ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:
Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր:
Թե պարոն Բոլթոնը, թե ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը մեր կառավարությունների համար:
Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ:
Հ.Գ. Արցախի հարցին անդրադարձ չի եղել»:
Յետգրութիւնը վերջն էր 🙂
Իրականում հայ-ամերիկեան յարաբերութիւնները շատ ցածր մակարդակի վրայ են, նոյնիսկ կ’ասէի՝ all-time low!
Ես երկու տարի առաջ Թրամփին էի պաշտպանում եւ երբ նա ԱՄՆ նախագահ ընտրուեց, շատ էի ուրախացել: Համոզուած էի, որ Հայաստանը րոպէ առաջ հայ-ամերիկեան կապերը պիտի աշխոյժացնի, եւ քանի որ Թրամփը գործարար մտածելակերպի տէր մարդ է, լուրջ ու յաւակնոտ տնտեսական ծրագրեր պիտի ներկայացնենք: Սերժ Սարգսեանի օրօք դա չեղաւ եւ ըստ էութեան Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնն էլ է իներտ:
Հայաստանի ԱԳՆ-ն տակաւին լեթարգիական քնի մէջ է,,