Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկակ Արշամյանը հիմնադրամի գործադիր տնօրեն դառնալուց ի վեր զբաղված է եղել ոչ թե իր ուղղակի պարտականություններով այլ ճգնաժամային կառավարմամբ

Հունվար 24,2019 11:06

«Ամերիկայի ձայն». Հայաստան համահայկական հիմնադրամն անցնում է արմատական փոփոխությունների շրջանով: Փոխվելու է ամեն ինչը՝ մոտեցումից ու փիլիսոփայությունից մինչեւ կայքէջ ու ապրանքանիշ: Այս մասին Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց հիմնադրամի նոր գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը.

«Մենք ցանկանում ենք Սփյուռքի միտքը բերել Հայաստան»:

Նրա խոսքով երկրում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությունը» եզակի հնարավորություն տվեց կառուցելու նոր Հայաստան, Հայաստան, որտեղ առաջնահերթ կլինի գաղափարը.

«Կարծում եմ, հիմնադրամի նպատակը պետք է լինի Հայաստանը դարձնել միտք արտադրող, միտք ստեղծող երկիր, որպեսզի, երբ ասենք հայ, Հայաստան, այն բրենդ լինի մտքի, խելքի, մտքի թռիչքի, նորարարությունների»:

Հենց այդ գաղափարի իրականացմանն ըստ նոր գործադիր տնօրենի պետք է ծառայի նաեւ հիմնադրամը, որի հավակնոտ ծրագրերը կարող են իրականանալ միայն նվիրատուների առջեւ թափանցիկ եւ վստահելի լինելու պարագայում.

«Ցանկացած հայ, ցանկացած Հայաստանի քաղաքացի իրավունք ունի իմանալու, թե հիմնադրամին տված մեկ լուման, մեկ դոլարը որտեղ են ծախսվել»:

Արշամյանի խոսքով, հոկտեմբերի մեկից հիմնադրամի գործադիր տնօրեն դառնալուց ի վեր նա զբաղված է եղել ոչ թե իր ուղղակի պարտականություններով այլ ճգնաժամային կառավարմամբ, նախկին բացթողումները հաղթահարելու նպատակով: Մասնավորապես, Միացյալ Նահանգներում հնարավոր եղավ կարգավորել հիմնադրամի գրասենյակների հետ կապված խնդիրները, իսկ Ռուսաստանի հայ համայնքի հետ աշխատանքը դեռ առջեւում է.

«Ռուսաստանի հայերի հետ պետք է ուրիշ կերպ աշխատել»:

Հիմնադրամը նախատեսում է մոտ ժամանակներում Հայաստանում համաժողով կազմակերպել հենց Ռուսաստանի հայ համայնքի համար.

«Ռուսաստանի հայերի համար մեծ ֆորում պետք է կազմակերպվի՝ հատուկ իրենց համար, որին կմասնակցի 300-500 մարդ, նաեւ նոր մարդիկ, որովհետեւ միշտ տեսնում ենք այնտեղից միայն նույն 5-10-15 մարդկանց»:

Միջոցառմանը ներկա ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանն իր կողմից ընդգծեց, որ հիմնադրամը լուծում է ներառականության կարեւորագույն խնդիրը: Խնդիր, որն ավելի կարեւոր է, քան նվիրատվությունները.

«Այդ դրամն ընդամենը մի միջոց է, որով նրանք իրենց սերն են փոխանցում Հայաստանին: Ինձ համար շատ ավելի կարեւոր է, որ այդ սերը, այդ ուշադրությունը, այդ ջերմությունը մշտապես պահպանվեն»:

Արման ԹԱՐՋԻՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031