Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վաղեմության ժամկետն անցած գործով՝ 10 տարի առաջ կատարված աճուրդի կամ կառավարության որոշման անօրինականությամբ այսօր չեն կարող զբաղվել, օրենքը թույլ չի տալիս. «Հրապարակ»

Հունվար 24,2019 12:16

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը հաստատեց, որ այդ շրջանում ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանն ու անտառտնտեսության ղեկավար Մարտուն Մաթեւոսյանը հրավիրվել են Քննչական կոմիտե եւ բացատրություն տվել՝ ի պաշտոնե իրենց կատարած գործողությունների մասով։ Ընդ որում՝ Հովիկ Աբրահամյանը Քննչական է ներկայացել փաստաբանի ուղեկցությամբ։

«Հովիկ Աբրահամյանը կանչվել է Քննչական կոմիտե ոչ թե հարցաքննության, այլ բացատրություն տալու։ Իսկ ինչ վերաբերում է քրեական գործը վաղեմության ժամկետով կարճելու վերաբերյալ, ապա դա օրենքի պահանջն է»,- ասաց քննչականի խոսնակը։

Մեզ հայտնի է դարձել այս հողերի վաճառքի նախապատմությունը։ Հրազդանում կայացած խորհրդակցություններից մեկի ժամանակ՝ 2005-2006 թվականներին, Սերժ Սարգսյանի մոտ հարց է բարձրացվել Հրազդան քաղաքին պատկանող այդ հողերի կատեգորիան փոխելու եւ աճուրդով վաճառելու մասին, քանի որ դրանք սարի լանջին են եւ այլ նշանակությամբ չեն կարող օգտագործվել։ Հետագայում կառավարության որոշումով այդ փոփոխությունն արվել է, դրանք տրվել են Ծաղկաձոր քաղաքին եւ աճուրդի են դրվել։ Երջանիկ «պատահականությամբ», այդ աճուրդի մասին իմացել են բացառապես բարձրաստիճան պաշտոնյաներ եւ փողատերեր, որոնք գրոշներով հողեր են գնել։ Սակայն հետագայում դրանցից միայն Բարսեղ Բեգլարյանն է, որ իր գնած հողի վրա հյուրանոց է կառուցել, մյուսները վերավաճառել են իրենց պատկանող հողատարածքները, կամ դրանք մնացել են չօգտագործված։

Հիմա՝ տարիներ անց, կայքերից մեկի մի հրապարակման հետքերով հեղափոխական իշխանությունը որոշել է մի կողմից նախկին իշխանության ներկայացուցիչներին կանչել ու «պատին դեմ տալ», մյուս կողմից՝ հրապարակայնացնել այդ գործընթացը՝ ցույց տալով, որ պայքարում են անցյալի անօրինականությունների դեմ։

Սակայն անգամ ամենասկսնակ իրավաբանին ակնհայտ է, որ այս գործը դատական հեռանկար չունի, քանի որ վաղեմության ժամկետն անցած գործով՝ 10 տարի առաջ կատարված աճուրդի կամ կառավարության որոշման անօրինականությամբ այսօր չեն կարող զբաղվել, օրենքը թույլ չի տալիս։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031