Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց գրոսմայստեր Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված արագ շախմատի Հայաստանի առաջնությունը:
Ինը տուրից հետո 7,5 միավորով միանձնյա հաղթող դարձավ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը: Նրանից կես միավոր ետ մնաց միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը: Միանգամից յոթ շախմատիստներ իրենց անվան դիմաց գրանցեցին 6,5 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով լավագույն եռյակը եզրափակեց գրոսմայստեր Արամ Հակոբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ