Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցների հրապարակումները, Շիրակի մարզպետարանը հարկ է համարում տեղեկացնել, որ 2018 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ Շիրակի մարզպետի կարգադրություններով և գլխավոր քարտուղարի հրամաններով մարզպետարանի բոլոր աշխատակիցները իրենց աշխատած ժամանակահատվածին համամասնորեն, ստացել են պարգևատրում` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին, հիմք ընդունելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ մասերի դրույթները:
Հարկ է նշել, որ հրապարակված հավելվածներում նշված են հաշվարկային պարգևավճարները, որոնք ներառում են եկամտային հարկը, այսինքն` պարգևավճարները դեռևս հարկված չեն: Իսկ պարգևատրումները կատարվել են առանց որևէ օրենքի խախտման:
Շիրակի մարզպետարան