Լրահոս
Օրվա լրահոսը

Բա ովքե՞ր էին ԱԺ-ի չարաճճիները

Հունվար 24,2019 15:30

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը, երբ նոր էր ընտրվում այդ պաշտոնում, ասել էր, որ չարաճճի պատգամավորներին կարգի հրավիրելու իր մեթոդներն ունի:

Երբ պարոն Բաբլոյանին ասացինք՝ փաստորեն չստացվեց ձեր մեթոդը նախորդ ԱԺ-ի պատգամավորների վրա, «չարաճճիները» հեղափոխություն արեցին, նա պատասխանեց. «Այդպես չի, ճիշտ չեք մեկնաբանում: Դրանք չարաճճիություն չէին: Իմ ասածը նախ վերաբերում էր ԱԺ-ում կառավարելու, կազմակերպելու, վարելու, ԱԺ-ի բնականոն աշխատանքներն ապահովելուն: Խոսքը չէր գնում քաղաքական փոփոխությունների, իշխանափոխությունների մասին: Ես դրա համար ասում եմ՝ այն, ինչ ես կարողացա անել՝ որպես ԱԺ նախագահ, դուք պետք է կարողանաք գնահատական տալ, ժողովուրդը պետք է տա, ոչ թե ես»: Հարցին՝ երբ Արարատ Միրզոյանը Լենա Նազարյանի հետ գունավոր ծխարձակիչներ միացրեց ԱԺ-ի ամբիոնի մոտ՝ ազդարարելով հեղափոխության սկիզբը, դա չարաճճիությո՞ւն էր, Բաբլոյանը պատասխանեց. «Ամեն դեպքում, մենք վերջիվերջո կարողացանք առանց ավելորդ խնդիրների, ավելորդ ընկալումների անցկացնենք եւ գնանք առաջ»:

Հիշեցնենք, որ ՔՊ-ականների ակցիայից հետո Բաբլոյանը բողոքել էր, որ իրենց ստիպում են թունավոր նյութեր շնչել, ու անընդունելի էր որակել Նազարյանի ու Միրզոյանի արարքը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

23.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031