Փետրվարի 17-ին Իջեւանի տարածաշրջանի Ծաղկավան համայնքում կկայանան համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: 2001 թվականից Ծաղկավանը ղեկավարող Նաիրի Աթաբեկյանն այս անգամ չի առաջադրել իր թեկնածությունը: Նախորդ՝ 2015թ. մարտի 15-ի ընտրություններում մրցակցում էին Նաիրի Աթաբեկյանը եւ Իսկանդար Մեհրաբյանը:
Փետրվարի 17-ին ընտրություններում Ծաղկավան համայնքի ղեկավարի գրանցված թեկնածուները երկուսն են՝ անկուսակցականներ, Ծաղկավանի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Իսկանդար Մեհրաբյանը եւ «Ծաղկասար» հիմնադրամի գործադիր տնօրեն Մարզպետ Մխիթարյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ