոչն էր: Ի դեպ, հա­ման­ման կոչ կար նա­եւ ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փի` վար­չա­պե­տի պաշ­տո­նում նշա­նակ­վե­լու առի­թով Նի­կոլ Փաշ­ին­յա­նին ուղղ­ված շնոր­հա­վո­րան­քում: Ձեր կար­ծի­քով՝ ի՞նչ ակն­կա­լիք­ներ ու­նեն մի­ջազ­գա­յին խա­ղա­ցող­նե­րը: 

– Մի­ջազ­գա­յին խոշ­որ դե­րա­կա­տար­նե­րը մեր տա­րա­ծաշր­ջա­նի հետ կապ­ված սե­փա­կան ծրագ­րերն ու­նեն, եւ դա բնա­կան է: Խն­դի­րը մեզ հա­մար այն չէ, որ կոչ է ար­վում ժո­ղո­վուրդ­նե­րին նա­խա­պատ­րաս­տել խա­ղա­ղու­թյան, այլ այն, թե ինչ պայ­ման­նե­րով, իսկ եթե ավե­լի կո­պիտ ասե­լու լի­նենք՝ թե կող­մե­րից ո՞ր մե­կի կեն­սա­կան շա­հե­րի ոտ­նա­հար­ման արդ­յուն­քում պետք է այդ խա­ղա­ղու­թյու­նը հաս­տատ­վի: Ըստ էու­թյան, տա­րածք­նե­րի հանձ­նումն ան­ձամբ հրա­պա­րա­կավ երաշ­խա­վո­րած Սերժ Սարգս­յա­նը հա­ջող կեր­պով թռավ արան­քից մա­յի­սին, բայց մինչ այդ անհ­րա­ժեշտ ամեն բան արեց, որ­պես­զի իր հա­ջոր­դի ձեռ­քով տա­րածք­նե­րի հանձ­նու­մը իրա­կա­նու­թյուն դառ­նա: Ընդ որում, Սերժ Սարգս­յա­նի ար­դա­րա­ցումն այն էր, որ տա­րածք­նե­րը հանձն­վե­լու են Ար­ցա­խին ան­կախ կար­գա­վի­ճակ շնոր­հե­լու դի­մաց, մինչ­դեռ այժմ կար­գա­վի­ճա­կի մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րը մա­րել են: Դա էլ իր կա­ռա­վար­ման վեր­ջին եր­կու տա­րի­նե­րի ըն­թաց­քում գրանց­ված բա­նակ­ցա­յին «ձեռք­բե­րումն» է եղել՝ ապ­րիլ­յան պա­տե­րազ­մի հետ մի­ա­սին: Մենք կա­րող ենք ու­նե­նալ արդ­յու­նա­վետ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն, որը կա­պա­հո­վագ­րի մեզ անի­մաստ ու վտան­գա­վոր տա­րաբ­նույթ կո­րուստ­նե­րից, բայց դրա հա­մար Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը պետք է նախ՝ քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րել ցան­կա­նան, ապա այն մշա­կե­լու եւ իրա­կա­նաց­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ մաս­նա­գի­տա­կան նե­րու­ժը ներգ­րա­վեն:

– Ուշ­ագ­րավ էին նա­եւ ՌԴ ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը՝ ուղղ­ված Ադր­բե­ջա­նին, իբր ԼՂՀ հա­կա­մար­տու­թյան լուծ­մանն ուղղ­ված ջան­քե­րի հա­մար: Ի՞նչ ջան­քեր է ներդ­րել Ադր­բե­ջա­նը, որոնք մի­այն ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րին են տեսա­նե­լի:

– Ադր­բե­ջա­նը «մի­ա­կող­մա­նի­ո­րեն» նվա­զեց­րել է սե­փա­կան ռազ­մա­կան ակ­տի­վու­թյու­նը ճա­կա­տա­յին գծում եւ իր կող­մից ապա­հո­վել է «տա­րածք­նե­րի հանձ­նում ոչն­չի դի­մաց» իր երա­զած կար­գա­վոր­ման բա­նաձեւի իրա­գոր­ծու­մը ան­գամ պաշ­տո­նա­կան Երեւանի՝ այդ բա­նաձեւին հա­վա­նու­թյուն տա­լուց ան­կախ եւ ըն­դա­ռաջ: Այդ­պի­սով, Բա­քուն Հա­յաս­տա­նի նոր իշ­խա­նու­թյուն­նե­րին նաեւ յու­րօ­րի­նակ ավանս նվի­րեց՝ վեր­ջին­ներս հան­գիստ խղ­ճով այս ողջ ըն­թաց­քում ի ցույց էին դնում այն հան­գա­ման­քը, որ զին­ված մի­ջա­դե­պե­րի քա­նա­կը ճա­կա­տա­յին գծում կտ­րուկ նվա­զել է, թեեւ, դրան հա­կա­ռակ, աճել են մեր ոչ մար­տա­կան կո­րուստ­նե­րը, ին­չը լրա­ցու­ցիչ հար­ցեր է առա­ջաց­նում: Ամեն դեպ­քում, Ադր­բե­ջա­նի խա­ղա­ղա­սի­րա­կան «վաս­տա­կը»  2018-ին  հա­տուկ գո­վազ­դի ար­ժա­նաց­նե­լու պատ­ճառ­ներ հա­վա­նա­բար եղել են:

– Այս ամե­նից հե­տո տա­րա­կու­սանք է առա­ջա­նում` Զոհ­րաբ Մնա­ցա­կան­յա­նի եւ Էլ­մար Մա­մեդ­յա­րո­վի մի­ջեւ բա­նակ­ցու­թյուն­նե՞ր են ըն­թա­նում, ին­չի՞ շուրջ են դրանք, թե՞ բա­նակ­ցու­թյուն­ներ են` բա­նակ­ցու­թյուն­ներ սկ­սե­լու շուրջ:

– Կար­ծում եմ, որ առայժմ բա­նակ­ցում էին Ալիեւի ու Փաշ­ին­յա­նի առա­ջին հան­դիպ­ման կազ­մա­կերպ­ման ման­րա­մաս­նե­րի շուրջ, ու պա­տա­հա­կան չէ, որ այդ հան­դի­պու­մը կոչ­վեց ոչ պաշ­տո­նա­կան: Տվ­յալ դեպ­քում դա նույնն է, ինչ յու­ղին ձեթ ասես, մա­նա­վանդ, որ հան­դիպ­ման արա­րո­ղա­կար­գա­յին նկա­րա­հա­նում­ներ էլ են իրա­կա­նաց­վել: Սա մեր հան­րու­թյան վե­րա­բեր­մուն­քը մեղ­մե­լու հա­մար ար­ված ձեւակեր­պում էր: Ադր­բե­ջա­նի հա­մար այս հան­դիպ­ման նպա­տա­կա­հար­մա­րու­թյու­նը կաս­կա­ծից վեր է, բայց թե ի՞նչ օգուտ­ներ էր դրա­նից ակն­կա­լում պաշ­տո­նա­կան Երեւանը՝ այն­քան էլ պարզ չէ:

– Ադր­բե­ջա­նում այժմ սո­ցի­ա­լա­կան ընդվ­զում­ներ են: Ձեր կար­ծի­քով՝ դրանք շա­րու­նա­կու­թյուն կու­նե­նա՞ն, հա­յաս­տան­յան հե­ղա­փո­խու­թյան ար­տա­ցոլ­մանն Ադր­բե­ջա­նում ակա­նա­տես կլի­նե՞նք: 

– Ադր­բե­ջա­նում հայ­կա­կան տի­պի իշ­խա­նա­փո­խու­թյան հա­վա­նա­կա­նու­թյու­նը զրո­յա­կան է: Այն­տեղ կամ կպահ­պան­վի ալիեւյան ռե­ժի­մը, կամ ժո­ղովր­դա­կան զայ­րույ­թը եւ իշ­խող ըն­տա­նի­քի հան­դեպ եղած անս­քող ատե­լու­թյու­նը կվե­րած­վեն բռ­նու­թյան ավե­րիչ ու ամե­նա­կոր­ծան ալի­քի:

– Ար­ցա­խում ներ­քա­ղա­քա­կան ընդվ­զում­ներ մին­չեւ Բա­կո Սա­հակ­յա­նի պաշ­տո­նա­վար­ման ավար­տը կան­խա­տե­սե­լի՞ են, հե­ղա­փո­խա­կան ալի­քը կհաս­նի՞ Ար­ցախ, թե՞ կշր­ջան­ցի Ար­ցա­խը: 

– Չեմ բա­ցա­ռում, որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում կա­րող է տե­ղի ու­նե­նալ իշ­խա­նա­փո­խու­թյուն մինչեւ գոր­ծող նա­խա­գա­հի պաշ­տո­նա­վար­ման ժամ­կե­տի ավար­տը: Դա կա­րող է պայ­մա­նա­վոր­ված լի­նել ինչ­պես ներ­քին զար­գա­ցում­նե­րով, այն­պես էլ հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում պաշ­տո­նա­կան Երեւանի որ­դեգ­րած քա­ղա­քա­կան մո­տե­ցում­նե­րով: Այ­դու­հան­դերձ, եկեք այս հար­ցում ժա­մա­նա­կից առաջ չընկ­նենք:

– Բաք­վի հայ բնակ­չու­թյան ջար­դե­րի 29-րդ տա­րե­լի­ցի առի­թով տա­րա­ծած հայ­տա­րա­րու­թյան մեջ Ար­ցա­խի խորհր­դա­րա­նը կոչ արեց մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը, իրա­վա­պաշտ­պան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին եւ խորհր­դա­րա­նա­կան կա­ռույց­նե­րին «Բաք­վի հայ բնակ­չու­թյան զանգ­վա­ծա­յին ջար­դե­րին տալ իրա­վա­կան գնա­հա­տա­կան»: Ինչ­պե՞ս կըն­կալ­վի այդ կո­չը, երբ հայ­կա­կան պե­տու­թյուն­ներն իրենք իրա­վա­կան գնա­հա­տա­կան չեն տվել այդ եւ մյուս ջար­դե­րին ու իրա­դար­ձու­թյուն­նե­րին:

– Ադր­բե­ջա­նա­հա­յու­թյան կո­րուստ­նե­րի եւ զո­հե­րի հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյունն ու­րիշ­նե­րի վրա բար­դե­լը քա­րոզ­չա­կան հնարք է սե­փա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը քո­ղար­կե­լու, դրա­նից անջր­պետ­վե­լու հա­մար:

ՆԵԼ­ԼԻ ԳՐԻ­ԳՈՐ­ՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

24.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031