Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լրագրողների բողոքի գործով դատավորը հայտարարեց. «Դատախազն իմ ընկերն է»

Հունվար 23,2019 15:35

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, «Սարի թաղի» գործի կասեցման դեմ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» աջակցությամբ պատրաստված՝ լրագրողների բողոքի գործով դատական նիստն էր: ԽԱՊԿ-ը ներկայացնում է լրագրողներ Մարիամ Գրիգորյանի, Գեւորգ Ղազարյանի շահը դատարանում:

Դատական նիստին դատավոր Հարություն Մանուկյանն ասաց, որ այս գործով դատախազը, որը Հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վարդգես Սարգսյանն է, իր ընկերն է, մտերմիկ հարաբերություններ ունեն. «Սովորել ենք միեւնույն բուհում, աշխատել ենք իրար հետ, ընկերական հարաբերությունների մեջ ենք: Դատարանը չնայած կաշկանդվածություն չունի սույն գործով քննելու, բայց հաջորդ նիստին լսենք դատախազի տեսակետը այս մասին»: Նա փորձեց լսել կողմերի դիրքորոշումները:

Լրագրողների շահերի պաշտպան Կարեն Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կքննարկեն դատավորի տեղեկությունը եւ կորոշեն՝ բացարկ հայտնե՞ն նրան, թե՞ ոչ: Տոնոյանը նաեւ ասաց, որ ՀՔԾ-ն այս գործով անգործություն է դրսեւորել:

Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031