Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանը Մայրապետյանի՝ դրսում բուժօգնություն ստանալու մասին. «Իսկ դուք վստա՞հ եք, որ նրան այդ մեթոդն է ցուցված հիմա»

Հունվար 23,2019 14:47

«Մայրապետյանի գործով առողջապահության նախարարության ներկայացուցիչը համագործակցում է ՄԻԵԴ-ի, դատախազության եւ հատուկ քննչական ծառայության հետ եւ իմ մասնագիտական եզրակացությունը տրվել է այս մարմիններին»,-այսօր այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հատուկ քննչական ծառայությունը գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ «կաշառք ստանալուն օժանդակելը»: 30 մլն գրավի դիմաց նրա խափանման միջոցը փոխվել է:

Մայրապետյանը առողջական խնդիրները լուծելու համար դիմել էր Եվրոպական դատարան, խնդրել ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից: ՀՀ դատախազությունը վստահեցնում է՝  ՄԻԵԴ-ը Սամվել Մայրապետյանի իրավունքի խախտման փաստ չի արձանագրել:

ՀՔԾ-ն Մայրապետյանի անձնագիրը վերադարձրել է, սակայն նա չի կարող երկրից դուրս գալ:

Արսեն Թորոսյանը Մայրապետյանի առողջական վիճակի եւ դրսում բուժօգնություն ստանալու մասին այսօր ասաց. «Ես վստահ չեմ, որ հիմա կարող եմ բժշկական գաղտնիք բացահայտել, բայց այն դիրքորոշումները, որոնք հայտնում են քննչական մարմինները, ներառում է մեր դիրքորոշումը, հետեւաբար նրանց ասածը կարդալուց կարող եք հաշվի առնել, որ մենք մեր կարծիքը տվել ենք իրենց»:

Լրագրողի դիտարկմանը՝ այսինքն՝ Սամվել Մայրապետյանը կարո՞ղ է տրանսլումինալ դրենավորման ենթարկվել, Արսեն Թորոսյանն արձագանքեց՝ «Իսկ Դուք գիտե՞ք դա ինչ է, մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք»:

Լրագրողների պնդմանը՝ Հայաստանում նշված բուժական մեթոդը երբվանի՞ց է կիրառվում, քանի որ մասնագետներն ասում են, որ այն մեր երկրում չի կիրառվում, Թորոսյանը պատասխանեց. «Իսկ դուք վստա՞հ եք, որ նրան այդ մեթոդն է ցուցված հիմա»։ Կրկնում եմ՝ մեր դիրքորոշումը հայտնվել է, քննչական մարմինները եւ դատախազությունը պատասխանելով ՄԻԵԴ-ին եւ փաստաբանական խմբին, հիմնվում են նաեւ մեր կարծիքի վրա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031