Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային գրաֆիկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հունվարի 25-ին նախատեսված հանդիպում չկա: Այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ Փաշինյանը Մոսկվա կայցելի հունվարի 25-ին՝ «Եվրասիական հանձնաժողովի կոլեգիայի հետ հանդիպելու համար»:
Պեսկովը նշել է, որ Փաշինյանը հունվարի 25-ին կլինի Մոսկվայում, բայց Պուտինի գրաֆիկում նրա հետ հանդիպում նախատեսված չէ:
«Որքան ես գիտեմ, չի նախատեսվում (բանակցություններ Պուտինի հետ-խմբ.): Դուք գիտեք, նրանք հաճախակի են շփվում հեռախոսով, և շատ հաճախակի էլ հանդիպում են: Ուրբաթ նախագահի համար բավականին հագեցած էր, ուստի չգիտեմ՝ կլինեն ինչ-որ փոփոխություններ, առայժմ այդպիսի շփումներ համաձայնեցված չեն»,- ասել է Պեսկովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ