Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը 21.01.2019 թվականի նիստում քննության առնելով Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար նշանակելու հարցը, որոշում է կայացրել փաստաբան Մելանյա Առուստամյանին նշանակել հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում: Մելանյա Առուստամյանը վերանշանակվել է, քանի որ վերջին չորս տարիների ընթացքում արդյունավետ է ղեկավարել գրասենյակը:
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ նշանակում է փաստաբանների պալատի խորհուրդը’ առնվազն տասը տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից, չորս տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Մելանյա Առուստամյանն ունի փաստաբանական գործունեության ավելի քան 22 տարվա ստաժ (արտոնագիր № 7, տրված 29.08.1996թ.), իսկ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի պաշտոնն առաջին անգամ ստանձնել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 03.02.2015թ. թիվ 03/5-Ա որոշմամբ՝ չորս տարի ժամկետով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ
ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ