Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատաշենի մաքսակետում  կանխում են Թուրքիայից ապրանք ներկրողների հնարքները

Հունվար 24,2019 14:34

Այրում համայնքի (որը ներառում  է նաեւ Բագրատաշեն գյուղը) ղեկավար Արայիկ Պարանյանին հարցրինք Բագրատաշենի մաքսակետում եւ դրան հարող տարածքում իրավիճակի մասին: Նա ասաց, որ անդորր է, 2 օր առաջ Թուրքիայից ապրանքներ ներկրողները փակել էին ավտոճանապարհը, ավտոմեքենաների մեծ խցանում է գոյացել: Դա առաջացրել է «ֆուռերի» վարորդների զայրութը, քանի որ խցանման մեջ շատ էին մեծ բեռնատարները:  Լարսի անցակետը նոր էր բացվել,Հայաստան մտնող մեծ թվով մեքենաներ կային,  ճանապարհի փակումը բարդացրել  է իրավիճակը:

Այրում համայնքի ղեկավարն ասաց, որ Բագրատաշենի մաքսակետի աշխատողները թույլատրում են Թուրքիայից ժամանողների համար առանց մաքսի մինչեւ 25 կգ բեռի Հայաստան ներկրումը: Նախկինում առետրականները հնարքի էին դիմում՝ ապրանքը կուտակելով մաքսային տերմինալում, տարբեր անձանց անձնագրերով դրանք դուրս էին հանում: Ներկայումս  մաքսակետի տերմինալից առանց մաքսավճարի մինչեւ 25 կգ ապրանք բաց է թողնվում միայն այն անձանց,ում անձնագրի մեջ առկա է Թուրքիա ելումուտի դրոշմակնիք:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031