Լրահոս
Օրվա լրահոսը

Երջանիկ ընտանիքը, կամ առակ երջանիկ ընտանիք ունենալու գաղտնիքի մասին

Հունվար 24,2019 12:30

Մի փոքր քա­ղա­քում եր­կու հա­րեւ­ան ըն­տա­նիք­ներ էին ապ­րում: Մե­կի տու­նը միշտ կռիվ էր, ու մարդ ու կնիկ իրար միս էին ու­տում: Այս ամու­սին­նե­րը միշտ վի­ճում էին իրար հետ, մե­ղադ­րում իրար ամեն ին­չի մեջ, ու կռ­վով փոր­ձում էին պար­զել, թե ով է իրեն­ցից ավե­լի ճիշ­տը: Իսկ մյու­սի տա­նը միշտ խա­ղա­ղու­թյուն էր, ու մարդ ու կնիկ սի­րում էին իրար: Նրանք չէ­ին վի­ճում, սկան­դալ­ներ չէ­ին սար­քում, խայ­տա­ռակ իրա­վի­ճակ­նե­րում չէ­ին հայտն­վում:

Մի օր լեզ­վա­նի ու անզ­գամ հա­րեւ­ա­նու­հին նա­խան­ձեց իր խա­ղա­ղա­սեր ու համ­բե­րա­տար հա­րեւ­ա­նու­հուն ու կան­չեց իր ամուս­նուն ասե­լով՝ «գնա՛, թա­քուն հե­տեւ­իր մեր հա­րեւ­ան­նե­րին ու տես ինչ­պե՞ս է, որ իրենց մոտ ամեն ինչ հարթ է ստաց­վում, լուռ, սի­րով ու առանց սկան­դալ­նե­րի»:

Սա եկավ հա­րեւ­ա­նի տան մոտ ու թաքն­վեց բաց պա­տու­հա­նի տակ: Սկ­սեց հե­տեւ­ել հա­րեւ­ան­նե­րին ու տե­սավ հե­տեւ­յա­լը:

Տան տի­կի­նը ծաղ­կա­մա­նի ջուրն էր թար­մաց­նում: Այդ պա­հին հե­ռա­խո­սը զան­գեց: Կի­նը շփոթ­ված մո­տե­ցավ հե­ռա­խո­սին ու ծաղ­կա­մա­նը թո­ղեց հենց սե­ղա­նի ծայ­րին, որ քիչ էր մնում ընկ­ներ: Այդ պա­հին սեն­յակ մտավ ամու­սի­նը: Նրան ինչ­-որ բան էր շտապ հար­կա­վոր: Նրա ձեռ­քը պա­տահ­մամբ կպավ սե­ղա­նի ծայ­րին դր­ված ծաղ­կա­մա­նին, որն ըն­կավ ու ջարդ­վեց:

Օհհհհհ, տես հի­մա ինչ կռիվ կլի­նի, մտա­ծեց պա­տու­հա­նի տակ թաքն­ված հա­րեւ­ա­նը:

Կի­նը հե­ռա­խո­սը վայր դնե­լով եկավ ամուս­նու մոտ, խո­րը հո­գոց հա­նեց ու ասաց, «Նե­րիր թան­կա­գինս, ես եմ մե­ղա­վոր, անզ­գույշ ձեւ­ով էի ծաղ­կա­մա­նը թո­ղել»: «Ի՞նչ ես ասում հո­գիս, այդ ես եմ մե­ղա­վոր, որ շտա­պե­ցի ու չն­կա­տե­ցի ծաղ­կա­մա­նը: Ես շատ եմ ափ­սո­սում: Բայց դե լավ, կա­րեւ­ո­րը, որ մենք ավե­լի մեծ ան­հա­ջո­ղու­թյուն չու­նե­նանք»:

Հա­րեւ­ա­նը, ով պա­տու­հա­նի տա­կից թա­քուն հե­տեւ­ում էր այս ամե­նին եւ ում տու­նը միշտ կռիվ էր, խո­րը հո­գոց հա­նեց ու մտած­կոտ գնաց իր տուն, իր կնոջ մոտ:

«Ո՞ւր էիր այս­քան ժա­մա­նակ, նա­յե­ցի՞ր, հե­տեւ­ե­ցի՞ր, ի՞նչ տե­սար», – ա­րագ­-ա­րագ հարց­նում էր կի­նը: «Ո՞նց ա իրանց մոտ: Կա­րո­ղա­ցա՞ր բա­ցա­հայ­տել իրենց ըն­տա­նե­կան եր­ջան­կու­թյան գաղտ­նի­քը»,- այս­պես հար­ցա­խեղդ էր անում կի­նը:

«Բա­նը նրա­նում է, որ իրենց ըն­տա­նի­քում բո­լորն են մե­ղա­վոր: Ոչ մեկն իրեն ան­մեղ չի հա­մա­րում:  Իրենց մոտ ամեն մեկն ինքն իրեն է մե­ղադ­րում, դրա հա­մար էլ չեն վի­ճում: Իսկ այ, մեր մոտ  բո­լո­րը միշտ ճիշտ են»,- պա­տաս­խա­նեց ամու­սի­նը:

Սի­րե­լի բա­րե­կամ­ներ, բո­լոր ըն­տա­նիք­նե­րում էլ վե­ճեր լի­նում են: Բայց կա­րեւ­որ է, որ ամեն ին­չի մեջ մարդն իր մեղ­քը տես­նի, նույ­նիսկ եթե դի­մա­ցինն իր մեղ­քը չի տես­նում: Դուք, որ սի­րում եք ձեր դի­մա­ցի­նին, դուք որ սի­րում եք Քրիս­տո­սին, համ­բե­րեք, դի­մա­ցեք, կրա­կը հանգց­րեք ձեր խո­նարհ համ­բե­րու­թյամբ: Դի­մա­ցինն էլ քիչ-­քիչ կսա­ռի իր տա­քար­յու­նու­թյու­նից կամ լեզ­վա­նի­ու­թյու­նից ու կհանգս­տա­նա: Գի­տեմ, որ դժ­վար է: Բայց խա­ղա­ղու­թյուն կբե­րի ձեր ըն­տա­նիք­նե­րին: Պո­ղոս առաք­յալն ասում է, «բա­զում դժ­վա­րու­թյուն­նե­րով ենք մտ­նում Աս­տու­ծո ար­քա­յու­թյու­նը»: Գործք 14:21:

Վեր­ջում ահա մի քա­նի մեջ­բե­րում­ներ Աս­տու­ծո Խոս­քից, որ կօգ­նեն ձեզ ճիշտ դիրք ու­նե­նալ ձեր ըն­տա­նի­քում: Եթե սա պա­հեք ի սեր Քրիս­տո­սի ու ի սեր խա­ղա­ղու­թյան, ձեր ըն­տա­նիք­նե­րում եր­ջան­կու­թյուն կլի­նի: Եթե չպա­հեք, կռիվ ու վեճ կլի­նի:

«Լավ է բնակ­վել անա­պա­տում, քան թէ անզ­գամ, լեզ­վա­նի եւ բար­կաց­կոտ կնոջ հետ» (Առ 21:19):

«Մար­դի՛կ, սի­րե­ցէ՛ք ձեր կա­նանց եւ մի՛ դառ­նաց­րէք նրանց» (Կղ 3:19):

«Կա­նայք իրենց մարդ­կանց թող հնա­զանդ լի­նեն, ինչ­պէս կը հնա­զան­դու­են Տի­րո­ջը, որով­հե­տեւ մարդն է գլու­խը կնոջ, ինչ­պէս որ Քրիս­տոս գլուխն է եկե­ղե­ցու. եւ ինքն է Փր­կի­չը այդ մարմ­նի» (Եփ 5:2-,23):

«Նոյն ձեւ­ով մար­դիկ պար­տաւ­որ են սի­րել իրենց կա­նանց իբ­րեւ իրենց մար­մին­նե­րը. ով սի­րում է իր կնո­ջը, ինքն իրեն է սի­րում. որով­հ­տեւ ոչ ոք եր­բեք իր ան­ձը չի ատում, այլ սնում եւ խնա­մում է այն, ինչ­պէս որ Քրիս­տոս՝ եկե­ղե­ցին. … Այս խոր­հուր­դը մեծ է. բայց ես ասում եմ Քրիս­տո­սի եւ եկե­ղե­ցու վե­րա­բե­րե­ալ։ Դուք էլ նոյն­պէս ամէն մէկդ նո՛յ­նը արէք, որ­պէս­զի իւ­րա­քան­չիւր ոք իր կնոջն այն­պէս սի­րի, ինչ­պէս իր ան­ձը, եւ կի­նը երկն­չի իր մար­դուց» (Եփ 5:28-33):

 ԱՐ­ՄԵՆ ՀԱ­ՐԵ­ՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

23.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031