Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի խոսնակ. «Հայաստանի կորսված գարունը» կինոնկարի այդ դրվագը բացարձակ միակողմանի և իրականությունը չարտացոլող մեկնաբանություն է

Հունվար 23,2019 12:38

Երեկ՝ հունվարի 22-ին , Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվեց Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը:

https://www.youtube.com/watch?v=EpXVJl-V1zo

Ֆիլմի դրվագներից մեկում ցուցադրված էր փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթղթերից մեկը, ըստ որի, իբրև թե, մարտի 1-ին իշխանությունների կողմից զինվորական հանդերձանք է հատկացվել նաև Գագիկ Ծառուկյանի թիկնազորին, և որն, իբրև թե, մասնակցություն է ունեցել մարտիմեկյան դեպքերին: Այն, որ այս տեղեկությունն իրականության հետ ոչ մի առնչություն չունի, բազմաթիվ անգամներ փաստել է անձամբ Գագիկ Ծառուկյանը:

Եթե ֆիլմն իրականում փաստավավերագրական էր, ապա հեղինակները պարտավոր էին առնվազն ներկայացնել նաև երկրորդ կողմի կարծիքը, այլ ոչ թե ազգաբնակչության վճարած հարկերի հաշվին գործունեություն ծավալող Հանրային հեռուստաընկերությամբ բացարձակ ապատեղեկատվություն տարածել:

Ի դեպ, օրերս նույն փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը ևս, խոսելով այդ փաստաթղթի մասին, նշել է, որ առնվազն տարօրինակ է, որ այդ ցանկում նշված մի քանի տասնյակ անուններից հատկապես առանձնացվում է Գագիկ Ծառուկյանի անունը, ով միակն է, որը խոսել է այդ փաստաթղթի մասին և շեշտել, որ որևէ առնչություն չունի այդ իրադարձությունների հետ, այն դեպքում, երբ մյուսները պարզապես լռում են:

Այն, որ Գագիկ Ծառուկյանը միշտ եղել է ժողովրդի կողքին, այդ մասին դեռևս 2008 թվականի օգոստոսի 1-ի համարում գրել է անգամ ամենաընդդիմադիր «Հայկական Ժամանակ» օրաթերթը: Կից ներկայացվող նկարում դրանում կարող են համոզվել բոլորը:

Ինչևէ, սա պարզապես վկայում է այն մասին, որ ֆիլմում ներկայացված այդ դրվագը բացարձակ միակողմանի և իրականությունը չարտացոլող մեկնաբանություն է, որը անթույլատրելի է պետական միջոցներից սնվող հեռուստաընկերության համար, քանզի այն պարտավոր է համակողմանի և փաստարկված տեղեկություն տրամադրել հեռուստադիտողներին:

Իսկ Գագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել և հայտարարում է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն, իսկ մարդկանց վրա չհիմնավորված ցեխ շպրտողները, և ուղղորդված կեղծ տեղեկատվության միջոցով հանրությանը թյուրիմացության մեջ գցողներն էլ օրենքով սահմանված կարգով սուտ մատնության համար պետք է պատասխանատվության ենթարկվեն:

 

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031