Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը բուժապահովագրության մասին. ովքեր կընդգրկվեն եւ աշխատավարձից որքանը կուղղվի դրան

Հունվար 23,2019 17:19

Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ բժշկական ապահովագրությանը, նշելով՝ նախատեսվում է ներդնել համապարփակ բժշկական ապահովագրության համակարգ:

Նախարարը վստահեցրեց՝ 2021 թվականին այս ծրագրին միանալու են բյուջետային եւ գրանցված աշխատողները:

Թե աշխատողների աշխատավարձի քանի տոկոսն է ուղղվելու ապահովագրությանը,Արսեն Թորոսյանն ասաց՝ դեռ որոշված չէ.« Բայց ես կարող եմ ասել, թե աշխարհում ինչպես է՝ սկսած 2%-ից մինչեւ 30% տոկոսի պրակտիկան։ Մենք հակված ենք սկսել փոքր տոկոսից, որպեսզի դա բեռ չլինի քաղաքացիների համար: Չնայած, դա բեռ անվանելը սխալ է, քանի որ դու միանգամից օգտվում ես դրա արդյունքներից»:

Նախարարն ասաց՝ համակարգի փուլային տարբերակի այս 2 տարվա օգտագործման իմաստն այն է, որ բոլորի հարցերը ճշգրիտ հաշվարկվեն եւ ձախողման հավանականությունը նվազեցնեն. «Այսինքն՝ առաջին փուլով ներդնելով միայն աշխատող քաղաքացիների համար եւ միայն այն քաղաքացիների համար, ում պետությունն այսօր էլ է երաշխավորել բուժօգնություն, մենք մոտավորապես 50% ընդգրկում ենք ապահովում: Հետագայում քննարկվելու է թոշակառուների հարցը, որովհետեւ թոշակառուների համար կամ պետք է վճարի կամ նորից պետությունը կամ աշխատող քաղաքացիները պետք է վճարեն իրենց տարեց համաքաղաքացիների համար, որպես սոցիալական համերաշխության սկզբունք: Ընդհանրապես այս համապարփակ բժշկական ապահովագրությունը սոցիալական համերաշխության սկզբունքով է ներդրվում, երբ առողջները վճարում են հիվանդների համար, երիտասարդները՝ տարեցների, աշխատողները՝ չաշխատողների: Նույնը՝ ուսանողների, պաշտոնապես գրանցված գործազուրկների մասին է»:

Նախարարի ներկայացմամբ՝ սկսում են 50%-ով ընդգրկվածությամբ, հետո կհասցնեն այնքանի, որքան հնարավոր է:

«Լավ համակարգերում այս թիվը մինչեւ 95% է: Զարգացած երկրներում միջին տոկոսը աշխատավարձից պահվող բժշկական ապահովագրության համար 26% է: Սա լավագույն երկրներն են: Արեւելյան Եվրոպայի երկրներում 2-3% է: Մենք պետք է սկսենք մոտավորապես այսպիսի տոկոսներից, որոնք պետք է լինեն հաշվարկված: Մենք մեր մտքում ունենք այդ թվերը, բայց քանի որ կան քաղաքական որոշումներ, որոնք պետք է կայացվեն, տոկոսները դրանից փոխվելու են: Օրինակ՝ եթե որոշվի կենսաթոշակառուներին միանգամից ընդգրկում ենք՝ տոկոսն աճելու է, որովհետեւ ինչ-որ մեկը պետք է վճարի կենսաթոշակառուների համար կամ բյուջետային հատկացումները պետք է այդ գծով աճեն»-ասաց Թորոսյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031