Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգեւավճարներ եղել են պետգույքի կառավարման կոմիտեում եւ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունում

Հունվար 24,2019 15:41

Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակիցներին 2018-ի տարեվերջին եւս տրվել է 13-րդ աշխատավարձ:

Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ Պարգեւավճարների չափն, ըստ Բաբայանի, կազմել է մեկ դրույքի չափով:

Հարցին՝ ինքն իրեն պարգեւատրե՞լ է, ինչպես մյուս գերատեսչության ղեկավարները, Բաբայանը պատասխանեց՝ «Ես իրավասություն չունեմ ինձ պարգեւատրելու»:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցներն էլ պարգեւավճարներ են ստացել: Այսօր այս մասին լրագրողներին ասաց նախարար Հակոբ Արշակյանը: Թե որքան է կազմել պարգեւավճարների ֆոնդը, Արշակյանն ասաց. «Չեմ կարող ստույգ պատասխանել: 2019 թվականի համար մենք ունեցել ենք պարգեւատրման 10 տոկոսանոց ֆոնդ, որը ստանդարտ դրված է եղել եւ եւս 20% ավելացվել է, որպեսզի այդ ուղղահայաց պարգեւատրումները հնարավոր լինի անել կառավարչական տեսանկյունից եւ որպեսզի կառավարիչը հնարավորություն ստանա իմ նշած սկզբունքներն առաջնահերթության, պարտաճանաչության, առաջնորդության ստանձնմամբ եւ նախաձեռնողականության սկզբունքներն առաջ տանել ի շահ Հայաստանի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031