Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոխմարզպետներին կրճատող լինեին՝ մայիսին կկրճատեին, ոչ թե էդ պաշտոնները կբաժանեին իրենց մեջ»

Հունվար 24,2019 15:00

Արմավիրի մարզպետը վստահեցնում է, որ իրեն 3-րդ տեղակալ պետք չէ, պատրաստ են կրճատել, բայց ոչ թե Էդմոն Մարուքյանի ասելով

«Ո՞ւմ է պետք փոխ­մարզ­պե­տի պաշ­տո­նը, այն էլ՝ մի­ան­գա­մից 3-ը»,- այս­պի­սի գրու­թյամբ երեկ «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Էդ­մոն Մա­րուք­յա­նը դի­մել է վար­չա­պե­տին՝ առա­ջար­կե­լով կր­ճա­տել փոխ­մարզ­պետ­նե­րին: Նա հիշ­եց­րել էր, որ քա­ղա­քա­կան կո­ա­լի­ցի­ա կազ­մե­լու ժա­մա­նակ՝ 2003-ին, որոշ­վեց ավե­լաց­նել մարզ­պետ­նե­րի տե­ղա­կալ­նե­րի թի­վը: Այժմ, 1-ի փո­խա­րեն, յու­րա­քանչ­յուր մար­զում գոր­ծում են մարզ­պե­տի 2-3-ա­կան տե­ղա­կալ­ներ. Ար­մա­վի­րի, Լո­ռու, Շի­րա­կի, Վա­յոց ձո­րի մարզ­պետ­ներն ու­նեն 2-ա­կան, իսկ Արա­գա­ծոտ­նի, Արա­րա­տի, Գե­ղար­քու­նի­քի, Կո­տայ­քի, Սյու­նի­քի, Տա­վուշ­ի մարզ­պետ­նե­րը՝ 3-ա­կան տե­ղա­կալ­ներ: Նրան­ցից յու­րա­քանչ­յու­րին հա­մայն­քա­յին բյու­ջե­ի հաշ­վին սպա­սար­կում են օգ­նա­կան­ներ, վա­րորդ­ներ, կց­ված են ծա­ռա­յո­ղա­կան ավ­տո­մե­քե­նա­ներ եւ այլն: Մա­րուք­յա­նը կար­ծում է, որ որեւ­է կերպ ար­դա­րաց­ված չէ մարզ­պետ­նե­րի տե­ղա­կալ­նե­րի թվի ավե­լա­ցու­մը, իսկ նրանց կր­ճա­տու­մը զգա­լի­ո­րեն կխ­նա­յի պե­տա­կան մի­ջոց­նե­րը։ Ըստ նրա՝ յու­րա­քանչ­յուր մար­զում բա­վա­կան է թող­նել մարզ­պե­տի մի­այն 1 տե­ղա­կալ:

Այս առն­չու­թյամբ «Առա­վո­տի» հետ զրույ­ցում Ար­մա­վի­րի մարզ­պետ Համ­բար­ձում Մա­թեւ­ոս­յա­նը մեր հար­ցին, թե ի՞նչ դիր­քո­րոշ­ում ու­նեն, պատ­րա՞ստ են կր­ճա­տել փոխ­մարզ­պետ­նե­րին, թե՞ ոչ, պա­տաս­խա­նեց. «Նախ­քան Էդ­մոն Մա­րուք­յա­նի հարց բարձ­րաց­նե­լը՝ մեկ ամիս առաջ, երբ որեւ­ի­ցե մե­կը՝ ոչ Էդ­մոն Մա­րուք­յա­նը կամ որեւ­ի­ցե այլ քա­ղա­քա­կան թիմ այս հար­ցի մա­սին չէր խո­սում, մենք մարզ­պետ­նե­րի հետ խորհր­դակ­ցու­թյուն­նե­րի ժա­մա­նակ տա­րած­քայ­ին կա­ռա­վար­ման եւ զար­գաց­ման նա­խա­րա­րի մոտ այս հար­ցը բարձ­րաց­րել ենք, քն­նար­կել ենք, աշ­խա­տել ենք այդ նա­խագ­ծի վրա: Նա­խա­գիծն ար­դեն բա­վա­կա­նին փու­լեր ան­ցած նա­խա­գիծ է, այն դեռ չենք ներ­կա­յաց­նում, քա­նի որ դեռ վերջ­նա­կան փու­լում չի: Երբ որ կլի­նի վերջ­նա­կան փու­լում, կներ­կա­յաց­նենք կա­ռա­վա­րու­թյուն, կա­ռա­վա­րու­թյունն էլ իր կող­մից կվե­րա­նա­յի ու կներ­կա­յաց­նի ԱԺ: Այս­տեղ Էդ­մոն Մա­րուք­յա­նը որեւ­է կապ չու­նի: Դա ներ­կա­յիս քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյան նա­խընտ­րա­կան շր­ջա­նի խոս­տում­նե­րից է, որ պե­տա­կան հա­մա­կար­գը, պե­տա­կան ապա­րա­տը պետք է օպ­տի­մա­լաց­վի, որով­հե­տեւ մենք ու­զում ենք անել արդ­յու­նա­վետ աշ­խա­տանք, այլ ոչ թե պե­տու­թյան հաշ­վին մարդ­կանց տե­ղա­վո­րենք աշ­խա­տան­քի, ու 5 տա­րի հե­տո այդ աշ­խա­տան­քի տե­ղա­վոր­ված մար­դիկ նախ­կի­նի պես ընտ­րու­թյուն­նե­րում քվե­ար­կու­թյան հա­մար ուղ­ղա­կի դեր տա­նող մար­դիկ լի­նեն»:

Մեզ հետ զրույ­ցում Էդ­մոն Մա­րուք­յանն ասաց, որ եթե իրենց ծրագ­րում այդ մա­սին գրել են, ու­րեմն իր առա­ջարկ­ներն են վերց­րել. «Ես 2016-ից դրա­նով եմ զբաղ­վում ու այդ առա­ջար­կու­թյու­նը պար­բե­րա­բար ներ­կա­յաց­րել եմ վար­չա­պե­տին՝ Հո­վիկ Աբ­րա­համ­յա­նին, հե­տո՝ Կա­րեն Կա­րա­պետ­յա­նին, հի­մա էլ՝ Նի­կոլ Փաշ­ին­յա­նին: Թե իրենք հի­մա կր­ճա­տում են, թե չէ՝ ես չեմ կա­րող ասել, բայց եթե իրենք կր­ճա­տող լի­նե­ին՝ հա­տուկ ծրագ­րեր պետք չէին, կա­րող էին կա­ռա­վա­րու­թյան մի հատ որոշ­ու­մով հենց մա­յիս ամ­սին կր­ճա­տել, ոչ թե էդ պաշ­տոն­նե­րը բա­ժա­նե­ին իրենց մեջ: Քա­նի որ հույս չկա, որ կկր­ճա­տեն, ես պն­դում եմ իմ այդ առա­ջար­կը: Եթե իրենց ծրագ­րում եղել է՝ ավե­լի լավ, բայց իրե՛նք են ին­ձա­նից վերց­րել ու իրենց ծրագ­րում գրել»: Որ­պես ապա­ցույց՝ պա­րոն Մա­րուք­յանն ու­ղար­կեց իր գրու­թյուն­ներն ու առա­ջարկ­նե­րը նախ­կին վար­չա­պետ­նե­րին, ինչ­պես նա­եւ նրանց ար­ձա­գանք­նե­րը:

Անդ­րա­դառ­նա­լով կոնկ­րետ Ար­մա­վի­րի մարզ­պե­տա­րա­նին՝ Համ­բար­ձում Մա­թեւ­ոս­յանն ասաց. «Բո­լոր մարզ­պե­տա­րան­նե­րում կա մարզ­պե­տի 3 տե­ղա­կալ­նե­րի հաս­տիք: Երբ որ ես նշա­նակ­վել եմ մարզ­պետ, իմ պաշ­տո­նա­վար­ման ըն­թաց­քում եր­բեք մարզ­պե­տի 3 տե­ղա­կալ­նե­րի հաս­տիք­նե­րը զբաղ­ված չեն եղել: Ես առա­ջին օր­վա­նից մին­չեւ հի­մա ու­նե­ցել եմ 2 տե­ղա­կալ, ընդ­հան­րա­պես եր­րորդ փոխ­մարզ­պե­տի կա­րի­քը չեմ ու­նե­ցել: Ես ան­ձամբ կա­րող եմ վս­տա­հա­բար խո­սել իմ բո­լոր գոր­ծըն­կեր­նե­րի կող­մից, որ մենք կողմ ենք օպ­տի­մա­լաց­մա­նը: Եթե խոս­քը մարզ­պե­տի տե­ղա­կալ­նե­րին է վե­րա­բե­րում, այո, բո­լո­րը կողմ են, որ տե­ղա­կալ­նե­րի քա­նա­կը քիչ լի­նի: Կլի­նի մե­կը, թե եր­կու­սը՝ չգի­տեմ, բայց հաս­տատ կա­րող եմ ասել, որ 3 չի լի­նի: Տե­ղա­կալ­նե­րի 1-2 թի­վը կախ­ված կլի­նի, թե քա­նի վար­չու­թյուն կու­նե­նանք, այդ վար­չու­թյուն­ներն ինչ գոր­ծա­ռույթ­ներ պետք է կա­տա­րեն: Ներ­կա­յիս հա­մա­կար­գում, եթե ես ու­նե­նում էի 3 տե­ղա­կալ, ամեն մե­կին մո­տա­վո­րա­պես հաս­նում էր 4-5 ոլորտ կու­ռա­ցի­ա­յի հա­մար: Եթե մենք հաս­կա­նանք, որ մի փոխ­մարզ­պե­տով էլ է բա­վա­կան, մեկ փոխ­մարզ­պետ կլի­նի, բայց հաս­տատ կա­րող եմ ասել, որ ամեն դեպ­քում 3 չի լի­նի: Եթե մենք գնում ենք օպ­տի­մա­լաց­ման, նշա­նա­կում է առա­ջի­նը պետք է սկ­սենք ղե­կա­վար կազ­մից՝ քա­ղա­քա­կան պաշ­տոն­նե­րից, նոր անց­նենք քաղ­ծա­ռա­յո­ղին: Ես կողմ եմ»:

Ար­մա­վի­րի մարզ­պետն ասաց, որ եր­կու տե­ղա­կալ­նե­րով էլ մարզ­պե­տա­րա­նի աշ­խա­տանք­նե­րը նոր­մալ կազ­մա­կեր­պում են, եր­րոր­դի կա­րի­քը չկա. «Ինձ պետք են պրո­ֆե­սի­ո­նալ մար­դիկ՝ ան­կախ քա­նա­կից: Պար­գեւ­ավ­ճար­նե­րի մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րը որ գնաց, տե­սեք, մեր աշ­խա­տան­քա­յին ֆոն­դում կա­յին տն­տե­սում­ներ: Այդ տն­տե­սում­ներն առա­ջա­ցել են, որով­հե­տեւ ես չեմ ու­նե­ցել մարզ­պե­տի տե­ղա­կալ, հե­տեւ­ա­բար մարզ­պե­տի տե­ղա­կա­լը մե­քե­նա չի շա­հա­գոր­ծել, ին­քը չի ու­նե­ցել օգ­նա­կան, ին­քը չի ու­նե­ցել գոր­ծա­վա­րու­հի եւ վա­րորդ, այ­սինքն՝ մի ամ­բողջ աշ­խա­տան­քա­յին խումբ չի աշ­խա­տել, ու խնա­յո­ղու­թյուն­ներ են առա­ջա­ցել: Մենք ոչ մի­այն գու­մար կտն­տե­սենք, այ­լեւ բյու­ջե­ի վրա որ­պես­զի ավե­լի ֆոնդ չլի­նի, մենք նույն աշ­խա­տան­քա­յին ֆոն­դով քիչ ավե­լի օպ­տի­մալ խումբ ու­նե­նա­լու դեպ­քում կու­նե­նանք նա­եւ բարձր աշ­խա­տա­վար­ձեր, հա­վել­յալ պար­գեւ­ատ­րում­նե­րի կա­րիք չի լի­նի կամ կլի­նի բա­ցա­ռիկ դեպ­քում: Ես, օրի­նակ, մաս­նա­վոր սեկ­տո­րից եմ տե­ղա­փոխ­վել, շատ լավ հաս­կա­նում եմ աշ­խա­տա­վար­ձե­րի տար­բե­րու­թյու­նը: Իմ ֆի­նան­սա­կան բաժ­նի ցան­կա­ցած աշ­խա­տա­կից, որ այ­սօր դուրս գա աշ­խա­տան­քից, բան­կա­յին ոլոր­տում շատ ավե­լի լավ աշ­խա­տա­վար­ձով քիչ ծան­րա­բեռն­ված աշ­խա­տանք կա­րող է ու­նե­նալ, մենք բո­լորս օրա­կան 10-12 ժամ աշ­խա­տում ենք»:

Մենք Էդ­մոն Մա­րուք­յա­նից հե­տաքրքր­վե­ցինք՝ նա­խա­րար­ներ կան՝ 4 տե­ղա­կալ ու­նեն, տա­րի­ներ շա­րու­նակ փոխ­նա­խա­րար­նե­րի հաս­տի­քի հետ կապ­ված հարց է բարձ­րաց­վել, թե ինչ­քան թանկ են նս­տում նրանք մեզ վրա, ին­չո՞ւ փոխ­նա­խա­րար­նե­րի կր­ճա­տում չէ՝ փոխ­մարզ­պետ­նե­րի կր­ճա­տում եք առա­ջար­կում: Նա պա­տաս­խա­նեց. «Դրան էլ ենք անդ­րա­դառ­նա­լու, տես­նենք՝ ինչ նա­խա­րար­ներ են մնում, կանդ­րա­դառ­նանք»:

Նշենք, որ գրե­թե բո­լոր նա­խա­րար­ներն ու­նեն 3 տե­ղա­կալ, ար­դա­րա­դա­տու­թյան ու տն­տե­սա­կան զար­գաց­ման եւ ներդ­րում­նե­րի նա­խա­րար­ներն ու­նեն նույ­նիսկ 4-ա­կան տե­ղա­կալ: Բա­ցա­ռու­թյուն են բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, ԿԳՆ-ն ու տա­րած­քա­յի­նը՝ 2-ա­կան տե­ղա­կալ:

Փոխ­նա­խա­րար­նե­րի հաս­տիք­նե­րի կր­ճա­տու­մը սկս­վեց Հո­վիկ Աբ­րա­համ­յա­նի կա­ռա­վա­րու­թյու­նից, ժա­մա­նա­կին, օրի­նակ, գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րարն ու­ներ 5 տե­ղա­կալ՝ ամեն մեկն իր ծա­ռա­յո­ղա­կան մե­քե­նա­յով, վա­րոր­դով, գոր­ծա­վա­րու­հի­ով, օգ­նա­կա­նով, մե­քե­նա­յի հա­մար հատ­կաց­վե­լիք վա­ռե­լի­քով, որը հս­կա­յա­կան ծախս էր կազ­մում բյու­ջե­ի վրա:

ՀՌԻՓ­ՍԻ­ՄԵ ՋԵ­ԲԵՋ­ՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

23.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031