Հայաստանի առաջատար ձյուդոիստներ Ֆերդինանդ Կարապետյանը եւ Արսեն Խանջյանը Իսրայելում են: Նրանք հանդես են գալու «Գրան Պրի» մրցաշարում: Ֆերդինանդն առաջին գոտեմարտն անցկացնելու է հունվարի 25-ին, Արսենը՝ 26-ին:
Իսկ հավաքականի մյուս անդամները շարունակում են ուսումնամարզական հավաքները Օլիմպավանում: Մարզիչ Տիգրան Բաբայանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ երկու մարզիկ է մեկնելու Պորտուգալիա, որտեղ փետրվարի 2-3-ին կայանալու է Եվրոպայի բաց վարկանիշային մրցաշարը՝ «European Open»-ը: Նրանք են՝ -60 կգ քաշային Շահեն Աբաղյանը եւ -81 կգ Դավիթ Սարգսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ