Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախարար Խաչատրյանը չինացի ներդրողների հետ քննարկել է վերելակների արտադրության և տրանսպորտային ցանցի ծրագրերը

Հունվար 24,2019 11:41

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է չինացի ներդրողների հետ։

Նախարարը ողջունել է հյուրերին և նշել, որ ներդրողներն ունեն նախարարության լիակատար աջակցությունն այն գործընթացներում, որտեղ կզգան պետության օժանդակության կարիքը։ Նախարարը ներկայացրել է նաև ներդրումային ծրագրերի համար պետության աջակցության գործիքակազմը և դրա կիրառման ձևերը։

«Xinjiang Zheng Yi Agriculture Science  and Technology CO» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ Լի Սյենմինը նախարարի ուշադրությանն է ներկայացրել Կոտայքի մարզում վերելակների հավաքման արտադրամաս հիմնելու ներդրումային ծրագիրը, որը նախատեսում է տարեկան ավելի քան 2000 վերելակի արտադրություն, ընդ որում՝ արտադրական գործընթացի մեծ մասը կազմակերպելով Հայաստանում։ Ընկերության ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին։

«Higer Bus Company Limited» ՍՊԸ-ի ԱՊՀ երկրների ուղղության տնօրեն  Ջան Ցիֆան իր հերթին ներկայացրել է տրանսպորտային ցանցի բարելավման և ավտոբուսների ներկրման ծրագիրը։

Հանդիպման ավարտին նախարար Տիգրան Խաչատրյանը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել աջակցելու ներդրողներին և քննարկելու իրենց հուզող խնդիրները, նաև հավելել է․ «Հուսով ենք, մեկնարկող ծրագրերի արդյունքներն այնքան ոգևորիչ կլինեն ձեզ համար, որ դուք կմտածեք Հայաստանում նոր, ավելի խոշոր ծրագրեր նախաձեռնելու մասին»։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031