Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գրազը պարտված պաշտոնյան դերասանուհու մոտից դուրս է եկել չորեքթաթ, շշմած, հագուստը թափթփված

Հունվար 24,2019 13:00

Հա­կոբ Պա­րոն­յա­նի ան­վան երաժշ­տա­կան կո­մե­դի­ա­յի պե­տա­կան թատ­րո­նի հուն­վա­րի  27-ին կա­յա­նա­լիք Ար­շակ Սե­միրջ­յա­նի «Դու էիր պա­կաս…» ներ­կա­յա­ցու­մը (ռե­ժի­սոր՝ Ար­մեն Մար­գար­յան) նվիր­ված է դե­րա­սա­նու­հի Կա­րի­նե Բուռ­նազ­յա­նի ծննդ­յան հո­բել­յա­նին: Մենք էլ ավե­լաց­նենք, որ ար­վես­տա­գե­տի հա­մար տա­րին հո­բել­յա­նա­կան է նա­եւ ստեղ­ծա­գոր­ծա­կան մա­սով. ճա­նաչ­ված ու սիր­ված դե­րա­սա­նու­հին 30 տա­րի արա­րում է կո­մե­դի­ա­յի թատ­րո­նում:

«Առա­վո­տի» հետ զրույ­ցում մշա­կու­թա­բան, ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Սեր­գեյ Առա­քել­յա­նը հա­կիրճ բնու­թագ­րե­լով Կա­րի­նե Բուռ­նազ­յան դե­րա­սա­նու­հուն, ասաց. «Նա թատ­րոն եկավ 1988-ին, երբ կար հա­րուստ խա­ղա­ցանկ եւ խիստ զգաց­վում էր խոս­քի բազ­մե­րան­գու­թյուն, նուրբ հու­մոր, հմայք ու նա­եւ բե­մա­կան կեր­պար­ներ ստեղ­ծե­լու հա­մար գու­նա­գեղ դր­սեւ­ո­րում­ներ ու­նե­ցող դե­րա­սա­նու­հու պա­հանջ: Դե­րա­սա­նու­հին առա­ջին իսկ դե­րա­կա­տա­րու­մով հան­դես եկավ թե­թեւ ու ան­ճիգ, մի­ան­գա­մից դր­սեւ­ո­րե­լով դե­րա­սա­նա­կան իր խառն­ված­քը: Այ­սօր ար­դեն ակն­հայտ է նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան աճը, ին­չը հիմք դար­ձավ շնոր­հա­լի ար­տիս­տի նոր նվա­ճում­նե­րի հա­մար…»: Շա­րու­նա­կե­լով մշա­կու­թա­բա­նի խոս­քը, ռե­ժի­սոր,  ժո­ղովր­դա­կան ար­տիստ, թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Եր­վանդ Ղա­զանչ­յա­նը նշեց. «Բա­վա­կան է մեր Կա­րի­նե­ին տալ անն­շան մի դեր ու նա այն կդարձ­նի առաջ­նա­յին, ուշ­ագ­րավ, գրե­թե կենտ­րո­նա­կան: Եթե ապա­ցույց­ներ են պետք, խնդ­րեմ՝ Կու­լա («Պա­հանջ­վում է ստա­խոս»), Օր­տեն­գի­ա («Հյու­րա­նո­ցի տի­րու­հին)», Օլիմպ («Կաս­կա­ծը կնոջ սր­տում»)…   Ներ­կա­յիս խա­ղա­ցան­կա­յին ներ­կա­յա­ցում­նե­րում կա­րեւ­որ տեղ զբա­ղեց­նող դե­րա­սա­նու­հի է, ու­նի հե­տաքր­քիր կեր­պար­նե­րի շարք՝ Գո­հար («Խե­լա­հեղ օր»), Թեկ­լե («Խա­նու­մի արարք­նե­րը»), Մար­գո («Չա­րեն­ցի ուղ­ղիչ տու­նը») եւ այլն: Մի խոս­քով՝ իր բո­լոր դե­րա­կա­տա­րում­նե­րում Կա­րի­նեն ու­նի իր տե­սա­կը, գտ­նում է իրեն բնո­րոշ գույ­ներ եւ դրանց օգ­նու­թյամբ դե­րը պա­հում է իր տի­րույ­թում: Ասա­ծիս փայ­լուն օրի­նա­կը Շիր­վան­զա­դե­ի «Ազ­գա­յին գոր­ծի­չը» կա­տա­կեր­գու­թյու­նում Ամալ­յան է: Նրա հե­րո­սու­հին շա­րու­նակ քր­քիջ է հա­րու­ցում դահ­լի­ճում, քր­քիջ, ին­չը դա­տա­պար­տում է ժա­մա­նա­կի քաղ­քե­նու­հուն, սնա­մեջ պճ­րու­հուն, ում գլ­խում մի­այն նո­րա­ձեւ գլ­խարկ­ներն են եւ «կուշտ ու­տե­լը»…»:

Կա­րի­նե Բուռ­նազ­յա­նից հե­տաքրքր­վե­ցինք՝ դա­տե­լով մշա­կու­թա­բա­նի եւ ռե­ժի­սո­րի խոս­քե­րից, դուք բա­վա­րար­վա՞ծ ար­վես­տա­գետ եք, ին­չը հա­ճախ չի հան­դի­պում: «Ոչ մի­այն ար­վես­տում, ես ընդ­հան­րա­պես բա­վա­րար­ված կին եմ»,- ժպ­տա­լով ասաց մեր զրու­ցա­կի­ցը: Կես­կա­տակ-­կես­լուրջ հար­ցին, թե կա­րե­լի՞ է ամ­բողջ մի կյանք ստեղ­ծա­գոր­ծել նույն թատ­րո­նում, դե­րա­սա­նու­հին պա­տաս­խա­նեց. «Կա­րե­լի է, եթե թատ­րո­նը ղե­կա­վա­րում է Եր­վանդ Խա­չա­տու­րո­վի­չի նման նա­հա­պե­տը: Եթե օջա­խի հայ­րը հո­գում է երե­խա­նե­րի բո­լոր կա­րիք­նե­րը, ապա նման հո­րից, որը նույ­նիսկ չա­փից ավե­լի խիստ է ու պա­հանջ­կոտ, մի­եւ­նույն է, երե­խա­նե­րը չեն փախ­չի»:

Մեր դի­տարկ­մա­նը, թե ըստ  Եր­վանդ Խա­չա­տու­րո­վի­չի՝ անն­շան դե­րը կոն­ֆետ եք դարձ­նում, օրի­նակ՝ «Պա­հանջ­վում է ստա­խոս»-ում (ռե­ժի­սոր՝ Անուշ Սարգս­յան) Կու­լա­յի կեր­պա­րը, որը ժա­մա­նա­կին խա­ղա­ցել է Լյու­բա Լյու­լեջ­յա­նը,  որին Կարպ Խաչ­վանք­յա­նը հա­մա­րում էր այդ դե­րի լա­վա­գույն մեկ­նա­բան, տի­կին Բուռ­նազ­յանն ըն­դա­մենն ասաց. «Կոնկ­րետ այս դե­րում ինքս եմ որոշ­ել ամեն ինչ՝ զգես­տի դի­զայ­նից մին­չեւ կեր­պա­րի մեկ­նա­բա­նու­թյու­նը»:

Դի­տարկ­մա­նը՝ մեծ հաշ­վով ձեզ հան­դի­պում ենք որ­պես կա­տա­կեր­գա­կան ժան­րի դե­րա­սա­նու­հի, մեր զրու­ցա­կի­ցը հա­կա­դար­ձեց. «Եթե ինձ վս­տա­հեն, այս­պես կոչ­ված՝ լուրջ դե­րեր, ու­րա­խու­թյամբ կըն­դու­նեմ նման առա­ջարկ­նե­րը, մա­նա­վանդ հա­սուն տա­րի­քում ասե­լիքս էլ ավե­լի է «գլուխ բարձ­րաց­րել»:

Զրույ­ցի ըն­թաց­քում անդ­րա­դարձ եղավ նա­եւ դե­րա­սա­նու­հու մաս­նակ­ցու­թյամբ ֆիլ­մե­րին ու սե­րի­ալ­նե­րին: Ասում են, որ նա նկա­րա­հան­ման հրա­պա­րա­կում մեկ դուբ­լից ավե­լի չի նկա­րա­հան­վում, բայց քա­նի որ խա­ղըն­կեր­նե­րի մոտ հիս­տե­րիկ ծի­ծաղ է սկս­վում, ռե­ժի­սո­րը ստիպ­ված է լի­նում տե­սա­րա­նը կրկ­նել մի քա­նի ան­գամ եւս: Այս առի­թով մեր զրու­ցա­կի­ցը հիշ­եց ռե­ժի­սոր Գոռ Կի­րա­կոս­յա­նի «Կո­րած-­մո­լոր­վա­ծը Հա­յաս­տա­նում» ֆիլ­մի այն կտո­րը, որ­տեղ ամե­րի­կա­ցին պա­րաշ­յու­տով Թուր­քի­ա­յից ընկ­նում է հայ­կա­կան գյուղ, խո­սում է անգ­լե­րեն, իսկ մե­րոնք չեն հաս­կա­նում եւ մտա­ծում են, թե թուր­քա­կան լր­տես է… «Գիշ­ե­րով բարձր ձայ­ներ լսե­լով դուրս եմ գա­լիս բակ, տես­նում էդ «շպի­ո­նը» լվաց­քիս պա­րա­նից շո­րեր է վերց­նում: Այդ պա­հին ես գեղջ­կու­հու կեր­պա­րով ներ­կա­յա­նում եմ, նա էլ շատ կիրթ բա­րեւ­ում է՝ հել­լո: Էդ հել­լո-­ի վրա ասում եմ՝ հել­լոն թա­ղի քեզ, այ բոմժ, կանգ­նիր, տղա­մարդ չե՞ս, ո՞ւր ես փախ­չում… ու սկ­սում եմ ցա­խա­վե­լով մի լավ սեւ­ը տալ… Ի դեպ, այդ «հել­լոն թա­ղի քեզ»-ը գաղ­թօ­ջախ­նե­րում դար­ձել է թեւ­ա­վոր խոսք»,- պատ­մեց դե­րա­սա­նու­հին:

Լու­րե­րին, թե ասում են՝ Կա­րի­նե Բուռ­նազ­յանն անեկ­դո­տի թա­գու­հի է, նույ­նիսկ մի պաշ­տոն­յա­յի գրա­զով հաղ­թել է՝ 3 օր առանց քնե­լու անեկ­դոտ պատ­մե­լով: Ար­վես­տա­գե­տը հաս­տա­տեց դա, ասե­լով. «Նման բան եղել է, երեք օր ու գիշ­եր անեկ­դոտ լսե­լուց հե­տո պաշ­տոն­յան դուրս եկավ չո­րեք­թաթ, շշ­մած, հա­գուս­տը թափթփ­ված, վեր­նաշ­ա­պի­կը վար­տի­քից դուրս, փող­կապն էլ կախ­ված վի­ճա­կով»:

ՍԱՄ­ՎԵԼ ԴԱ­ՆԻ­ԵԼ­ՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

23.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031