Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականների այսօրինակ հայտարարությունները տարօրինակ են, քանի որ Սերժ Սարգսյանը անձամբ էր ՀՀԿ-ականներին հորդորել զբաղվել կուսակցության նախագահի փոփոխման հարցով. «Հայկական ժամանակ»

Հունվար 24,2019 12:53

Էդուարդ Շարմազանովը նշել էր, որ ՀՀԿ հերթական  համագումարը  մյուս տարի է, իսկ մինչեւ այդ արտահերթ համագումարի մասին խոսք չկա։

ՀՀԿ-ականների այսօրինակ հայտարարությունները տարօրինակ են, քանի որ Սերժ Սարգսյանը անձամբ էր ՀՀԿ-ականներին հորդորել զբաղվել կուսակցության նախագահի փոփոխման հարցով։ Այս մասին նա ՀՀԿ-ականներին ասել էր 2018 թվականի ապրիլի 25-ին՝ հրաժարականից հետո։ Այդ օրը ՀՀԿ խմբակցության տարածած հաղորդագրության համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ ՀՀԿ ղեկավար մարմիններում սկսել քննարկել կուսակցության նախագահի փոփոխության հարցը։

2018-ի ապրիլի 25-ին էլ ԱԺ նախկին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ կուսակցության ղեկավարի փոփոխության հարց անձամբ Սերժ Սարգսյանն է առաջ քաշել։

«Հանրապետական» կուսակցությունը նախագահի փոփոխության հարցն օրակարգ բերեց նաեւ նախընտրական շրջանում։ Այդ ընթացքում նրանք մեղադրեցին իշխանություններին՝ նշելով, որ ընտրությունները նախատեսվածից շուտ են անցկացնում եւ իրենց ժամանակ չեն տալիս համագումար անցկացնելու։

ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը 2018 թվականի նոյեմբերի 11-ին անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվել է կուսակցության նախագահին փոխելու հարց, նշեց, որ 2019 թվականի գարնանը պետք է ունենային համագումար եւ այս պայմաններում համագումար կազմակերպելը կարեւոր գործընթացներից մեկն էր, որը, ըստ նրա՝ ձեւականություններից դուրս պետք է լիներ, եւ այդ համագումարում կուսակցության ղեկավար կազմը պետք է ձեւավորվեր։

Այժմ, սակայն, ՀՀԿ-ականները ոչ գարնանը համագումար անցկացնելու ցանկություն ունեն, ոչ էլ Սերժ Սարգսյանի՝ կուսակցության նախագահին փոխելու առաջարկն են հիշում։ Մասնավորապես, ՀՀԿ կազմակերպչական հարցերով նախագահ Ռուբեն Թադեւոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում համագումար անցկացնելու մասին խոսակցությունները վաղ համարեց։

«Դե կտեսնենք՝ ընթացքը ոնց կորոշվի, այդպես էլ կլինի։ Համագումար հրավիրելու ընթացակարգ կա։ Սահմանված կարգով, եթե անհրաժեշտություն լինի, կհրավիրենք։ Կուսակցությունների մասին օրենքի համաձայն՝ հերթական համագումարները հրավիրվում են չորս տարին մեկ անգամ»,- ասաց Թադեւոսյանը եւ պատասխանելով հարցին՝ ՀՀԿ-ում արտահերթ համագումար անցկացնելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ են, նշեց՝ պետք է քննարկեն։

Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031