Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արա Կետիկյան. Վստահ եմ՝ Մանվել Գրիգորյանը հատկապես սննդամթերք չէր կարող գողանալ. «Ժողովուրդ»

Հունվար 24,2019 12:05

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնակատար, ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանի հետ:

– Մանվել Գրիգորյանը մեկ ամիս ազատության մեջ էր։ Հանդիպե՞լ եք, ինչի՞ մասին եք խոսել։

– Իհարկե, հանդիպել եմ։ Խոսել եմ իր առողջական վիճակի մասին, որովհետեւ նրա առողջական վիճակը իսկապես շատ ծանր է՝ գնալով ավելի ծանրանալու միտումով եւ ինձ հետաքրքրել են միայն այդ հարցերը։ Աշխատանքային որեւէ հարց չենք քննարկել, քանի որ նպատակահարմար չեմ գտել այդ առողջական վիճակով մարդու հետ խոսել գործնականից։

– Իր դեմ հարուցված քրեական գործից էլ չե՞ք խոսել։

– Ո՛չ, այդ մասով էլ ոչինչ չենք խոսել։ Ես նույնիսկ չեմ էլ հարցրել՝ դու նման բան արե՞լ ես, թե՞ ոչ։ Եվ եթե ինքը ինձ ասեր, որ արել է, ես չէի հավատա, որովհետեւ այդ խոհանոցին որոշ չափով տիրապետում եմ, ես վստահ եմ՝ ինքը հատկապես սննդամթերք չէր կարող գողանալ։ Կամ ի՞նչ է նշանակում՝ զինամթերք է տարել։ Եթե զինամթերքը չի հերիքել, ապա համապատասխան պաշտոնյաների պատճառով չի եղել կամ հերիքել։ Իսկ այդ ամենը երկրապահի հետ կապելը առնվազն բարոյական չէ։

Եվ հետո՝ մենք բոլորս էլ երիտասարդ եղել ենք եւ սովորաբար շամպայն բացել ենք, երբ մարդիկ կալանավայրերից ազատվել են։ Ինչպե՞ս կարելի է այդքան ուրախանալ, որ մարդուն կալանավորել են։ Ես նման բան չեմ տեսել, չեմ էլ պատկերացրել, որ այս երկրում նման բան կարող է լինել։ Այնքան կուզեի այդ մարդկանց տեսնել թուրքի դեմ-դիմաց կանգնած, ինչպես մենք ենք այդ տարիքում եղել կանգնած։

Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031