Քաղաքագետ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի կարծիքով` Հայաստանում պետք է ուշադիր լինեն այժմ Ադրբեջանում ընթացող ներքաղաքական խմորումներին: Նա հիշեցնում է, որ 2016-ի ապրիլյան պատերազմից առաջ էլ, 2015 թվականին, Ադրբեջանը կանգնած էր համանման սոցիալական բունտի առջեւ: Այս իմաստով, ըստ բանախոսի, մեզ համար կարեւոր է Ադրբեջանի ներքին զարգացումներին հետեւելը, քանզի ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու տարբերակներից մեկն էլ թշնամու կերպարի ուժեղացումն է եւ հնարավոր պատերազմական գործողությունները:
Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ մենք դեռ լավ չենք վերլուծել ապրիլյան քառօրյա պատերազմը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ