Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպումը, որն այս անգամ կայացել է Դավոսում, տեւել է մեկուկես ժամ: Համաձայնեք, դա բավականին մեծ ժամանակահատված է, որպեսզի հանդիպումը համարենք «ոտի վրա փոխանակվող մի քանի բառ»: Դժվար է նաեւ պատկերացնել, որ երկու երկրների ղեկավարներն իրար հետ զրուցելով մեկուկես ժամ չքննարկեին Ղարաբաղյան կարգավորման որոշ մանրամասներ: Ենթադրում եմ, որ հայկական եւ ադրբեջանական դիրքորոշումներին պարզապես ծանոթանալու ժամանակն արդեն անցել է:
Իհարկե, ճիշտ կլինի, որ տարբեր միջազգային ֆորումների ժամանակ միեւնույն տարածքում գտնվող Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն իրարից չխուսափեն: Բայց հասունացել է այն պահը, երբ ընդհանուր գծերով պիտի հասկանալի լինի, թե ինչի մասին են առաջին դեմքերը, ինչպես նաեւ արտգործնախարարները զրուցում: Թե չէ մի քանի օրից Ալիեւը կամ Մամեդյարովը Բաքվում կհայտարարեն, որ «երբեք չեն հաշտվի ադրբեջանական հողերի օկուպացիայի հետ», «Ղարաբաղը երբեք չի ստանա անկախություն», եւ նրանք «հայերին կտան բարձր կարգի ինքնավարություն»: 1994 թվականից ի վեր գրեթե բոլոր բանակցություններից հետո ադրբեջանական կողմը նման «սուտ արտահոսքեր» է թողնում՝ հանգստացնելու համար սեփական հասարակական կարծիքը եւ, հակառակը, տագնապներ առաջացնելով մեզ մոտ: Դրան սովորաբար մերոնք պատասխանում են, որ ոչ մի պայմանավորվածություն չկա, որ Ադրբեջանի ղեկավարների նման հայտարարությունները «ներքին սպառման համար են», եւ որ եթե որեւէ բանի մասին համաձայնություն լինի, ժողովուրդը դրա մասին կիմանա:
Այս գործընթացը քարոզչական մակարդակով, անշուշտ, շարունակվելու է: Բոլոր դեպքերում ավելի լավ է հանդիպել, զրուցել՝ թեկուզ անպտուղ, քան կրակել: Բայց պետք է ենթադրել, որ երկու երկրների ղեկավարներն ու արտգործնախարարները զրուցում են ոչ թե պարզապես օդի մեջ, այլ ինչ-որ տարբերակների շուրջ: Այդ իմաստով ինձ, օրինակ, երկու հարց է հետաքրքրում.
1/ Ի՞նչ եղան «Վիեննան եւ Սանկտ Պետերբուրգը», այսինքն՝ հրադադարի խախտումների պատասխանատուին բացահայտող մեխանիզմները եւ ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացումը,
2/ արդյոք քննարկվող տարբերակը նմա՞ն է «փուլային», «փաթեթային» լուծումներին, Կազանյան կամ Մադրիդյան սկզբունքներին, այլ կերպ ասած՝ ենթադրո՞ւմ է արդյոք տարածքային զիջումներ հայկական կողմից:
Ինձ թվում է՝ երկրորդ հարցի պատասխանը դրական է: Սակայն այդ թեմայով որեւէ հայ ղեկավարի համար դժվար է խոսել: Ամենաանկեղծն այդ առումով Հայաստանի առաջին նախագահն էր: Սակայն Տեր-Պետրոսյանը զիջումների մասին խոսում էր 1997 թվականի աշնանը՝ կասկածելի լեգիտիմության պայմաններում, եւ անկեղծությունն այս պարագայում բերեց իշխանափոխության: Այսօր Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությանը ոչ ոք չի կասկածում: Արդյոք դա բավարա՞ր է ոչ պոպուլյար քայլերի գնալու համար:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Եթե Ադրբեջանը ,,չի կրակում,,ինչ? Վիենա կամ Սանկտ Պետերբուրգ….:Մնացածը ինչպես Ձեր տեքստում….
Արցախի Հիմնախնդիրը որեւէ զիջումով լուծելու համար, այժմու վարչապետը իսկապէս ունի՞ լեգիտիմութիւն… Վիճելի է:
Սխալ մի հասկանաք, եթէ կարող է, հալալ: Վերջանանք: Քանզի փաստօրէն Հայաստանի բնակչութիւնը, եւ նոյնիսկ Արցախի բնակիչներից ոմանք, աւելի երկար ժամանակ չեն դիմանալու, «յարատեւ պայքարի» տրամադրութիւն չունեն, մղումը չունեն: Այդ ուղղութեամբ բաւարար «դուխ» չկայ:
Սակայն Փաշինյանը չունի այդ լեգիտիմութիւնը, իրաւասութիւնը, եւ այդ գետնի վրայ, շատ հեռու չէ ԼՏՊի վիճակից, անոր նախագահութեան լրիւ տեւողութեան, – ոչ միայն վերջաւորութեան – :
Հ.շ.- կարողա° դուք սերժի,քոչարյանի ,կամ էլ, ալիեվի մամլո քարտուղարն էք,վերջապես՝դիմազերծվեք,որ հասկանանք…ընենց էլ ակտիվ էք,որպես քայքայիչ,որ էլ չասած…
ես որեւէ իշխանութեան հետ նուազագոյն իսկ կապ չեմ ունեցած երբէք
դասական սփիւռքահայ մըն եմ, անունս Հայդուկ Շամլեան է: Արցախի մէջ զուտ ընտանեկան, մարդասիրական ծրագիր եմ գործադրում, տասնըչորս տարիներէ ի վեր
կարծիքներս եմ յայտնում, եթէ թոյլ կու տաք:
ահա աւելին, եթէ կ’ուզէք՝ https://haytougchamlian.blog/
ասկէ աւելի «դիմակազերծում» անհնար է կարծեմ
ամեն կողմ մութ բաներ էք երեւակայում, հանգստացէք, լաւ չէ առողջութեան համար
Ես միշտ մտածել եմ, թէ խաղաղ ճանապարհով ինչպէ՞ս պիտի լինի տարածքների վերադարձ, եթէ իսպապէս նման տարբերակ է քննարկւում։ Այս պահի դրութեամբ դրան գրեթէ ոչ մի հայ չի համաձայնի, նոյնիսկ եթէ Քրիստոսը երկնքից իջնի։ Խաղաղ ճանապարհով հայը հող չի տայ կամ էլ ես ձեւը չգիտեմ։
կրնաս զարմանալ, Արթուր…
Ես չեմ հաւատում, որ որեւէ հայ ղեկավար մօտ ապագայում հայ հանրութեանը դիմի հողեր յանձնելու առաջարկով: Խաղաղ ճանապարհով դա բացառւում է՝ նոյնսիկ եթէ Քրիստոսը Նիկոլի ձեռքից բռնած գայ: Դա նախ եւ առաջ վտանգաւոր է իր կեանքի համար եւ երկրորդ՝ դրանից մի այնպիսի հուժկու պատերազմ կը սկսուի, որ բառիս բուն իմաստով տարածաշրջանը (եւ ոչ միայն) կ’աւերի. մի բան, որը ոչ մէկին ձեռնտու չէ:
30 տարի ադրբեջանցի հասարակութեանը ծայրայեղ մոլեռանդութեամբ են դաստիարակել: Հիմա քննարկում են ժողովուրդների բարեկամութեան հարցը: Բարի, ես ժողովուրդների բարեկամութեան ամենաառաջին կողմնակիցներից եմ: Բայց եկէք առնուազն մի 30 տարի էլ համբերենք, որ տեսնենք, թէ արդեօ՞ք Ադրբեջանը «բարիացաւ», թէ՞ ոչ:
Միով բանիւ, այսօր հայկական կողմը ԻՐ ԿԱՄՔՈՎ հող չի զիջի: Դա անհեթեթութիւն կը լինէր: Այնպէս որ, ո՛վ հայ ժողովուրդ, calm down, բայց զգօնութիւնդ մի կորցրու 🙂
ղեկավարին մասին չէր խօսքս…
ես ալ իսկապէս չեմ հաւատար որ Փաշինյանը, ինք, որեւէ «դաւաճանութիւն» կ’ընէ…
իրողութիւնը այն է թէ սակայն ժողովուրդին մէջ կայ մի հատուած, որուն համար այդքան ալ անկարելի չէ շատ մի զիջումներու հաւանութիւն տալ, եթէ հաւատան որ շնորհիւ անոնց արտադրած ռազմական խաղաղութեան, իրենց առօրեան պիտի բարելաւուի
սակայն անհնար է գիտնալը թէ բնակչութեան ի՞նչ տոկոսը կը կազմէ այդ հատուածը… կրնայ աննշան ըլլալ, կամ ալ… կրնայ ցնցիչ անակընկալ մը ըլլալ, հանրաքուէյի պարագային…
իսկ «ժողովուրդների բարեկամութեան» նիւթը առաջ տանող ամենաբարձ աստիճանի այժմու գործիչը, Առաջին Տիկինն է… այստեղ եւս, սակայն, յստակ չէ թէ ինքը այդ մօտեցումը քաջալերողը, ներշնչո՞ղն է, թէ՝ որոշ ժողովուրդի մը մօտ արդէն աճող այդ մօտեցման, պարզապէս ընթառաջում է…
Շատ լաւ կէտի հասաւ մեր զրոյցը՝ ՀԱՆՐԱՔՈՒԷ:
Ես, որ ծայրից ծայր աջակցել ու հիմա էլ աջակցում եմ Նիկոլ Փաշինեանի շարժումը, ԵՐԲԵՔ չեմ ընդունի այդ հանրաքուէի արդիւնքները:
Նախ հանրաքուէ որտե՞ղ՝ Արցախո՞ւմ, Հայաստանի Հանրապետութիւնո՞ւմ: Արցախի իշխանութիւնները ոչ մի անգամ չեն ապացուցել, որ կարող են անաչառ ընտրութիւն/հանրաքուէ կազմակերպել: Ինչո՞ւ պիտի ես հաւատամ նրանց արդիւնքներին:
Նոյնը Հայաստանի Հանրապետութեան պարագայում: Այն, որ Երեւանի քաղաքապետի (սեպտեմբեր 2018) եւ ԱԺ (դեկտեմբեր 2018) ընտրութիւններն իսկապէս ազատ եւ արդար էին, դա դեռ չի նշանակում, որ ընտրակեղծարարութիւնը Հայաստանում մէկընդմիշտ վերացաւ: Յեղափոխութիւնից յետոյ ժողովուրդը Փաշինեանին աստուածացնում էր: Պարզ չէ՞, որ ոչ մի բանական առաջնորդ չէր կեղծի ընտրութիւնները:
Ես կարծում եմ, որ ժողովրդի դիմադրութիւնն այնքան մեծ կը լինի, որ բանը նոյնիսկ հանրաքուէի չի հասնի:
Տեր-Պետրոսյանի զիջումների մասին երկար կարելի է խոսել:
Բայց ինձ հետաքրքրում է մեկ հարց.՝
– Օգոստոսին 1992 թ. ԼՏՊ-ի եւ Ադրբեջանի ղեկավարի միջեւ անցկացվե՞լ են գաղտնի (сепаратные) բանակցություններ Արծվաշենը Քյարքիի հետ փոխանակման մասին:
Գեներալ Խաչատուրովը (փոխգնդապետ 1992 թ.) այդ մասին խոսե՞լ է:
Հայաստանի խորհրդարանը (Ժողովուրդը) թույլ տվե՞լ է Փաշինյանին մարդասպան Ալիեւի հետ որեւէ բանի մասին գաղտնի խոսել: Ու՞ր է Արցախի ներկայացուցիչը:
Հայաստանի բնակչութիւնն ալ որ իրեն քուէ տուաւ, երկրի 35%ը կը հանդիսանայ (կէսին 70%-ը)
Արցախի ներկայացուցիչն ալ երեւի այդտեղ ալ յեղափոխութեան ենթարկուելու սպառնալիքի տակ է
յաջորդ հանգրուանը կը լինի հանրաքուէ
Կարծում եմ, բանակցում են բանակցելու համար: Մի փոքր տրամաբանենք: Այն որ, արտաքին ուժերի դերը այստեղ անչափ մեծ է, եթե ոչ որոշիչ, դա ոչ մեկի մոտ կասկածներ չի հարուցում: ԼՏՊ ժամանակին հայտնեց իր կարծիքը (և ի դեպ վերջերս կրկնեց նույնը), որ առանց հողերի հանձնման այս հարցը չի լուծվի, սակայն այդ կարծիքի համար նա վճարեց իր նախագահի կարգավիճակով: Այն ժամանակ Ռուսաստանը դեռ այն վիճակում չէր, որ ակտիվ գործունեություն ծավալեր այս հարցում, ամբողջ Սովետ միությունը քայքայման գործընթացներում էր: Քոչարյանի օրոք Արցախը դուրս բերվեց բանակցային գործընթացից, Հայաստանի ռեսուրսները «գույք պարտքի դիմաց» վաճառվեցին Ռուսաստանին, Պուտինը և Քոչարյանը դարձան ընկերներ, իսկ Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ: Սկսվեց մեր պետականության ոսկե դարը: Ամենածանր ժամանակները հասան Սերժ Սարգսյանին: Վաճառելու այլևս ոչինչ չկար և այդ ֆոնի վրա ընկերությունը Պուտինի հետ չէր ստացվի: Ոսկե դարի արդյունքում մենք ներսից կամաց-կամաց վերանում էինք, իսկ մեր դաշնակիցը այդ պարագայում զինում էր մեր թշնամուն: 2016-ի ապրիլին փորձեցին լուծել հարցը: Չստացվեց: Սերժ Սարգսյանը բարեհաջող ձևով ժառանգեց կուտակվածը Նիկոլ Փաշինյանին: Անկախ նրանից, թե ինչպիսին է Փաշինյանի լեգիտիմության տոկոսը 35, թե 70, թե 100, նրանից ոչինչ կախված չէ: Եվ այս հերթական իրարանցումը ինչ բանակցեցին, ինչ որոշեցին: Երկու կողմն էլ անզիջում կանգնած են իրենց դիրքերում և բանակցում են բանակցելու համար, սա է այս պահի իրողությունը: Դա ավելի լավ է քան պատերազմը: Իսկ Փաշինյանի գործը երկրում կարգ ու կանոն հաստատելն է, ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնելն է և մնացյալ մարդկանց մարդավայել պայմաններ ապահովելն է: Իսկ պահը որ գա, ինչպես միշտ, ժողովուրդը իր գործը կանի:
Փաշինյանը, քաղաքականօրէն, ներքին գետնի վրայ, շատ մեկուսացած է: Մինակ է: Շրջապատով մը որ, լաւագոյն ու ամենալաւատես պարագային, դեռ բաւական ժամանակի կարիքը ունի, կարող ու ատակ դառնալու համար:
Հետեւաբար, որպէսզի նա յաջողի ներքին գետնի վրայ նշանակալից բաներ իրականացնել, իսկ արտաքին ճակատի վրայ՝ աղետալի սխալ չգործէ, եւ դիմանայ ամէն կողմից սոսկալի ճնշումների, անհրաժեշտ եւ կենսական է որ ան կազմէ «Ազգային Միութեան» կառավարութիւն, ինք ձեռք երկարելով այլ կուսակցութիւնների լաւ ու օգտակար տարրերին: Նաեւ, խորհրդակցական հաղորդակցութիւններ հաստատէ՝ նախորդ երեք նախագահների հետ: Նախընտրաբար բոլորը միասին, կամ ել զատ-զատ: Նոյնիսկ եթէ երկրորդի պարագային, հանդիպումները տեղի են ունենալու բանտում…
Այս է փրկութեան ճանապարհը: Եթէ ոչ, շատ վատ պիտի վերջանայ այս ամէնը:
Pashinyan is now facing the issue of issues in Armenia politics since 1988: the Karabakh problem. If he is to solve it (through mutual concessions, as has always been suggested), he must (in addition to obtaining a green light from the 3 mediator countries, Azerbaijan, and Karabakh) reach an internal consensus with the Armenian political and business elite i.e. most political parties, key business leaders, former presidents, etc must give their green light to the solution Nikol proposes. An imposed solution is out of the question since it could lead the country to civil war, Karabakh being an extremely emotional issue.
If (1) Nikol’s talent of persuasion exceeds that of LTP and his communication with the people is at least as transparent as that of the first president he might succeed but even then, (2) he will need the backing of Serge and Robert. The latter point is, to put it mildly, not on the right path with Robert being in jail. As for the first point, he has clearly not been transparent. Everyone in his right mind understands that higher teacher salaries, government effectiveness, economic growth, efficient and modern healthcare will not happen because Serge is gone, or because Manvel is in jail, or because Lfik is paying taxes. No leader of a country with 83% of its borders closed and in a war against a significantly stronger opponent can offer its citizens the quality of life they requested with a revolution. i.e. even if we take a highly effective and transparent executive like the German government and Merkel, they would have trouble governing Armenia under the existing and extremely difficult geopolitical conditions.
Nikol is of course not stupid and understands this well, but he never talked about it, he only spoke about arresting the thieves and the corrupt and that this, by itself, would be enough to have the country Armenians dream of. Can Armenia become a normal country without solving the Karabakh issue? This is the question of questions since independence. A question that Nikol has ignored until now … therefore, was it just a primitive trick to get the power?
LTP, to his credit, was at least candid with his people even if one may disagree with his stance.
when we reach the crucial juncture, all previous leaders will join forces, even if, personally, they literally hate each other
all this discussion is very nice, but are we thinking about what will happen, if – or rather, when – this settlement project fails… ? being rejected by Armenian ?
quite frankly, I don’t have the nervous strength to even imagine that…
just saying…
Ես կարծում եմ Արցախի հարցում Փաշինյանը, ոչ առաջխաղացման ոչ էլ ճակատագրական սխալ գործելու հնարավորություն, նույնիսկ տեսականորեն չունի: Այս հարցում նա պարզապես ոչ ոք է, ինչպես և նախորդ երեքը: Այս առումով ԼՏՊ-ն իրատես էր: Ուրիշ հարց, որ մեզ համար դա անընդունելի է: Քոչարյան-Սարգսյան դուետը պարզապես երկարաձգեցին իրավիճակը, յուրաքանչուրը իր ձևով, նույնիսկ բարդացնելով այն, արանքում լուծելով անձնական դրամապանակի հարցերը: Այն որ, բանակցություններից գործնականորեն մենք ոչինչ չգիտենք, բացի չոր ու ցամաք պաշտոնական ձևակերպումներից և նրանց հաջորդող լրատվական դաշտում տարատեսակ մեկնաբանություններից և ենթադրություններից, խոսում է նրա մասին, որ այնտեղ ոչ մի առաջընթած չկա, կամ այնպիսի հանգամանքներ կան, որոնք մեզ հայտնի չեն և պարզապես հրապարակման ենթակա չեն, ինչքան ուզում է Փաշինյանը անկեղծ լինի ժողովրդի հետ: Մենք ունենք 2 տարբերակ, կամ հանձնենք հողերը, և ինչպես ասեց Մոնտեն, շրջենք մեր պատմության վերջին էջը, կամ արյան գնով նորից վերահաստատենք մեր իրավունքը: Վերջինը իրականացնելու համար անհրաժեշտ է սպառազինվել և տնտեսապես ուժեղանալ: Կա ևս մի տարբերակ, ինչպես ասում են՝յա էշը կսատկի, յա էշատերը: Միգուցը տարածաշրջանում իրադարձությունները այնպիսի ընթացք կունենան, որ մեր հարցերն էլ կլուծվեն մեզ համար նպաստավոր ձևով: Սակայն մենք պետք է անենք մեզանից կախված ամեն բան:
Քոչարյան-Սարգսյանն ալ ջանացին խնդիրը լուծել, փոխզիջումներով
սակայն իրենց պարագային, ժողովուրդի մի հատուածի համար, դա հաստատ ու կարգին դաւաճանութիւն էր… Ալպանացի, Թալաաթ-Մալաաթ, Ցեղասպանութիւն, եւայլն… անոնք իրաւունքը չունէին այդ բառը իսկ հանրային կերպով գործածելու, հետեւաբար ամէն բան աւելի գաղտնի կ’ընթանար – ինչ որ աւելի կը սաստկացնէր դաւադրական տեսութունները –
աւելի լաւ եթէ, այսուհետեւ, դուրս ելած ենք գոնէ այդ մօտեցումից