Ռուսաստանը և Հայաստանը պայմանագիր են ստորագրել AK-12 ինքնաձիգների մատակարարման վերաբերյալ. առաջին խմբաքանակը կներառի 50 միավոր: Այս մասին հայտարարել է «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Դմիտրիևը «Կոմերսանտին» և «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:
«Առայժմ կարող եմ ասել, որ Հայաստանը կլինի առաջին երկիրը, բացի Ռուսաստանից, որը կգնի AK-12: Պայմանագիրը ստորագրվել է, մինչ մենք պատրաստում ենք ոչ մեծ խմբաքանակը, որը ներառում է մոտ 50 ինքնաձիգ: Նրանք կտեսնեն, կփորձարկեն գործում, և մենք հույս ունենք, կշարունակեն գնումները»,- ասել է Դմիտրիևը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ