Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստալինեցով» ազգային պարկում նոր ճանապարհ է կառուցել, ծառեր արմատախիլ արել

Հունվար 23,2019 16:11

Հունվարի 29-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է Սիմոն Դարվինի Հարությունյանի դատավարության անդրանիկ նիստը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 մայիսի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակչի «Ստալինեց» մակնիշի թրթուրավոր տրակտորով, նույն գյուղի մի խումբ բնակիչների խնդրանքով, առանց համապատասխան թույլտվության, ապօրինի մտել է ազգային պարկի տարածք եւ վերանորոգել խորհարքեր տանող ավտոճանապարհը, որի ընթացքում 380 մետր երկարության, միջինը 3.5 մետր լայնության, 0.35 մետր միջին խորության անտառամիջյան նոր ճանապարհ կառուցելով՝ դեգրացիայի է ենթարկել հողի շերտը, դիտավորությամբ պետությանը պատճառելով 384 789 դրամի վնաս:

Բացի այդ, նա մեղադրվում է այն բանում, որ ճանապարհի վերանորոգման ընթացքում, ծառերի ապօրինի հատում կատարելու դիտավորությամբ, առանց համապատասխան թույլտվության, նշված տրակտորով հրել եւ արմատախիլ է արել՝ մինչեւ աճի դադարեցման աստիճան վնասել է 39 հատ տարբեր տեսակի թաց կանգուն ծառ՝ պետությանը պատճառելով 2 միլիոն 127 հազար 500 դրամի վնաս:

Ս. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով եւ 298 հոդվածով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031