Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդուն հրավիրել ենք նախարար աշխատելու, չի եկել». Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մարզպետների պարգեւատրումներին

Հունվար 23,2019 16:20

Պարգեւավճարների թեմայով Հայաստանում ընթացող քննարկումները եւ առաջացած վրդովմունքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է թյուրըմբռնման արդյունք: Այսօր,Դավոսից հեռարձակված «զրույց քաղաքացու հետ» շարքի հերթական ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե պարգեւատրումներն արվում են այն միջոցներից, որոնք նախատեսված են պարգեւավճարների համար, որեւէ խնդիր ինքը չի տեսնում: Ասաց. «Ըստ էության, պարգեւավճարները ՀՀ-ում աշխատավարձի մաս են: Եղել է ավանդույթ, որ ամեն եռամսյակը մեկ պետական կառավարման համակարգը կամ նրա մի մասը ստացել են պարգեւավճարներ»:

Այդ համակարգը վերաբերվում է պետական կառավարման ամբողջ մարմնին եւ նրա համար զավեշտալի է, որ պատգամավորները քննադատել են`մարզպետների կողմից պարգեւատրումները` չասելով, որ իրենք լուծարված խորհրդարանի պատգամավորներ են, բայց ստացել են այդ պարգեւավճարը, բացի այն, որ ամեն տարի ստացել են 13-րդ աշխատավարձը: Ինքը` ստանձնելով վարչապետի պաշտոնն, ասել է` «վատացնող ոչ մի քայլ չձեռնարկեն, մինչեւ աշխատավարձերի թնջուկը լուծվի»: Այս համատեքստում, նրա համար անհասկանալի է, որ երբ կառավարության կառուցվածքի մասին են խոսում եւ պետական կառավարման համակարգի օպտիմալացման մասին, այդ նույն մարդիկ խոսում են սոցիալական խնդիրների մասին:

Կառավարության կադրային քաղաքականությունը քննադատողներին էլ ասում է, որ բարձրակարգ մասնագետների խնդիր կա` հենց ցածր աշխատավարձերի պատճառով. «Մարդուն հրավիրել ենք նախարար աշխատելու, մարդիկ ոչ թե ասել են`չեմ ուզում, բայց մարդն ասում է հինգ միլիոն դրամ աշխատավարձով աշխատանքի ընդունվել, հաշվարկել է, որ այդքան է լինելու, վարկեր է վերցրել, ծախսեր է արել եւ այլն ու հիմա չի կարող գալ 500-600 հազար դրամով աշխատել, կմնա այդ վարկերի տակ»:

«Ես առաջարկում եմ հետաքննել, թե ամեն օր , ամեն մարզպետարան քանի՞ քաղաքացի է մտնում տարբեր`առողջական, ֆինանսական եւ այլ խնդիրներով: Մարզպետները պետական ֆոնդ ունեն ֆինանսական աջակցության, բայց մյուս կողմից այն երկու օրում կսպառեն, եթե ոչ մի քաղաքացու չմերժեն: Մյուս կողմից, մարդիկ կան, որ օբյեկտիվորեն աջակցության կարիք ունեն եւ մարզպետները ստիպված են լինում հաճախ իրենց գրպանից տալ»,-շարունակեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այդ պարգեւավճարը ամսական կտրվածքով 50 հազար է աշխատավարձին հավելում. «Դա մեծ գումա՞ր է»:

Նա անդրադարձավ նաեւ ԵԽԽՎ պատվիրակության`բյուջետային միջոցներով Ստրասբուրգ մեկնելու քննարկումներին եւ զարմանք հայտնեց. «Բա ո՞ւմ հաշվին գնան, մեծահարուստների՞»:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով, այլ հարց է, որ քանակական ու որակական ցուցանիշների հարցում պահանջկոտ պետք է լինենք:

Այլ մանրամասները`տեսանյութում

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/303664473620577/?__xts__[0]=68.ARA6a4sXDcVnGF_AD_3lt_qeqnnkBfRAqeU-lkJgh-L3tki-pZITH5yfVKes4Se8Jw1437V3M_MgDlCryxcSSpXVB7X7hE_nEOD8zYlbMYJoszu0yh8KBMKTmIhMb_UtZfQUAXzvHW8nM3cm3XowoKgytpTF0RffWiPbZWAPP96gmzgow9ofr0O0r25nD9VQ1-FkH53nu_RHZXEDfFElTqSb5Z8oU26aaeh-HbpJfb4zBlo4iMP7B3uV71Lo-SX0LjtgDnl0xewbj7RFF-appnBPZuD9tweu2Zb0-zMnqYeyR7_v7UNO8Bieeb6M-KdXEv7CeBOBKDJbtfs1iaCrYSLx-Lz0-4d8ZwQ&__tn__=-R

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031