Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյանը՝ «աստղաբաշխական» պարգեւավճարների մասին

Հունվար 24,2019 12:33

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ աշխատակիցների «աստղաբաշխական» պարգեւատրումներին: Ըստ մամուլի հրապարակումների՝ ՊԵԿ նախագահը պարգեւատրել է իրեն 8 մլն դրամից ավելի, տեղակալին՝ 9 մլն դրամից ավելի, խորհրդականին մոտ 3 մլն եւ այլն: Այս առնչությամբ ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել:

Ըստ այդմ՝ 9 կամ 8 մլն դրամ պարգեւավճարի մեջ ներառվում են նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, հավելավճարներ եւ նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների պարգեւավճարներ:

Այսօր լրագրողների հետ զրույցում Անանյանը վստահեցրեց, որ մեկ ամսվա պարգեւավճարների առավելագույն չափը 1,5 մլն դրամ է: Թե որքան է ինքն իրեն պարգեւատրել եւ ովքեր են պարգեւատրվել՝ չասաց: Վստահեցրեց՝ պարգեւավճարներ են ստացել բոլորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031