Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. «Ապահովագրական մասնավոր ընկերություններն ունեն մեկ շահ՝ մաքսիմալ գումար աշխատել»

Հունվար 23,2019 18:30

«Ապահովագրական մասնավոր ընկերություններն ունեն մեկ շահ՝ մաքսիմալ գումար աշխատել վճարված ապահովագրավճարներից եւ չփոխհատուցված դեպքերից»,-այսօր այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը՝ թե քաղաքացուն մասնավոր ապահովագրական ընկերությունը հրաժարվել է խրոնիկ հիվանդության դեպքում փոխհատուցել:

«Դրա համար ենք մենք նաեւ ասում, որ մեզ պետք է մի ֆոնդ, որը չի ունենա փող աշխատելու շահ: Այսինքն՝ պետական ապահովագրական հիմնադրամը կարիք ունի ընդամենն ապահովելու քաղաքացիների բժշկական կարիքների դիմաց վճարումները: Իսկ մասնավոր ապահովագրականներն ունեն խնդիր վերջում շահույթ ապահովելու: Եվ հենց այդ դեպքերում է, որ ապահովագրականները մերժում են»:

Անդրադառնալով մասնավոր խնդրին, որի դեպքում մերժել են, Թորոսյանն ասաց, որ խնդիրը պայմանագրային է, եթե պայմանագրով ապահովագրավճարն ասենք՝ 50 հազար դրամ է, ապա խրոնիկ հիվանդության դեպքերը չեն փոխհատուցվում, եթե փոխհատուցվեր, այդ ապահովագրավճարը կլիներ գուցե 250 հազար դրամ, եւ տվյալ հիվանդի գործատուն չէր կարողանա մասնավոր ապահովագրականում 250 հազար դրամով ապահովագրել մասնավոր ընկերությունում: Թորոսյանն ասաց՝ խնդիրը կարող է կարգավորվել ֆինանսական հաշտարարի կամ Կենտրոնական բանկի հետ:

«Հենց դրա համար է, որ մենք հայտարարում ենք այն, ինչ ուզում ենք անել՝ մեկ հիմնադրամով համապարփակ բժշկական ապահովագրություն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031