Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. «Շուտով նախարարության նոր կառուցվածք են գծելու. հնարավոր է կրճատումներ լինեն»

Հունվար 23,2019 15:55

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ նախարարության կառուցվածքային օպտիմալացմանը:

«Բարեբախտաբար, մեր ենթակա հիմնարկներում դուբլիկատ ֆուկցիաներով հիմնարկներ չենք ունեցել: Մեր մի քանի ՊՈԱԿ-ները «սպեցիֆիկ», ռազմավարական ֆունկցիաներ կատարող հիմնարկներ են: Օրինակ՝ մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնը, դեղերի փորձագիտական կենտրոնը: Այս պահին այս կառույցի օպտիմալացման հարցը դրված չէ: Դրված է դրանց աշխատանքի արդյունավետության բարձրացման հարցը»,-ասաց Թորոսյանը:

Որոշ հիմնարկներ, ինչպես ասաց Թորոսյանը, հնարավոր է միաձուլվեն, բայց այս պահին որոշում չկա. «Բայց նախարարության կառուցվածքն ինքնին փոխվելու է միանշանակ: Մենք շուտով սկսելու ենք գործընթաց՝ ֆունկցիաները հասկանալու եւ նոր կառուցվածք գծելու: Կառուցվածքը գծելու արդյունքում հնարավոր է որոշակի միացումներ լինեն: Օրինակ՝ մի քանի բաժինները միանան, դառնան վարչություն եւ որոշվի, որ այդտեղ ոչ թե ասենք՝ 15 հոգի պիտի լինի, այլ՝ 12»:

Օպտիմալացման արդյունքում սպասվող կրճատումներին անդրադառնալով, Թորոսյանն ասաց, որ հնարավոր է պարզվի, ասենք՝ 210 աշխատակցի փոխարեն, նոր կառուցվածքը գծելու արդյունքում, գործառույթները կարող են կատարել ընդամենը 160 աշխատակիցներ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031