Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՄ անդամ երկրների հետ աշխատանքն ինքնահոսի՞ է թողնված

Հունվար 24,2019 12:00

Սկիզբը՝  այստեղ

Ինչո՞ւ Ֆրանսիան ու Գերմանիան չեն վավերացնում

Ներ­կա իշ­խա­նու­թյան վա­րած ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան նկատ­մամբ նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից հն­չող քն­նա­դա­տու­թյուն­նե­րին օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը եր­բեմն բա­վա­կան կոշտ են հա­կա­դար­ձում: Սա­կայն վեր­ջերս նախ­կին իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցուց­չի ար­տա­հայ­տած մի դիր­քո­րոշ­ման ար­դա­րա­ցի­ու­թյու­նը քիչ անց գոր­ծող իշ­խա­նու­թյունն էլ փաս­տեց:

ՀՀԿ փոխ­նա­խա­գահ, ԱԺ ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի նախ­կին նա­խա­գահ Ար­մեն Աշ­ոտ­յա­նը «հո­ռե­տե­սա­կան» մի կան­խա­տե­սում էր արել՝ նշե­լով, որ այս տեմ­պե­րով Հա­յաս­տան­-ԵՄ հա­մա­ձայ­նա­գի­րը չի վա­վե­րաց­վի 2019թ. ըն­թաց­քում: «Հա­յաս­տան­-ԵՄ հա­մա­ձայ­նա­գի­րը իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո բախ­վել է ոչ մի­այն կի­րարկ­ման եւ բա­րե­փո­խում­նե­րի իրա­կա­նաց­ման լր­ջա­գույն մար­տահ­րա­վեր­նե­րին, այ­լեւ Նի­կոլ Փաշ­ին­յա­նի օրոք, ցա­վոք, տե­սա­նե­լի կեր­պով կորց­նում է իր քա­ղա­քա­կան նշա­նա­կու­թյունն ու ար­ժե­քը: Հա­մա­ձայ­նագ­րի լի­ար­ժեք քա­ղա­քա­կան իմաստն ու կշի­ռը, նրա դի­վա­նա­գի­տա­կան թա­գը հա­մա­ձայ­նագ­րի վերջ­նա­կան եւ լի­ար­ժեք վա­վե­րա­ցումն է, ին­չի հա­մար հա­մա­ձայ­նա­գի­րը նախ՝ պետք է վա­վե­րաց­վի ԵՄ ան­դամ պե­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին մա­կար­դա­կով, իսկ վեր­ջում՝ Եվ­րո­պա­կան խորհր­դա­րա­նի կող­մից: Հիշ­եց­նեմ, սա­կայն, որ հա­մա­ձայ­նա­գիրն այս պա­հին՝ ստո­րագ­րու­մից մեկ տա­րի անց, վա­վե­րաց­րել է ըն­դա­մե­նը ԵՄ ան­դամ 9 եր­կիր 28-ից (Էս­տո­նի­ա, Լատ­վի­ա, Լիտ­վա, Լե­հաս­տան, Բուլ­ղա­րի­ա, Լյուք­սեմ­բուրգ, ՄԹ, Ռու­մի­նի­ա եւ Դա­նի­ա): Դե­ռեւս մին­չեւ իշ­խա­նա­փո­խու­թյուն մենք խն­դիր էինք դրել, որ Հա­յաս­տան­-ԵՄ հա­մա­ձայ­նա­գի­րը վա­վե­րաց­վի 1.5-2 տար­վա ըն­թաց­քում: Ակն­հայտ է, սա­կայն, որ այդ աշ­խա­տան­քը ամ­բող­ջու­թյամբ բար­ձի­թո­ղի վի­ճա­կում է: Հա­մա­ձայ­նա­գի­րը դեռ չեն վա­վե­րաց­րել նա­եւ ԵՄ ծանր­քաշ­ա­յին­նե­րը՝ Գեր­մա­նի­ան եւ Ֆրան­սի­ան, ան­կախ Փաշ­ին­յան-­Մեր­կել սել­ֆի­նե­րի հրա­վա­ռու­թյու­նից եւ Փաշ­ին­յան-­Մակ­րոն երեք աշ­խա­տան­քա­յին հան­դի­պում­նե­րից ու ինք­նա­մո­ռաց պա­րե­րից ֆրան­կո­ֆո­նի­ա­յի գա­գաթ­նա­ժո­ղո­վին: Ար­դեն ակն­հայտ է նա­եւ, որ Եվ­րո­պա­կան խորհր­դա­րա­նի գոր­ծող գու­մար­ման ըն­թաց­քում հա­մա­ձայ­նագ­րի վերջ­նա­կան վա­վե­րա­ցու­մը տե­ղի չի ու­նե­նա, քա­նի որ այս տա­րի մա­յի­սի 23-26-ը տե­ղի են ու­նե­նա­լու ԵԽ նոր ընտ­րու­թյուն­ներ: Թե որ­քա­նով նոր Եվ­րո­պա­կան խորհր­դա­րա­նը եւ Եվ­րո­պա­կան հանձ­նա­ժո­ղո­վը կկա­րեւ­ո­րեն Հա­յաս­տա­նի հետ հա­մա­ձայ­նա­գի­րը՝ կախ­ված է լի­նե­լու ընտ­րու­թյուն­նե­րի արդ­յունք­նե­րից, հե­տընտ­րա­կան դա­սա­վո­րում­նե­րից, եվ­րո­պա­կան ինս­տի­տուտ­նե­րի կազ­մի վե­րա­դա­սա­վո­րում­նե­րից եւ, իհար­կե, Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան նպա­տա­կա­յին, պրո­ֆե­սի­ո­նալ եւ արդ­յու­նա­վետ աշ­խա­տան­քից»,- գրել էր նա: Այ­նու­հե­տեւ նա նա­եւ ցույց էր տվել իրա­վի­ճա­կից դուրս գա­լու ու­ղի­նե­րը, թե ինչ քայ­լեր պետք է ձեռ­նար­կել, որ­պես­զի մին­չեւ տա­րե­վերջ հա­մա­ձայ­նա­գի­րը վա­վե­րաց­վի. «1. Արա­գաց­նել ռա­տի­ֆի­կա­ցի­ա­յի գոր­ծըն­թա­ցը մնա­ցած 19 երկր­նե­րում: 2. Եվ­րո­պա­կան ընտ­րու­թյուն­նե­րից առաջ մաք­սի­մալ դրա­կան ազ­դակ­ներ ու­ղար­կել Բր­յու­սել: 3. Արա­գաց­նել երկ­րի ներ­սում հա­մա­ձայ­նագ­րի իրա­կա­նաց­ման գոր­ծըն­թա­ցը՝ ըստ ոլորտ­նե­րի ձեռ­նա­մուխ լի­նե­լով իրա­կան բա­րե­փո­խում­նե­րին։ 4. Առա­վե­լա­գույն չա­փով օգ­տա­գոր­ծել խորհր­դա­րա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյան գոր­ծի­քա­կազ­մը։ 5. Եվ­րո­պա­կան ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո արագ կապ հաս­տա­տել ԵՄ նոր ղե­կա­վար վեր­նա­խա­վի հետ՝ փոր­ձե­լով առաջ տա­նել «հայ­կա­կան դոս­յեն»։

Ին­չո՞ւ Ֆրան­սի­ան եւ Գեր­մա­նի­ան, որի առաջ­նորդ­նե­րի հետ ՀՀ վար­չա­պետն ար­դեն մի քա­նի ան­գամ շփ­վել է, եւ այդ շփում­նե­րը կա­րե­լի է բա­վա­կան տպա­վո­րիչ ու դրա­կան գնա­հա­տել, մինչ այժմ չեն վա­վե­րաց­րել ՀՀ­-ԵՄ հա­մա­ձայ­նա­գի­րը: Այս հար­ցի պա­տաս­խանն առայժմ իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից չի հն­չել: Առ­հա­սա­րակ հս­տակ չէ, թե հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը կոնկ­րետ ինչ աշ­խա­տանք­ներ է տա­նում ԵՄ ան­դամ ազ­դե­ցիկ այս եր­կու երկր­նե­րի կող­մից վա­վե­րա­ցու­մը հնա­րա­վո­րինս արա­գաց­նե­լու ուղ­ղու­թյամբ:

«Սառը ցնցուղ»՝  ԱԺ նորընտիր նախագահի կողմից

Ար­մեն Աշ­ոտ­յա­նի վե­րոնշ­յալ «հո­ռե­տե­սա­կան» կան­խա­տե­սու­մից ըն­դա­մե­նը մի քա­նի օր անց ԱԺ նո­րըն­տիր նա­խա­գահ Արա­րատ Միր­զո­յա­նը հան­դես եկավ հայ­տա­րա­րու­թյամբ, որն անս­պա­սե­լի էր շա­տե­րի հա­մար: Նա ԱԺ­-ում լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում նշեց, թե չի կար­ծում, որ այս տա­րի ԵՄ ան­դամ բո­լոր երկր­նե­րը կվա­վե­րաց­նեն ՀՀ­-ԵՄ հա­մա­ձայ­նա­գի­րը. «Գու­ցե շատ իրա­տե­սա­կան չէ այս տա­րի վա­վե­րա­ցու­մը ԵՄ ան­դամ բո­լոր երկր­նե­րի կող­մից, բայց նա­եւ հնա­րա­վո­րու­թյուն կա շատ լավ աշ­խա­տե­լու եւ ջան­քեր գոր­ծադ­րե­լու դեպ­քում»: Հա­մա­ձայ­նագ­րի վա­վե­րաց­ման դան­դա­ղու­մը նա կա­պեց Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցած իրա­դար­ձու­թյուն­նե­րի հետ. «Խորհր­դա­րա­նը նոր է մտ­նում լի­ա­զո­րու­թյուն­նե­րի մեջ, մար­դիկ նոր են, ժա­մա­նակ է պետք: Եթե 6-րդ գու­մար­ման ԱԺ-ն շա­րու­նա­կեր աշ­խա­տան­քը, ապա ավե­լի սա­հուն կըն­թա­նա­յին այդ աշ­խա­տանք­նե­րը»:

ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը թե­րեւս ու­նեն որոշ­ա­կի հիմ­քեր հան­դես գա­լու ոչ այն­քան հու­սադ­րող կան­խա­տե­սում­նե­րով՝ կապ­ված ԵՄ ան­դամ պե­տու­թյուն­նե­րի կող­մից ՀՀ­-ԵՄ հա­մա­ձայ­նա­գի­րը վա­վե­րաց­նե­լու հետ: Այն, որ դրա հիմ­նա­կան պատ­ճառ բեր­վում է, օրի­նակ, ԱԺ­-ի նո­րըն­տիր լի­նե­լու հան­գա­ման­քը՝ այն­քան էլ ար­դա­րա­ցի չէ, որով­հե­տեւ մին­չեւ ԱԺ ընտ­րու­թյուն­ներն էլ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ՀՀ ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյունն ու­նե­ցել են ժա­մա­նակ գոր­ծըն­կեր­նե­րի հետ աշ­խա­տան­քը ՀՀ շա­հե­րին հա­մա­հունչ տա­նե­լու ուղ­ղու­թյամբ:

Մինչ­դեռ հի­մա տպա­վո­րու­թյուն է ստեղծ­վում, որ ԵՄ ան­դամ պե­տու­թյուն­նե­րի կող­մից ՀՀ­-ԵՄ հա­մա­ձայ­նագ­րի վա­վե­րաց­ման, ին­չու չէ՝ նա­եւ երկ­րի ներ­սում բա­րե­փո­խում­ներն իրա­գոր­ծե­լու գոր­ծըն­թաց­նե­րը ինք­նա­հո­սի են թողն­ված:

Հայաստանին տրամադրվող ԵՄ աջակցությունը 2018թ. ավելացել է մեկ քառորդով

Հան­դես գա­լով առայժմ ստան­դարտ ձեւ­ա­կեր­պում­նե­րով՝ իշ­խա­նու­թյուն­նե­րը կար­ծես չեն շտա­պում ներ­կա­յաց­նել իրենց տես­լա­կա­նը, թե ՀՀ­-ԵՄ հա­մա­ձայ­նագ­րի շր­ջա­նակ­նե­րում ինչ անե­լիք­ներ ու­նեն կար­ճա­ժամ­կետ եւ եր­կա­րա­ժամ­կետ կտր­ված­քով: Մինչ­դեռ եվ­րո­պա­ցի գոր­ծըն­կեր­նե­րը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ հիշ­եց­նում են, թե ինչ աջակ­ցու­թյուն են ցու­ցա­բե­րել Հա­յաս­տա­նին: Դեռ անց­յալ տար­վա մա­յի­սին փոխ­վար­չա­պետ Մհեր Գրի­գոր­յա­նը հան­դի­պել էր ԵՄ պատ­վի­րա­կու­թյան ղե­կա­վար, դես­պան Պյոտր Սվի­տալս­կի­ին: Վեր­ջինս հս­տակ նշել էր, որ ակն­կա­լում է նո­րան­շա­նակ կա­ռա­վա­րու­թյան հետ հա­մա­տեղ սերտ աշ­խա­տանք՝ ՀՀ­-ԵՄ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան առա­վել ընդ­լայն­ման եւ խո­րաց­ման ուղ­ղու­թյամբ: Նա հա­վե­լել էր, որ Հա­յաս­տա­նին տրա­մադր­վող ԵՄ աջակ­ցու­թյու­նը 2018-ին ավե­լա­ցել է մեկ քա­ռոր­դով, ին­չը վկա­յում է առա­ջի­կա­յում ՀՀ­-ԵՄ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի առա­վել ընդ­լայն­ման հե­ռան­կա­րի ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի մա­սին: Դես­պա­նը դրա­կան էր խո­սել Հա­յաս­տա­նի տն­տե­սա­կան, դա­տա­ի­րա­վա­կան եւ մի շարք այլ ոլորտ­նե­րում իրա­կա­նաց­վող բա­րե­փո­խում­նե­րի մա­սին՝ պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նե­լով աջակ­ցել Հա­յաս­տա­նին երկ­րի հա­մար կա­րեւ­որ այս փու­լում:

ԵՄ-ն սահմանեց առաջնահերթ նախագծեր

Անց­յալ շա­բաթ Արեւ­ել­յան գոր­ծըն­կե­րու­թյան (ԱլԳ) երկր­նե­րում տն­տե­սա­կան աճի եւ մի­ակց­վա­ծու­թյան խթան­մա­նը հե­տա­մուտ՝ Եվ­րո­պա­կան հանձ­նա­ժո­ղո­վի եւ Հա­մաշ­խար­հա­յին բան­կի հա­մա­հե­ղի­նա­կու­թյամբ ներ­կա­յաց­վեց Տրան­սեվ­րո­պա­կան տրանս­պոր­տա­յին մի­ջանցք­նե­րի (TEN-T) նոր ին­դի­կա­տիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծրա­գիր (ԳԾ), որով սահ­ման­վում են առաջ­նա­հերթ նա­խագ­ծեր՝ Հա­յաս­տա­նում, Ադր­բե­ջա­նում, Բե­լա­ռու­սում, Վրաս­տա­նում, Մոլ­դո­վա­յի Հան­րա­պե­տու­թյու­նում եւ Ուկ­րա­ի­նա­յում:

Հա­յաս­տա­նում ԵՄ պատ­վի­րա­կու­թյան հա­ղոր­դագ­րու­թյու­նից տե­ղե­կա­նում էինք, որ նա­խագ­ծե­րի իրա­կա­նաց­ման նպա­տա­կով կպա­հանջ­վեն ընդ­հա­նուր առ­մամբ շուրջ 13 մլրդ եվ­րո ար­ժո­ղու­թյամբ ներդ­րում­ներ՝ նա­խա­տես­ված ընդ­հա­նուր 4800 կմ ավ­տո­մայ­րու­ղի եւ եր­կաթ­գիծ, 6 նա­վա­հան­գիստ եւ 11 լո­գիս­տիկ կենտ­րոն­նե­րի հա­մար: «TEN-T ցան­ցի ներդ­րու­մա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծրագ­րի վերջ­նա­կա­նա­ցու­մը հա­մա­տեղ հանձ­նա­ռու­թյուն է, որը շոշ­ա­փե­լի արդ­յունք­ներ կա­պա­հո­վի քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար՝ ողջ տա­րա­ծաշր­ջա­նում: Այն կն­պաս­տի TEN-T ցան­ցի ավարտ­ման նպա­տա­կով տրանս­պոր­տա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ռազ­մա­վա­րա­կան ներդ­րում­նե­րի առաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի վե­րա­բեր­յալ որոշ­ում­նե­րի կա­յաց­մա­նը, որը Բր­յու­սե­լում կա­յա­ցած Արեւ­ել­յան գոր­ծըն­կե­րու­թյան վեր­ջին գա­գաթ­նա­ժո­ղո­վի Հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյան հա­մա­ձայն՝ սահ­ման­վել է 2020 թվա­կա­նի 20 թի­րա­խա­յին արդ­յունք­նե­րից մե­կը»,- նշեց Եվ­րո­պա­կան հա­րեւ­ա­նու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան եւ ընդ­լայն­ման շուրջ բա­նակ­ցու­թյուն­նե­րի հա­մար պա­տաս­խա­նա­տու հանձ­նա­կա­տար Յո­հան­նես Հա­ա­նը:

«Տրանս­պոր­տա­յին կա­պի ըն­դար­ձա­կու­մը ինչ­պես Արեւ­ել­յան գոր­ծըն­կե­րու­թյան տա­րա­ծաշր­ջա­նում, այն­պես էլ ԱլԳ տա­րա­ծաշր­ջա­նի եւ ԵՄ­-ի մի­ջեւ ու­նի տն­տե­սա­կան աճը խթա­նե­լու եւ աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծե­լու նե­րուժ: Ծրագ­րի մի­ջո­ցով կընդգծ­վի ճա­նա­պար­հա­յին անվ­տան­գու­թյան նշա­նա­կու­թյու­նը, ինչ­պես նա­եւ թվա­յին լու­ծում­նե­րի կա­րեւ­ո­րու­թյու­նը նոր նա­խագ­ծե­րում: Այն կն­պաս­տի նա­եւ նա­խագ­ծա­յին չա­փո­րոշ­իչ­նե­րի հա­մա­պա­տաս­խա­նեց­մա­նը Եվ­րա­մի­ու­թյան ներ­կա գոր­ծե­լա­կեր­պին»,- նշեց Եվ­րո­պա­կան մի­ու­թյան տրանս­պոր­տի հար­ցե­րով հանձ­նա­կա­տար Վի­ո­լե­տա Բուլ­չը: Ներդ­րու­մա­յին ծրագ­րում ընդգրկ­ված նա­խագ­ծե­րը սահ­ման­վել են Արեւ­ել­յան գոր­ծըն­կե­րու­թյան երկր­նե­րի հետ հա­մա­տեղ՝ մի­ջազ­գա­յին ֆի­նան­սա­կան ինս­տի­տուտ­նե­րի աջակ­ցու­թյամբ: Նա­խագ­ծե­րի մի­ջո­ցով հնա­րա­վոր կլի­նի իրա­կա­նաց­նել նոր եւ գո­յու­թյուն ու­նե­ցող ճա­նա­պարհ­նե­րի, եր­կա­թու­ղա­յին գծե­րի, նա­վա­հան­գիստ­նե­րի, օդա­նա­վա­կա­յան­նե­րի, ինչ­պես նա­եւ լո­գիս­տիկ կենտ­րոն­նե­րի եւ սահ­մա­նա­յին ան­ցա­կե­տե­րի հա­մար անհ­րա­ժեշտ շի­նա­րա­րու­թյուն եւ վե­րա­կանգ­նում: Առաջ­նա­յին ներդ­րում­նե­րը նե­րա­ռում են ինչ­պես կար­ճա­ժամ­կետ ծրագ­րեր, որոնք կա­վարտ­վեն մին­չեւ 2020-ը, այն­պես էլ եր­կա­րա­ժամ­կետ ծրագ­րեր, որոնք ուղղ­ված են TEN-T ցան­ցի տրանս­պոր­տա­յին կա­պի բա­րե­լավ­մա­նը մին­չեւ 2030-ը:

Են­թա­կա­ռուց­ված­քա­յին ներդ­րում­նե­րին զու­գա­հեռ՝ ներ­կա­յաց­ված ներդ­րու­մա­յին ծրա­գի­րը նպա­տակ ու­նի խթա­նել տրանս­պոր­տի ոլոր­տի հա­մար առանց­քա­յին բա­րե­փո­խում­ները եւ բա­րե­լա­վել տա­րա­ծաշր­ջա­նի ճա­նա­պար­հա­յին անվ­տան­գու­թյու­նը: Նա­խա­տես­վում է, որ TEN-T ծրագ­րի զար­գա­ցու­մը խթան կհան­դի­սա­նա տա­րա­ծաշր­ջա­նա­յին զար­գաց­ման հա­մար՝ տն­տե­սա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի հա­սա­նե­լի­ու­թյան բարձ­րաց­ման, արդ­յու­նա­բե­րա­կան ագ­լո­մա­ցի­ա­յի օգուտ­նե­րի խթան­ման եւ շու­կա­յի մր­ցու­նա­կու­թյան բարձ­րաց­ման մի­ջո­ցով: Ին­դի­կա­տիվ ներդ­րու­մա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծրագ­րի վերջ­նա­կա­նա­ցու­մը հա­մընկ­նում է Արեւ­ել­յան գոր­ծըն­կե­րու­թյան տա­րա­ծաշր­ջա­նում Տրան­սեվ­րո­պա­կան հիմ­նա­կան տրանս­պոր­տա­յին մի­ջանցք­նե­րի ցան­ցի ընդ­լայն­ման ու­ժի մեջ մտ­նե­լու հետ:

Բրյուսելն ու Բաքուն՝ ռազմավարական համաձայնագրի բանակցությունների նախաշեմին

Մինչ Հա­յաս­տա­նում ՀՀ­-ԵՄ փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի արդ­յունք­նե­րով դան­դա­ղե­լու հարցն է քն­նարկ­վում, վեր­ջերս Ադր­բե­ջա­նից ուշ­ագ­րավ տե­ղե­կու­թյուն­ներ ստաց­վե­ցին: Բա­քուն եւ Բր­յու­սե­լը մին­չեւ ըն­թա­ցիկ տար­վա հուն­վա­րի վերջ մի շարք բա­նակ­ցու­թյուն­ներ կանց­կաց­նեն Ադր­բե­ջա­նի եւ ԵՄ­-ի մի­ջեւ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րու­թյան նոր հա­մա­ձայ­նագ­րի շուրջ՝ այս մա­սին եր­կու շա­բաթ առաջ հայ­տա­րա­րել է Բաք­վում ԵՄ ներ­կա­յա­ցուց­չու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան եւ մա­մու­լի բաժ­նի ղե­կա­վար Դե­նիս Դա­նի­լի­դի­սը: «Բա­նակ­ցու­թյուն­նե­րը կնե­րա­ռեն Ադր­բե­ջա­նի եւ ԵՄ­-ի մի­ջեւ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րու­թյան մա­սին նոր պայ­մա­նագ­րի բո­լոր երեք բլոկ­նե­րը եւ կանց­կաց­վեն մին­չեւ հուն­վա­րի վերջ՝ Բաք­վում եւ Բր­յու­սե­լում հան­դի­պում­նե­րի եւ տե­սա­կոն­ֆե­րանս­նե­րի ձեւ­ա­չա­փով»,- ասել է Դա­նի­լի­դի­սը: Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար Էլ­մար Մա­մեդ­յա­րովն ավե­լի վաղ նշել էր, որ նոր հա­մա­ձայ­նա­գի­րը կլի­նի ռազ­մա­վա­րա­կան փաս­տա­թուղթ՝ հիմն­ված ընդ­հա­նուր շա­հե­րի եւ իրա­վա­հա­վա­սար գոր­ծըն­կե­րու­թյան վրա:

Ընդ­հան­րա­պես, գոր­ծող իշ­խա­նու­թյուն­ներն ինչ­պե՞ս են պատ­րաստ­վում աշ­խա­տել ԵՄ գոր­ծըն­կեր պե­տու­թյուն­նե­րի հետ, որ­պես­զի ԵՄ­-Ադր­բե­ջան փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, օրի­նակ, բա­ցա­սա­բար չանդ­րա­դառ­նան ԵՄ պե­տու­թյուն­նե­րի դիր­քո­րոշ­ման առու­մով ԼՂ հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման ուղ­ղու­թյամբ նրանց ու­նե­ցած եւ ար­տա­հայ­տած դիր­քո­րոշ­ում­նե­րի վրա: Հա­յաս­տա­նը հա­զիվ թե կա­րո­ղա­նա ԵՄ­-Ադր­բե­ջան հա­մա­ձայ­նագ­րի կնք­մա­նը խո­չըն­դո­տել, բայց Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի հա­մար ոչ ցան­կա­լի դր­սեւ­ո­րում­նե­րի ի հայտ գա­լը ԵՄ­-Ադր­բե­ջան փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում պար­տա­վոր է թույլ չտալ:

Քննարկումներ՝ վիզայի ազատականացման հարցով

2017թ. նո­յեմ­բե­րին ստո­րագր­ված եւ 2018թ. ապ­րի­լին վա­վե­րաց­ված Հա­յաս­տա­նի եւ ԵՄ­-ի մի­ջեւ Հա­մա­պար­փակ եւ ընդ­լայն­ված գոր­ծըն­կե­րու­թյան հա­մա­ձայ­նագ­րի շր­ջա­նակ­նե­րում ՀՀ-ն ձեռ­նա­մուխ է եղել ԵՄ ան­դամ պե­տու­թյուն­նե­րի հետ վի­զա­յին ռե­ժի­մի ազա­տա­կա­նաց­ման շուրջ երկ­խո­սու­թյան մեկ­նար­կին:

Դեռ անց­յալ տար­վա հու­լի­սին Հա­յաս­տա­նում ԵՄ պատ­վի­րա­կու­թյան ղե­կա­վար, դես­պան Պյոտր Սվի­տալս­կին նշել էր, որ Հա­յաս­տա­նի հետ վի­զա­յի դյու­րաց­ման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը չի փոխ­վի: Նա հայտ­նել էր, որ ԵՄ­-ում մեկ­նար­կել են քն­նար­կում­ներ Շեն­գե­նի սահ­մա­նա­յին կո­դեք­սի վե­րա­նայ­ման ու լրամ­շակ­ման գոր­ծըն­թա­ցի շուրջ: «ԵՄ դես­պան­նե­րը հաս­տա­տել են բա­նակ­ցու­թյուն­նե­րի ման­դա­տը, այս բա­նակ­ցու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վում են, ին­չը նշա­նա­կում է, որ որեւ­է որոշ­ում չի կա­յաց­վել»։ Նրա խոս­քով՝ կա առա­ջարկ որոշ­ա­կի­ո­րեն խս­տաց­նե­լու եվ­րո­պա­կան երկր­ներ մուտ­քի ար­տո­նա­գիր տրա­մադ­րե­լու գոր­ծըն­թա­ցը։ Նա հա­վե­լել էր, որ Հա­յաս­տա­նում յու­րա­քանչ­յու­րը պետք է հաս­կա­նա, որ Եվ­րո­պան իր սահ­ման­նե­րը պաշտ­պա­նե­լու խն­դիր ու­նի՝ ներ­մու­ծե­լով այդ­պի­սի պաշտ­պա­նիչ տար­րեր։

Հա­յաս­տան­յան պատ­վի­րա­կու­թյունն անց­յալ շա­բաթ Գեր­մա­նի­ա­յում քն­նար­կում­ներ է ու­նե­ցել վի­զա­յի ազա­տա­կա­նաց­ման հար­ցով ԵՄ երկր­նե­րի հետ: Հա­յաս­տա­նը ձեռ­նա­մուխ է եղել ԵՄ ան­դամ պե­տու­թյուն­նե­րի հետ վի­զա­յին ռե­ժի­մի ազա­տա­կա­նաց­ման շուրջ երկ­խո­սու­թյան մեկ­նար­կին՝ տե­ղե­կաց­նում էր ՀՀ ոս­տի­կա­նու­թյու­նը։ Հուն­վա­րի 15-17-ը Գեր­մա­նի­ա էր մեկ­նել հա­յաս­տան­յան պատ­վի­րա­կու­թյու­նը՝ Ոս­տի­կա­նու­թյան պե­տի տե­ղա­կալ Հով­հան­նես Քո­չար­յա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։ ՀՀ ԱԳՆ մա­մու­լի քար­տու­ղար Ան­նա Նաղ­դալ­յանն այս առ­թիվ հայտ­նել էր, որ այս­պի­սով՝ Հա­յաս­տա­նը ձեռ­նա­մուխ է եղել ԵՄ ան­դամ պե­տու­թյուն­նե­րի հետ վի­զա­յին ռե­ժի­մի ազա­տա­կա­նաց­ման շուրջ երկ­խո­սու­թյան մեկ­նար­կի վե­րա­բեր­յալ խորհր­դակ­ցու­թյուն­նե­րին։ Նա նա­եւ հայտ­նել էր, որ առա­ջի­կա­յում նմա­նօ­րի­նակ խորհր­դակ­ցու­թյուն­ներ են անց­կաց­վե­լու ԵՄ ան­դամ բո­լոր պե­տու­թյուն­նե­րի հետ:

Սկիզբը՝  այստեղ

ԷՄ­ՄԱ ԳԱԲ­ՐԻ­ԵԼ­ՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  23.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ֆրան¬սի¬ան եւ Գեր¬մա¬նի¬ան (= իսկական Եւրոպան) չեն վա¬վե¬րաց¬րել ՀՀ¬-ԵՄ համաձայնագի¬րը, որովհետեւ արդէն բաւարար գլխացաւեր ունեն, մի հատ եւս չեն ուզում ունենալ:

    Այդ խոշոր գլխացաւերից մին՝ Ուկրայինա կը կոչուէր (անցեալ եղանակ, քանզի արդէն, այն որ էր կամ կը կարծէր լինել, գոյութիւն չունի) :

    Չի բացառւում նաեւ որ անոնք Հայաստանից աւելի լաւ գիտակցում են Հայաստանի շահերին, եւ խնայում են զայն, գիտնալով թէ հետեւանքները ինչ են լինելու, եթէ այդ համաձայնագիրը առաջանայ:

    Ժամանակ էք վատնում: Մինչեւ որ Արցախի խնդիրը չլուծուի, Ռուսաստանից քայլ մը անգամ, չէք կարող հեռանալ: «Քայլ արա»ն ալ այդտեղ վերջ կը գտնէ, դուխն ալ, ծուխն ալ:

    Désolé.

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031