Հունվարի 24-ին, ժամը 14:00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը:
Հաղորդման հյուրերն են Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանը եւ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության հիմնադիր Բաբկեն Պիպոյանը:
Կքննարկենք կառավարության կողմից իրականացվող տեսչական բարեփոխումներին վերաբերվող հարցեր:
Հաղորդումը կվարի Նելլի Գրիգորյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: