Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՔԾ-Ն արդեն սկսել է հարցաքննության հրավիրել մարտի 1-ի իրադարձությունները լուսաբանած լրագրողներին. «Ժողովուրդ»

Հունվար 23,2019 12:46

«Ժողովրդին» հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՔԾ-Ն արդեն սկսել է հարցաքննության հրավիրել մարտի 1-ի իրադարձությունների կիզակետում հայտնված եւ տասը տարի առաջ այդ իրադարձությունները լուսաբանած զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Որոշ հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ վկայի կարգավիճակով են հրավիրվել Հատուկ քննչական ծառայություն։

Մասնավորապես, ՀՔԾ քննիչները հետաքրքրվում են, թե նկարահանումները որտեղ են իրականացրել, ինչ տեսախցիկով, ինչին ի պատասխան՝ ԶԼՄ ներկայացուցիչը աղոտ ներկայացրել է, թե որտեղ է գտնվել, ինչ են արձանագրել։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԶԼՄ ներկայացուցիչներից պատմել են, թե ինչպես են նկարահանել Մաշտոցի պողոտայում կրակոցների տակ մեքենաներով վիրավոր անձանց տեղափոխելու դրվագները։

Մեկ այլ ԶԼՄ ներկայացուցիչ պատմել է այն մասին, թե ինչպես է Մաշտոցի պողոտայի կամրջի հատվածում մարդու ծնոտ, կոտրված ատամներ, լյարդացած արյուն տեսել եւ նկարահանել իրավիճակը։ Ավելին, պատմել է, որ իր բացառիկ տեսանյութում առկա է եղել մեկ այլ կարեւոր հանգամանք, որ ինչպես է մի քաղաքացի ծնոտի միջից հանում պարկուճները, պահում տեսախցիկի առաջ ու ասում. «Նկարե՛ք՝ ինչպես սնայպերով աչքիս առաջ մարդու գլուխը ցրիվ տվին»։

Ի դեպ, ԶԼՄ Ներկայացուցիչներից ոմանք շատ դեպքեր չեն հիշել իրենց նկարահանման ընթացքից՝ հայտնելով որ երկար տարիներ են անցել, չեն հիշում շատ դրվագներ։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031