Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարությունն էլ բոլոր աշխատակիցներին պարգեւավճար է տվել

Հունվար 23,2019 14:14

«Մեր նախարարությունում պարգևավճարներ տրվել են տարվա վերջին, եւ ես դա համարում եմ օրինաչափ»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա ասաց, որ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին քայլերից մեկը եղել է բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացումը: Նախարարը վստահեցրեց՝ այդ գործընթացը շարունակական է լինելու. «Եվ ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձը պետք է աստիճանաբար աճի եղած ռեսուրսների, եւ նոր տնտեսական գործընթացների հետեւանքով առաջացող ռեսուրսների հաշվին»:

Խոսքը վերաբերում է, ինչպես Թորոսյանն ասաց, առողջապահական համակարգում ընդգրկված մոտ 40 հազար բուժաշխատողներին՝ բժիշկ, բուժքույր, կրտսեր եւ տեխնիկական աշխատողներ. «Ի դեպ, մեր ոլորտն անցյալ տարի ամենամեծ աճ արձանագրած ոլորտն է եղել։ Առաջին 9 ամիսների 25% աճ է եղել մեր ոլորտում, նաեւ ստվերային շրջանառության կրճատման շնորհիվ: Մեր նախարարությունում պարգեւավճարներ տրվել է տարվա վերջին, ու ես դա համարում եմ օրինաչափ։ Մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, երբ պետական կառավարման ապարատի օպտիմալացման արդյունքում մենք կարողանանք ոչ թե պարգեւավճարներով փոխհատուցենք վարչական աշխատողների ջանքերը, այլ աշխատավարձի դրույքային չափն այնքան բարձրացնենք, որ պետական աշխատողները ստանան մրցունակ աշխատավարձ մասնավոր սեկտորի համեմատ: Բազմիցս խոսվել է, թե պետական ապարատում կան աշխատողներ, որոնք արդյունք չեն տալիս: Նման աշխատողներ կան ամենուր, եւ մեր քայլերը միտված են, որպեսզի այդպիսի աշխատողները մաքսիմալ քչանան եւ այդպիսի դերերը մաքսիմալ քչանան»:

Որպես սրա օրինակ նախարարը բերեց նախարարությունների կառուցվածքային փոփոխությունները, ՊՈԱԿ-ների եւ ԾԻԳ-երի կրճատումը, ինչի արդյունքում խնայված միջոցները թույլ կտան աշխատակիցներին տալ նորմալ աշխատավարձ. «Եվ պարգեւավճարները կարող են դառնալ սիմվոլիկ, այլ ոչ թե փոխհատուցման հիմնական միջոց»:

Թե քանի՞ աշխատող է առողջապահության նախարարությունում պարգեւավճար ստացել, նախարարն ասաց. «Բոլոր աշխատակիցներին…որքան գիտեմ: Չափը հիմա չեմ հիշում: Հարցում է եղել, կհրապարակենք»

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031